Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

08.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 7-րդ մասը «ստորաբաժանման ղեկավարին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասում «և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը.

2) 3-րդ մասում`

ա. «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,

բ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե. սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության` հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը լրանալու տարին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա:

3.2. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ հարկային տարում լրանում է հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության` հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-207-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 մայիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 06.05.2026
N ՀՕ-207-Ն օրենք