25.06.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
23 հունիսի 2026 թվականի N 21-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ/ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին և 37-րդ կետերը
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հանրակրթական նշանակության օբյեկտների շենքերի և շինությունների շահագործման և սպասարկման մեթոդական ուղեցույցը/ձեռնարկը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2026 թվականի հունիսի 23-ի
N 21-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ/ՁԵՌՆԱՐԿ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրակրթական նշանակության օբյեկտների շենքերն ու շինությունները հանդիսանում են կրթական համակարգի առանցքային ենթակառուցվածք, որոնց անվտանգ, հուսալի և անխափան շահագործումը հանդիսանում է պետության և կրթական հաստատությունների առաջնային խնդիրներից մեկը:
2. Կրթական միջավայրը պետք է ապահովի ոչ միայն կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ, այլև առողջ և անվտանգ միջավայր սովորողների, սաների, մանկավարժական և սպասարկող անձնակազմի համար:
3. Շենքերի շահագործման և սպասարկման գործընթացը հանդիսանում է շարունակական և համակարգված գործունեություն, որը ներառում է ինչպես կանխարգելիչ միջոցառումներ, այնպես էլ ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
4. Հանրակրթական նշանակության օբյեկտների շենքերի և շինությունների շահագործման և սպասարկման մեթոդական ուղեցույցի/ձեռնարկի (այսուհետ` Ուղեցույց) նպատակն է սահմանել հանրակրթական նշանակության շենքերի շահագործման և սպասարկման կազմակերպման միասնական մոտեցումներ, ներկայացնել հիմնական տեխնիկական և կազմակերպական պահանջները, ինչպես նաև տրամադրել կիրառական գործիքներ` սպասարկման արդյունավետ համակարգ ձևավորելու համար:
5. Հանրակրթական օբյեկտների շենքերի շահագործումը և սպասարկումը պետք է իրականացվի հետևյալ սկզբունքներով`
1) անվտանգության ապահովում,
2) շենքի ֆունկցիոնալության և նախագծային նշանակության պահպանում,
3) տեխնիկական և ինժեներական համակարգերի հուսալի և անխափան աշխատանք,
4) ռեսուրսների` այդ թվում էներգիայի, ջրի և այլ նյութատեխնիկական միջոցների արդյունավետ օգտագործում,
5) կանխարգելիչ մոտեցման (սպասարկման և պլանային վերանորոգման) գերակայություն,
6) ժամանակին արձագանք հայտնաբերված թերություններին, վնասվածքներին և վթարային իրավիճակներին,
7) շենքի, շինարարական կոնստրուկցիաների և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի պատշաճ պահպանում,
8) հրդեհային, սեյսմիկ և այլ արտակարգ իրավիճակների անվտանգության պահանջների շարունակական ապահովում,
9) ներառական կրթության պահանջներին համապատասխան շենքի և տարածքի հասանելիության ապահովում հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար,
10) շահագործման, սպասարկման և տեխնիկական զննությունների արդյունքների պատշաճ փաստաթղթավորում և հաշվառում,
11) շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման սկզբունքների կիրառում,
12) գործող նորմատիվ իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և շինարարական նորմերի պահանջների պահպանում:
6. Շենքերի զննությունը և սպասարկումը կազմակերպվում է երկու հիմնական ուղղություններով` պարբերական և արտակարգ:
7. Պարբերական զննությունը առաջարկվում է կատարել տարեկան առնվազն երկու անգամ` գարնանային և աշնանային ժամանակահատվածներում, իսկ արտակարգ զննությունը իրականացվում է ուժեղ քամիների, ինտենսիվ տեղումների, երկրաշարժերի կամ այլ արտակարգ իրավիճակների ազդեցությունից հետո:
