Սեղմել Esc փակելու համար:
««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ...

 

11.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) «տեղեկանք» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վկայական» բառով, բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 3-րդ հոդվածի տասնհինգերորդ պարբերության, Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածի 4-րդ մասի և Օրենքի 18-րդ հոդվածով շարադրվող 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածով շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի տասնչորսերորդ պարբերությունից հանել «կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «ստանալու» բառից հետո լրացնել «վարչական վարույթ իրականացնելու» բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող վկայական տալու վարչական վարույթ իրականացնելու և կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող 14-րդ հոդվածի 3-րդ մասում «, ներառյալ`» բառը փոխարինել «և» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածով շարադրվող 17-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «կացության քարտ տրամադրելը,» բառերը.

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-212-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 մայիսի 2026 թվական:

 

 

 

pin
ՀՀ 11.05.2026
N ՀՕ-212-Ն օրենք