15.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2026 թվականի N 653-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված` Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
1) 18-րդ կետում «300 գլուխ» բառերը փոխարինել «1000 գլուխ» բառերով, «10» թիվը փոխարինել «34» թվով.
i
2) 19-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«ե. համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը, և գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու վերաբերյալ տեղեկանքը,».
i
3) 23-րդ կետի`
ա. 5-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով,
բ. 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) ձեռք բերված կենդանիների` գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու փաստը»:
i
2. Հավելվածի տեքստում «ԱՆԻ ՊԱՍ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
|
2026 թ. մայիսի 14 Երևան
|
|