8. Զննման արդյունքները նպատակահարմար է արձանագրել` զննման և սպասարկման հաշվառման ձևաթղթում կամ ստուգաթերթում` ապահովելով դրանց հետագա վերլուծության և վերահսկման հնարավորությունը:
9. Յուրաքանչյուր հանրակրթական հաստատությունում պետք է կազմվի շենքի շահագործման և սպասարկման տարեկան պլան, որով սահմանվում են շենքի և ինժեներական համակարգերի զննությունների ժամկետները, ծավալները և պատասխանատու անձինք: Զննությունների արդյունքները անհրաժեշտ է փաստաթղթավորել (մատյաններ, հաշվետվություններ): Հաստատությունում պետք է`
1) նշանակվեն շենքի, ինժեներական համակարգերի և հարակից տարածքների շահագործման ու սպասարկման համար պատասխանատու անձինք,
2) իրականացվեն շենքի և դրա առանձին տարրերի պարբերական, սեզոնային և արտահերթ զննություններ,
3) ապահովվի հայտնաբերված թերությունների, վնասվածքների և վթարավտանգ իրավիճակների գրանցումը, գնահատումը և սահմանված ժամկետներում վերացումը,
4) իրականացվի ինժեներական համակարգերի, սարքավորումների և անվտանգության միջոցների տեխնիկական վիճակի մշտադիտարկում,
5) վարվեն շենքի շահագործման և սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր, այդ թվում` զննությունների, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և վթարների հաշվառման մատյաններ,
6) կազմվեն և պահպանվեն կատարված աշխատանքների վերաբերյալ ակտեր, հաշվետվություններ և այլ հիմնավորող փաստաթղթեր,
7) ապահովվի տեխնիկական փաստաթղթերի պահպանությունը, պարբերական թարմացումը և հասանելիությունը վերահսկող և իրավասու մարմինների համար,
8) իրականացվի շահագործման և սպասարկման աշխատանքների արդյունավետության պարբերական գնահատում և անհրաժեշտության դեպքում պլանի վերանայում:
10. Հանրակրթական հաստատությունում վարչատնտեսական մասի պատասպանատու գործադիր մարմինը պատասխանատու է շենքի անվտանգ շահագործման կազմակերպման, սույն ուղեցույցի պահանջների կատարման ապահովման և տեխնիկական վիճակի պարբերական վերահսկման համար:
11. Սույն ուղեցույցով նախատեսված պահանջների կատարման ընդհանուր կազմակերպումն ապահովում է հանրակրթական հաստատության ղեկավարը: Ուղեցույցի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասությունների և ընթացակարգերի շրջանակում:
12. Տնտեսվարական և տեխնիկական անձնակազմը պատասխանատու է սպասարկման աշխատանքների իրականացման, հայտնաբերված թերությունների ժամանակին արձանագրման և վերացման, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման համար:
13. Սույն ուղեցույցի պահանջները կիրառվում են նախադպրոցական, հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների, ուսումնական մասնաշենքերի, օժանդակ և ինժեներական նշանակության շինությունների նկատմամբ:
14. Սույն ուղեցույցը պետական և համայնքային հանրակրթական հաստատությունների համար կիրառվում է պարտադիր, որպես շենքերի և շինությունների շահագործման ու սպասարկման կազմակերպման մեթոդական հիմք, իսկ մասնավոր հանրակրթական հաստատությունների համար կրում է խորհրդատվական բնույթ, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՇԵՆՔԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏԱՐՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1. ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ
15. Տանիքը շենքի վերին պատող կոնստրուկցիա է կազմված ձյան, քամու և սեփական քաշից առաջացած բեռնվածքները պատերին և հիմնակմախքին փոխանցող կրող մասերից (ծպեղներ, ֆերմաներ, պանելներ, մարդակներ):
16. Տանիքները պետք է շահագործվեն և սպասարկվեն այնպես, որպեսզի ապահովվի դրանց ամբողջականությունը, ջրաթափանցելիության բացակայությունը և երկարաժամկետ հուսալիությունը` իրականացնելով պարբերական և արտակարգ զննություններ:
