23.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2026 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:
2. Հիմնական լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սահմանել`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 23-ից և գործում է մինչև 2027 թվականի հունվարի 23-ը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2026 թ. հունիսի 18 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հունիսի 18-ի
N 867-Ն որոշման
ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) ապրանք` սույն կարգի իմաստով` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.
2) լիցենզավորում` վարչական միջոցների ամբողջություն, որոնցով սահմանվում է լիցենզիայի տրամադրման կարգը.
3) հիմնական լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա ցեմենտ ներմուծելու համար` լիցենզիայով նախատեսված քանակով.
4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որին հիմնական լիցենզիա տրամադրելու իրավունք է վերապահվել.
5) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր` հիմնական լիցենզիա ստանալու նպատակով.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն սույն կարգի N 1 ձևի.
2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում կամ մերժվում է հիմնական լիցենզիայի տրամադրումը:
6. Հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար` համաձայն N 2 հավելվածի N 1 ձևի:
7. Հայտատուի ցանկությամբ հիմնական լիցենզիան կարող է տրամադրվել նաև ռուսերեն, որի համար վերջինիս անհրաժեշտ է լրացնել սույն կարգով սահմանված հայտի ռուսերեն տարբերակը` համաձայն N 1 հավելվածի N 2 ձևի: Նշված պարագայում լիազոր մարմինը տրամադրում է հիմնական լիցենզիան նաև ռուսերեն` համաձայն N 2 հավելվածի N 2 ձևի:
8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
9. Հայտատուն, հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու կամ կից փաստաթղթերում թերությունների մասին տեղեկացում ստանալու դեպքում, մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 3 աշխատանքային օրով:
10. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
11. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
12. Տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների մեջ փոփոխությունների, այդ թվում` տեխնիկական բնույթի, կատարում չի թույլատրվում:
13. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը: Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով:
14. Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում:
Ձև N 1
ՀԱՅՏ*
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
1. Հայտ
թիվ |
2. Գործողության ժամկետը
___.______. 2026 թ -ից մինչև 23.01.2027 թ. |
|
3. Լիցենզիայի տիպը |
4. Պայմանագիրը |
|
ՀԻՄՆԱԿԱՆ |
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
թիվ__________ |
________թվականի |
|
5. Հայտատու |
ՀՎՀՀ |
6. Վաճառող |
| |
|
|
7. Ուղարկման երկիրը |
|
8. Վաճառողի երկիրը |
|
| |
|
|
9. Պայմանագրի
արժույթը |
|
10. Արժեքը |
11. Վիճակագրական
արժեքը |
|
12. Ծագման երկիրը |
|
13. Քանակը |
14. Չափման միավորը |
|
15. Ապրանքի ծածկագիրը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և դրա նկարագրությունը |
|
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|
17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |
18. Հայտատուի լիազորված անձը
Ա.Ա.Հ.
Պաշտոն
Հեռախոսահամար
Ստորագրություն և կնիք
Ամսաթիվ |
*- Լրացվում է` համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կանոնների (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) կամ հայտի լրացման ուղեցույցի, որոնք տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:
Ձև N 2
ЗАЯВЛЕНИЕ
НА ВЫДАЧУ ГЕНЕРАЛЬНОЙ ЛИЦЕНЗИИ НА ИМПОРТ ТОВАРОВ ТОВАРНОЙ ПОЗИЦИИ ТНВЭД ЕАЭС 2523 (КРОМЕ 2523100000, 2523210000) ПО ТАМОЖЕННЫМ ПРОЦЕДУРАМ «ВЫПУСК ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ», «ПЕРЕРАБОТКА НА ТАМОЖЕННОЙ ТЕРРИТОРИИ» И «ПЕРЕРАБОТКА ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ»
|
1. |
Заявление |
2. |
Период действия |
|
N |
с__ ___ 2026 г. |
по 23.01.2027 г. |
|
3. |
Тип лицензии |
4. |
Контракт |
|
ГЕНЕРАЛЬНЫЙ |
ИМПОРТ |
N |
от |
|
5. |
Заявитель |
|
6. |
Продавец |
| |
|
|
7. |
Страна отправления |
|
8. |
Страна продавца |
|
| |
|
|
|
9. |
Валюта контракта |
|
10. |
Стоимость |
11. |
Статистическая стоимость |
| |
|
|
|
|
12. |
Страна происхождения |
|
13. |
Количество |
14. |
Единица измерения |
| |
|
|
|
|
|
15. |
Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
| |
|
16. |
Дополнительная информация |
| |
|
17. |
Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо заявителя |
|
Ф.И.О.
Должность
Телефон
Подпись и печать
Дата |
*- Заполняется в соответствии с правилами, утвержденными Решением Комиссии ЕЭК от 24 ноября 2023 года № 125 (ссылка:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273)
или инструкцией по заполнению заявления размещеной на официальном сайте Министерства экономики Республики Армения.
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հունիսի 18-ի
N 867-Ն որոշման
Ձև N 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
| |
Լիազոր մարմին |
|
|
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
|
1. |
Լիցենզիա |
2. |
Գործողության ժամկետը |
|
N |
____ ._______. 2026 թ.-ից մինչև 23.01.2027 թ. |
|
3. |
Լիցենզիայի տեսակը |
4. |
Պայմանագիր |
|
ՀԻՄՆԱԿԱՆ |
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
թիվ |
_____ թվականի |
|
5. |
Հայտատու |
|
6. |
Վաճառող |
| |
|
|
7. |
Ուղարկման երկիրը |
|
8. |
Վաճառողի երկիրը |
|
| |
|
|
9. |
Պայմանագրի արժույթը |
|
10. |
Արժեքը |
11. |
Վիճակագրական արժեքը |
| |
|
|
|
|
|
|
|
12. |
Ծագման երկիրը |
|
13. |
Քանակը |
14. |
Չափման միավորը |
| |
|
|
|
15. |
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ–ի և նկարագրությունը |
| |
|
16. |
Լրացուցիչ տեղեկություններ
|
|
17. |
Լիցենզիայի տրամադրման հիմքը |
18. Լիազորված անձ
Ա.Ա.Հ.
Պաշտոն, ստորագրություն և կնիք
Ամսաթիվ
|
Ձև N 2
ГЕНЕРАЛЬНАЯ ЛИЦЕНЗИЯ
НА ИМПОРТ ТОВАРОВ ТОВАРНОЙ ПОЗИЦИИ ТНВЭД ЕАЭС 2523 (КРОМЕ 2523100000, 2523210000) ПО ТАМОЖЕННЫМ ПРОЦЕДУРАМ «ВЫПУСК ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ», «ПЕРЕРАБОТКА НА ТАМОЖЕННОЙ ТЕРРИТОРИИ» И ПЕРЕРАБОТКА ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ»
|
Уполномоченный орган |
|
Министерство экономики Республики Армения |
|
1. |
Лицензия |
2. |
Период действия |
|
N |
с ____ _____ 2026 г. |
по 23.01.2027 г. |
|
3. |
Тип лицензии |
4. |
Контракт |
|
ГЕНЕРАЛЬНАЯ |
ИМПОРТ |
N |
от |
|
5. |
Заявитель |
|
6. |
Продавец |
| |
|
|
7. |
Страна отправления |
|
8. |
Страна продавца |
|
| |
|
|
|
9. |
Валюта контракта |
|
10. |
Стоимость |
11. |
Статистическая стоимость |
| |
|
|
|
|
12. |
Страна происхождения |
|
13. |
Количество |
14. |
Единица измерения |
| |
|
|
|
|
|
15. |
Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
| |
|
16. |
Дополнительная информация |
| |
|
17. |
Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо
Ф.И.О.
Должность Подпись и печать
Дата
|
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական: