Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

22.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 393-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 6-րդ կետի «այլ վայրում» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 7-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`».

4) 2-րդ մասի «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով.

5) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

6) 3-րդ մասի 2-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

7) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ`».

8) 3-րդ մասի «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`».

4) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

5) 3-րդ մասի 2-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

6) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ`»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 396-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով կամ

2) անչափահասի ներգրավմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 397-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետի «սպառնալիքով» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 398-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 399-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 3-րդ մասի 2-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անչափահասի ներգրավմամբ`»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 402-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետի «անչափահասի նկատմամբ» բառերը փոխարինել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով» բառերով.

2) 2-րդ մասի 5-րդ կետը «խոցելիությունը» բառից հետո լրացնել «, անօգնական վիճակը» բառերով.

3) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

4) 3-րդ մասի 2-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կատարվել է անչափահասի նկատմամբ`»:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:

 

i

Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 4-րդ կետի «այլ վայրում» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասի 5-րդ կետի «`» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 21
Երևան
ՀՕ-196-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 11.05.2026
N ՀՕ-196-Ն օրենք