17. Զննման ընթացքում պարտադիր ստուգվում են տանիքածածկի ամբողջականությունը և հնարավոր վնասվածքների առկայությունը, ջրհորդանների և հեղեղատարների տեխնիկական վիճակը և անցունակությունը, փայլաթիթեղների (roof flashings), կղմինդրների, հանգույցների և միացումների հերմետիկությունը, հարթ տանիքների դեպքում` ջրի լճացման առկայությունը և ջրահեռացման արդյունավետությունը, ինչպես նաև ամրացումների հուսալիությունը և ամրացվածության աստիճանը: Միաժամանակ գնահատվում են կոռոզիայի, ճաքերի, բշտիկների, նյութերի ծերացման և այլ դեգրադացիոն երևույթների առկայությունը:
18. Տանիքների ջրահեռացման համակարգերը, ներառյալ ջրհորդանները և հեղեղատարները, պետք է ապահովեն մթնոլորտային ջրերի անխափան հեռացումը` բացառելով ջրի կուտակումը տանիքի մակերևույթին և կոնստրուկցիաների վնասումը, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել դրանց պարբերական մաքրում (առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ), կանխել խցանումները և ապահովել վնասված կամ մաշված տարրերի ժամանակին նորոգումը կամ փոխարինումը:

Նկար 1. Խցանված ջրահեռացման համակարգերi օրինակ
19. Տանիքածածկի և դրա կոնստրուկտիվ տարրերի շահագործման ընթացքում չի թույլատրվում կոտրված կամ բացակայող տարրերի, վնասված թաղանթների կամ չհերմետիկացված կարերի առկայություն, որոնք կարող են հանգեցնել ջրի ներթափանցման կամ կոնստրուկցիայի վնասման: Տանիքածածկը պետք է պահպանվի ամբողջական և տեխնիկապես սարքին վիճակում` ապահովելով նյութերի համապատասխանությունը նախագծային լուծումներին, ամրացումների հուսալիությունը և տարրերի կայուն ֆիքսվածությունը:
20. Մետաղական տանիքածածկի դեպքում անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ կոռոզիայի կանխման ուղղությամբ, ապահովել համապատասխան պաշտպանիչ ծածկույթների առկայությունը և պահպանումը, ինչպես նաև կիրառել տեխնիկապես հիմնավորված ամրացնող տարրեր` նախընտրելով պտուտակային միացումները, որոնք ապահովում են ավելի բարձր հուսալիություն և սպասարկման հեշտություն:

Նկար 2. Տանիքի պաշտպանիչ ծածկույթների օրինակ
21. Տանիքի բոլոր անցումները և միացումները (ծխնելույզներ, օդանցքներ, խողովակներ, արևային վահանակների հանգույցներ և այլ տարրեր) պետք է ապահովեն լիարժեք հերմետիկություն և հուսալի ջրամեկուսացում` բացառելով ջրի ներթափանցումը և խոնավության ազդեցությունը կոնստրուկցիաների վրա, իսկ փայլաթիթեղների և միացումների վնասված կամ մաշված հատվածների դեպքում պետք է ապահովվի դրանց անհապաղ վերականգնումը կամ փոխարինումը:
22. Հարթ տանիքների շահագործման ընթացքում պետք է ապահովվի նախագծային լուծումներով սահմանված թեքությունը` մթնոլորտային ջրերի արդյունավետ հեռացման համար` բացառելով դրանց կուտակումը տանիքի մակերևույթին: Միաժամանակ պետք է պահպանվի ջրամեկուսիչ թաղանթների ամբողջականությունը և տեխնիկական սարքին վիճակը` կանխելով ջրի ներթափանցումը կոնստրուկցիայի տարրերի մեջ:

Նկար 3. Տանիքի մակերևույթին ջրի լճացման օրինակ
23. Վնասվածքների կամ դեգրադացիոն երևույթների հայտնաբերման դեպքում պետք է իրականացվեն ոչ միայն վերականգնողական աշխատանքներ, այլ նաև դրանց առաջացման պատճառների վերլուծություն` հետագա նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով:
24. Տանիքների շահագործման ընթացքում պետք է ապահովվի տանիքին հարակից ծառերի և բարձր բուսականության պատշաճ վերահսկումը` բացառելով ճյուղերի անմիջական հպումը տանիքածածկին, ջրհորդաններին, հեղեղատարներին, ինժեներական սարքավորումներին և արևային վահանակներին, ինչպես նաև ապահովելով դրանց ժամանակին հատումը կամ նոսրացումը` կանխելու մեխանիկական վնասումները, խոնավության կուտակումը, ջրահեռացման խանգարումները և տանիքածածկի կամ սարքավորումների շահագործման խաթարումը:

Նկար 4. Տանիքին հարակից ծառերի ճյուղերի ոչ պատշաճ տեղակայման օրինակ
25. Տանիքի վրա իրականացվող բոլոր աշխատանքները պետք է կատարվեն անվտանգության գործող նորմերի պահպանմամբ` ապահովելով աշխատողների կյանքի և առողջության պաշտպանությունը, ընդ որում` չի թույլատրվում տանիք բարձրանալ առանց համապատասխան մուտքի միջոցների, ապահովագրող սարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների, իսկ բարձրության վրա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան պատրաստվածություն և անվտանգության հրահանգավորում անցած անձանց կողմից:
2.2. ՊԱՏԵՐ, ՀԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ
26. Պատերը, հատակները և առաստաղները հանդիսանում են շենքի կառուցվածքային տարրեր, որոնք ապահովում են տարածքների բաժանումը, շահագործման հարմարավետությունը, ինչպես նաև նպաստում են ջերմամեկուսացման, ձայնամեկուսացման և ներքին միջավայրի հիգիենիկ ու անվտանգ պայմանների ապահովմանը:
27. Պատերի, հատակների և առաստաղների շահագործումն ու սպասարկումը պետք է կազմակերպվեն այնպես, որ բացառվեն դրանց վնասումը, դեֆորմացիան և կրողունակության նվազումը` ապահովելով շենքի կոնստրուկցիայի հուսալի և երկարաժամկետ անվտանգ շահագործումը:
28. Զննման ընթացքում պետք է իրականացվի պատերի, հատակների և առաստաղների վիճակի համալիր գնահատում` ներառյալ ճաքերի առկայության և դրանց զարգացման դինամիկայի ուսումնասիրությունը, շերտազատումների և հնարավոր փլուզման վտանգի բացահայտումը, խոնավության և ջրաթափանցման նշանների հայտնաբերումը, մակերևույթի հարթության և ամբողջականության գնահատումը, ինչպես նաև ծածկույթների` ներկերի, սալիկների, լամինատի և այլ հարդարման նյութերի տեխնիկական վիճակի ստուգումը:
29. Պատերի շահագործման ընթացքում չի թույլատրվում ճաքերի զարգացում, երեսպատման շերտերի պոկում, ինչպես նաև խոնավության ներթափանցում և բորբոսի առաջացում, իսկ ներքին պատերի դեպքում պետք է բացառվեն նաև կեղտոտվածությունը, քերծվածքները, ներկի մաշվածությունը և այլ վնասումները, որոնք կարող են հանգեցնել կոնստրուկցիայի թուլացման և տարածքների հիգիենիկ ու գեղագիտական վիճակի վատթարացման:

Նկար 5. Պատերի ճաքերի, խոնավության ներթափանցման օրինակ
30. Արտաքին պատերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային ազդեցություններից, իսկ մակերևույթների կեղտոտվածության, աղակալման, կենսաբանական աղտոտման, գունաթափման կամ պաշտպանիչ շերտերի վնասվածությունների հայտնաբերման դեպքում պետք է իրականացվեն համապատասխան միջոցառումներ` ներառյալ մակերևույթների մաքրում և լվացում, վերաներկում, տեղային նորոգում և պաշտպանիչ ծածկույթների վերականգնում` ապահովելով դրանց երկարաժամկետ պահպանությունը և դիմակայությունը մթնոլորտային ազդեցություններին:

Նկար 6. Արտաքին պատերի վնասվածքների օրինակ
31. Հատկապես մարզադահլիճներում, միջանցքներում, սրահներում և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում պետք է իրականացվեն պարբերական մաքրման, լվացման, վերաներկման և պաշտպանիչ հարդարման միջոցառումներ` ապահովելով տարածքների մաքրությունը, անվտանգությունը և պատշաճ տեսքը:

Նկար 7. Պատերի մակերևույթների վնասվածքների և կեղտոտվածության օրինակ
32. Հատակները պետք է ապահովեն հարթ, կայուն և անվտանգ մակերևույթ` նվազեցնելով սայթաքման ռիսկը և դիմակայելով շահագործման բեռնվածություններին, և պահպանվեն տեխնիկապես սարքին վիճակում` ապահովելով օգտագործողների անվտանգ տեղաշարժը: Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված շոշափելի սալիկները, ուղղորդող մակնշումները և ձայնային ազդարարման համակարգերը պետք է ենթարկվեն պարբերական ստուգման և տեխնիկական սպասարկման` ապահովելով դրանց անխափան գործունակությունը:
33. Չի թույլատրվում հատակների վրա ճաքերի, փոսերի, անհարթությունների, վնասված կամ պոկված ծածկույթի, ինչպես նաև խոնավ կամ սայթաքուն մակերևույթների առկայությունը, իսկ հատակների տեսակից կախված պետք է ապահովվի դրանց տեխնիկական համապատասխան վիճակը, մասնավորապես` սալիկապատ հատակների դեպքում` սալիկների ամրությունը և ամբողջականությունը, իսկ լամինատե և վինիլային ծածկույթի դեպքում` դրանց ամբողջականությունը և ամրացվածության հուսալիությունը` բացառելով շերտազատումը կամ դեֆորմացիան:

Նկար 8. Հատակի ծածկույթի վնասվածքների օրինակ
34. Առաստաղները պետք է պահպանվեն ամբողջական և տեխնիկապես սարքին վիճակում: Չի թույլատրվում սվաղի կամ հարդարման շերտերի շերտազատումը, կախովի առաստաղների տարրերի թուլացումը, խոնավության ներթափանցումը, բորբոսի առաջացումը, ճաքերի զարգացումը կամ այլ վնասվածքների առկայությունը, որոնք կարող են վտանգել շենքի անվտանգ շահագործումը:
35. Պետք է բացառվի պատերի, հատակների և առաստաղների խոնավացումը, իսկ դրա հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառները, վերացնել խոնավության աղբյուրը և իրականացնել համապատասխան չորացման ու վերականգնման աշխատանքներ` կանխելով կոնստրուկցիայի տարրերի հետագա վնասումը:
36. Խոնավության հիմնական աղբյուրներ կարող են լինել տանիքից կամ պատուհաններից ներթափանցող մթնոլորտային ջրերը, ինժեներական համակարգերից առաջացող արտահոսքերը և հիմքից բարձրացող խոնավությունը:
37. Պատերի, հատակների և առաստաղների վրա առաջացած ճաքերը ենթակա են դասակարգման` տարբերակելով մակերևույթային (ոչ կառուցվածքային) և կառուցվածքային (վտանգավոր) ճաքերը` դրանց բնույթի և ազդեցության աստիճանի ճիշտ գնահատման նպատակով:
38. Կառուցվածքային բնույթի ճաքերի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ներգրավել համապատասխան մասնագիտացված ինժեներական մասնագետներ` իրականացնելու կրողունակության փոփոխության գնահատում և մշակելու կոնստրուկցիայի ամրացման կամ վերականգնման տեխնիկապես հիմնավորված միջոցառումներ:
39. Ճաքերի զարգացումը պետք է ենթարկվի պարբերական մշտադիտարկման` կիրառելով համապատասխան նշագրման միջոցներ կամ չափիչ սարքավորումներ, ինչը հնարավորություն կտա գնահատել դրանց դինամիկան և ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ կամ վերականգնողական գործողություններ:
40. Չի թույլատրվում հարդարման շերտերի վնասումը (ներկի շերտազատում, սալիկների պոկում, ծածկույթների մաշվածություն), իսկ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն պարբերական վերանորոգման աշխատանքներ` ապահովելով դրանց ամբողջականության և գործառնական հատկությունների վերականգնումը:
41. Պատերի, հատակների և առաստաղների վնասված հատվածները ենթակա են անհապաղ վերացման` շահագործման ընթացքում վնասվածքների և պատահարների առաջացումը բացառելու նպատակով: Վնասվածքների ժամանակին վերացումը կարևոր պայման է շենքի անվտանգ և անխափան շահագործումն ապահովելու համար:
42. Հանրակրթական հաստատություններում պետք է ապահովվեն համապատասխան անվտանգության միջոցառումներ` ներառյալ սայթաքման դեմ միջոցների կիրառումը, սուր եզրերի բացակայությունը և անվտանգ ծածկույթների օգտագործումը, որոնք նվազեցնում են վնասվածքների առաջացման ռիսկը և ապահովում են սովորողների և անձնակազմի անվտանգությունը:
2.3. ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
43. Դռները և պատուհանները հանդիսանում են շենքի արտաքին և ներքին պատող տարրերը, որոնք ապահովում են մուտքի և ելքի կազմակերպումը, բնական լուսավորությունը և օդափոխությունը, ինչպես նաև նպաստում են ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման ապահովմանը և անվտանգության: Դրանց շահագործումն ու սպասարկումը պետք է իրականացվեն այնպես, որ ապահովվի հուսալի և անվտանգ շահագործում, ինչպես նաև անհրաժեշտ հերմետիկություն:
44. Զննման ընթացքում պետք է իրականացվի դռների և պատուհանների գործառնական և տեխնիկական վիճակի համալիր գնահատում` ներառյալ բացման և փակման սահունության ստուգումը, փականների և ծխնիների աշխատանքի գնահատումը, հերմետիկության ապահովման ստուգումը, ապակիների ամբողջականության վերահսկումը, ինչպես նաև շրջանակների` փայտե, մետաղական կամ ՊՎՔ նյութերից պատրաստված տարրերի տեխնիկական վիճակի գնահատումը:
45. Դռները պետք է ապահովեն ազատ, անխոչընդոտ և անվտանգ բացում ու փակում` համապատասխանելով հրդեհային անվտանգության և տարահանման պահանջներին, իսկ տարահանման դռները պետք է մշտապես լինեն հասանելի և աշխատունակ վիճակում:
46. Չի թույլատրվում դռների խցանումը, դժվարությամբ բացվելը, փականների անսարքությունը կամ դեֆորմացիան (ձևախախտումը), ինչպես նաև տարահանման դռների փակված, արգելափակված կամ դրանց անմիջական հարևանությամբ կահույքի, սարքավորումների և այլ մեծածավալ առարկաների տեղադրումը:
47. Պատուհանները պետք է ապահովեն նախագծային լուծումներով սահմանված բնական լուսավորության, օդափոխության և ջերմամեկուսացման պահանջները: Դրանք պետք է լինեն ամբողջական, անվտանգ և հեշտ կառավարվող, անհրաժեշտության դեպքում` հագեցված սահմանափակիչներով:
48. Դռներն ու պատուհանները պետք է ապահովեն օդի և ջրի ներթափանցման նվազագույն մակարդակ` պահպանելով ներսի ջերմային և սանիտարահիգիենիկ պայմանները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել խտացուցիչների ամբողջականությունն ու գործունակությունը, բացվածքների հուսալի փակումը և անհրաժեշտության դեպքում դրանց ժամանակին փոխարինումն ու կարգավորումը:

Նկար 9. Պատուհանների հերմետիկացման տարրերի օրինակ
49. Շենքերում պետք է կիրառվեն անվտանգ (կոփված կամ լամինացված) ապակիներ, իսկ դրանց վնասման կամ ամբողջականության խախտման դեպքում պետք է ապահովվի անհապաղ փոխարինումը` նվազեցնելով վնասվածքների ռիսկը և ապահովելով անվտանգ շահագործումը:

Նկար 10. Կոտրված ապակիների օրինակ
50. Դռների և պատուհանների մեխանիկական տարրերը (ծխնիներ, փականներ և այլն) պետք է ենթարկվեն պարբերական տեխնիկական սպասարկման` ապահովելով դրանց յուղումը, կարգավորումը և ժամանակին փոխարինումը, և չի թույլատրվում դրանց մաշվածության անտեսումը, որը կարող է հանգեցնել անսարքությունների և անվտանգության մակարդակի նվազման:

Նկար 11. Դռների և պատուհանների մեխանիկական տարրերի անսարքության օրինակ
51. Չի թույլատրվում մեխանիզմների մաշվածության անտեսումը, քանի որ այն կարող է հանգեցնել անսարքությունների առաջացման, շահագործման խափանումների և անվտանգության մակարդակի նվազման:
2.4. ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ
52. Սանհանգույցները շենքի ֆունկցիոնալ գոտիներ են, որոնք ապահովում են հիգիենիկ պայմաններ և ինժեներական համակարգերի արդյունավետ օգտագործում: Դրանց շահագործումն ու սպասարկումը պետք է ապահովեն մաքրություն, անվտանգ և անխափան աշխատանք` իրականացնելով ամենօրյա և պարբերական վերահսկում:
