041.0128.110302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2002 թվականի N 128
Ս. ԿԱՐԱՅԱՆԻ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ Սուրեն Կարայանին և անուղղակի հարկերի բաժնի պետ Վախթանգ Միրումյանին 2002 թվականի մարտի 12-19-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմված ԱՊՀ մոդելային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 27.03.02 թիվ 169 որոշում)
2. Ս. Կարայանի և Վ. Միրումյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ս. Կարայանի և Վ. Միրումյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը: