Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ...

 

19.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 852-Ն

 

«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ` Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) «1.6. Կենտրոն վարչական շրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 280-րդ կետով`

 

«280.

     

ՀՈՒՇԱՐՁԱՆ`

«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ»

1975 թ.

Հ

քանդ.` Կ. Նուրիջանյան

Հուշարձանը Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ` Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ տեղափոխվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի

խաչմերուկի հատվածից»

 

2) «1.7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան» բաժնի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված քանդակի տեղափոխման աշխատանքների իրականացման ծախսերը կատարվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված քանդակը Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ` Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակում տեղադրվելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2026 թ. հունիսի 18
Երևան

 Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 852-Ն
Որոշում