Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

01.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդվածում`
       1) 6-րդ մասի «7-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ, 21-րդ և 22-րդ մասերով» բառերով.

2) 21-րդ մասում`

ա. «և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի» բառերը փոխարինել «սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում` այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում` համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):

Սույն մասով սահմանված` գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:».

i

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մասով.

«22. Ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում`

1) ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված` ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով` Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում` այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված` տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Սույն կետի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում` այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսից.

2) ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով` Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում` այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված` տվյալ իրի ձեռքբերման գնի (ներառյալ` ԱԱՀ-ն)  դրական տարբերությունը:

Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում` համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):

Սույն մասով սահմանված` գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»:

 

i

Հոդված 2.  Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք` ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքներին (բացառությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների) վերագրվող` այդ իրերի ձեռքբերման հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով:»:

 

Հոդված 3. 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև 2-րդ հոդվածը կիրառվում են 2026 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող` ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների, ինչպես նաև այդ գործարքներին վերագրվող` ձեռքբերումների գծով հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի մասով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 22-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ԱԱՀ-ով հարկման բազայի հաշվարկման նպատակով մինչև սույն օրենքն ուժի մտնելը ձեռք բերված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված` ոսկուց (այդ թվում` ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրի ձեռքբերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 21
Երևան
ՀՕ-200-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 06.05.2026
N ՀՕ-200-Ն օրենք