040.0235.130302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2002 թվականի N 235
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Երևանի քաղաքապետի միջնորդությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Ալեք Մանուկյան փողոցի NN 7 և 9 շենքերի միջև ընկած 560 քառակուսի մետր մակերեսով տարածքն առանց մրցույթի` վարձակալության իրավունքով տրամադրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հյուպատոսության համար շենք կառուցելու նպատակով:
2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության անունից նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը, հողահատկացման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 13-ից: