15.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2026 թվականի N 648-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում 1042 «Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակում» ծրագրի 11009 «Հանրային ռադիոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների իրականացում» միջոցառման գծով, որպես դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտ նշված` «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ» բառերով:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում 1042 «Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակում» ծրագրի «12004» միջոցառման թիվը փոխարինել «12007» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
|
2026 թ. մայիսի 14 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական: