040.0239.140302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2002 թվականի N 239
i
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ զուտ ակտիվների արժեքի նվազման կապակցությամբ (1996-2000 թվականների ընթացքում վնասը կազմել է 10.924,8 մլն դրամ) և հաշվի առնելով 2001 թվականին 1.535,0 մլն դրամ ձևակերպված շահույթը` ընկերության բաժնետոմսերի թվի կրճատման միջոցով նվազեցնել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 9.389,8 մլն դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ օրենքով սահմանված կարգով կատարել փոփոխություն ու ապահովել դրա պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից: