31.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2026 թվականի N 713-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ գործող վարկային կամ լիզինգային պարտավորությունը մեկ ֆինանսական կազմակերպությունից այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխելու (վերաֆինանսավորելու): Պարտավորության տեղափոխման դեպքում պետական սուբսիդավորումը շարունակվում է սույն ծրագրով սահմանված պայմաններով` առանց սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման:
4.2. Ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են ապահովել տեղափոխվող վարկի կամ լիզինգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում` վարկային կամ լիզինգային պայմանագրի և դրա փոփոխությունների, պարտավորության մնացորդի, վճարումների պատմության, ապահովման միջոցների և պետական աջակցության վերաբերյալ տվյալների փոխանակումը: Սույն կետով նախատեսված տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումն իրականացվում է համապատասխան դիմումն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային եղանակով, եթե ֆինանսական կազմակերպությունների միջև համաձայնությամբ այլ կարգ սահմանված չէ:».
2) 5-րդ կետի 4-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
i
3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) իրականացվող կապիտալ շինարարություն` ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է նշված օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին:».
i
4) 6-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. սուբսիդավորում` մինչև 42 ամիս` բացառությամբ սույն ծրագրի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, որոնց համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 36 ամիս:».
5) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. «Սույն հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված նպատակով տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի դեպքում ֆինանսական կազմակերպությունը հայտը` կից ներդրումային նախագծով և դրա գնահատման համար հիմք հանդիսացող փաստաթղթերով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե (այսուհետ` կոմիտե)` սույն ծրագրի պահանջներին, «Զբոսաշրջության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանության մասնագիտական գնահատման նպատակով:
6.2. Կոմիտեն հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է մասնագիտական եզրակացություն: Հայտի վերաբերյալ որոշումը ֆինանսական կազմակերպությունն ընդունում է` հիմք ընդունելով իր կողմից իրականացված ֆինանսատնտեսական գնահատման արդյունքները և կոմիտեի մասնագիտական եզրակացությունը:».
i
6) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են.
Աղյուսակ 1
| Նպատակը |
Սուբսիդա վորման չափը |
| Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
6% |
| Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
8% |
| Կապիտալ շինարարության վարկ |
6% |
| Կապիտալ շինարարության լիզինգ |
8% |
| Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ: Արտադրողականության խորհրդատվության վարկ |
6% |
| Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ: Արտադրողականության խորհրդատվության լիզինգ |
8% |
| Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ |
8% |
10. Արտարժույթով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են`
Աղյուսակ 2
| Նպատակը |
Սուբսիդավորման չափը |
| Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
4 % |
| Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
6 % |
| Կապիտալ շինարարության վարկ |
4 % |
| Կապիտալ շինարարության լիզինգ |
6 % |
| Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ: Արտադրողականության խորհրդատվության վարկ |
4 % |
| Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ: Արտադրողականության խորհրդատվության լիզինգ |
6 % |
| Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ |
6 % », |
i
7) 15-րդ կետի աղյուսակում «D (ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» բառերը փոխարինել «D (ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (բացառությամբ 35.11.5 «Էլեկտրաէներգիայի արտադրություն արևային էլեկտրակայաններում»)» բառերով.
8) 15-րդ կետի աղյուսակի «Գործունեության նպատակ» սյունակը «D (ԴԻ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
| «E (Ի) 38.2-38.3 «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄ, ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն». |
i
9) 22-րդ կետի 1-ին ենթակետում «2023 թվականի տարեկան ծավալի» բառերը փոխարինել «նախորդ տարվա» բառերով:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում տրամադրված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հաստատված, սակայն դեռևս չտրամադրված վարկերի և լիզինգների սպասարկումն իրականացվում է դրանց հաստատման պահին գործող պայմաններով և կարգավորումներով:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված, սակայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չհաստատված հայտերի նկատմամբ կիրառվում են սույն որոշմամբ սահմանված դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
|
2026 թ. մայիսի 21 Երևան
|
|