53. Զննման ընթացքում պետք է իրականացվի սանհանգույցների ինժեներական և սանիտարական համակարգերի համալիր գնահատում` ներառյալ ջրամատակարարման համակարգի աշխատանքի ստուգումը, արտահոսքերի հայտնաբերումը, սանիտարական սարքերի` լվացարանների, ցնցուղների և այլն, տեխնիկական վիճակի գնահատումը, ջրահեռացման համակարգի անցանելիության ստուգումը, ինչպես նաև օդափոխության համակարգի աշխատանքի համապատասխանությունը նախագծային լուծումներին և արտադրողի տեխնիկական փաստաթղթերին:
54. Հայտնաբերված խնդիրները ենթակա են պարտադիր և անհապաղ արձանագրման ու վերացման` ապահովելով սանհանգույցների սանիտարահիգիենիկ և տեխնիկական նորմերի համապատասխանությունը:
55. Սանիտարական սարքերը պետք է պահպանվեն տեխնիկապես պիտանի և ամբողջական վիճակում, չի թույլատրվում կոտրված կամ անսարք սարքերի օգտագործումը, իսկ վնասման կամ արտահոսքի դեպքում պետք է ապահովվի դրանց անհապաղ նորոգումը կամ փոխարինումը:
56. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, այդ թվում` կեղտաջրերի մաքրման կայանը (առկայության դեպքում), պետք է ապահովեն անխափան աշխատանք, բավարար ճնշում և ջրի ազատ հոսք` բացառելով արտահոսքերը, խցանումները, ջրի լճացումը և տհաճ հոտերի առաջացումը` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և շենքի բնականոն շահագործումը:
57. Ջրամատակարարման համակարգերում կուտակիչ բաքերի առկայության դեպքում դրանք պետք է ենթարկվեն պարբերական մաքրման և ախտահանման` առնվազն տարեկան երկու անգամ, ինչպես նաև երկարատև չշահագործումից հետո` մինչև շահագործման վերսկսումը:
58. Սանհանգույցները պետք է ենթարկվեն ամենօրյա (անհրաժեշտության դեպքում` առավել հաճախ) մաքրման և ախտահանման` ապահովելով հատակների և պատերի մաքրությունը, սարքերի պատշաճ հիգիենիկ վիճակը, աղբի ժամանակին հեռացումը և անհրաժեշտ հիգիենիկ պարագաների մշտական առկայությունը:
59. Սանհանգույցները պետք է ապահովված լինեն գործող սանիտարահիգիենիկ և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան արդյունավետ (բնական կամ մեխանիկական) օդափոխությամբ` ապահովելով խոնավության նվազեցում, տհաճ հոտերի և բորբոսի առաջացման կանխում, ինչպես նաև օդափոխության համակարգի պարբերական մաքրում և տեխնիկական սպասարկում` դրա անխափան աշխատանքի համար:
60. Սանհանգույցների հատակները պետք է լինեն ջրակայուն, հակասայթաքուն և հեշտ մաքրվող` ապահովելով ջրի արդյունավետ հեռացումը և անվտանգ շահագործումը, իսկ պատերը` լվացվող և խոնավակայուն: Չի թույլատրվում հատակին ջրի կուտակումը կամ սայթաքման վտանգավոր պայմանների առաջացումը:

Նկար 12. Սանհանգույցների ոչ պատշաճ շահագործման օրինակ
61. Սանհանգույցներում պետք է ապահովվի շահագործման անվտանգության բարձր մակարդակ` ներառյալ սայթաքման կանխարգելումը, էլեկտրական անվտանգության պահանջների պահպանումը և վնասված կամ անսարք տարրերի բացակայությունը, որոնք կարող են վտանգել օգտագործողների առողջությունը և անվտանգությունը:
62. Հանրակրթական հաստատություններում լրացուցիչ պետք է ապահովվի երեխաների համար անվտանգ սանիտարական սարքերի կիրառումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` տարիքային առանձնահատկություններին համապատասխան չափերի սանիտարական սարքերի առկայությունը` ապահովելով դրանց հարմարավետ և անվտանգ օգտագործումը:
2.5. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
63. Ինժեներական համակարգերը (ջրամատակարարում, ջրահեռացում, ջեռուցում, օդափոխություն, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և հակահրդեհային համակարգեր) պետք է շահագործվեն և սպասարկվեն այնպես, որ ապահովվի դրանց անվտանգ, հուսալի և էներգաարդյունավետ աշխատանքը:
64. Պետք է ապահովվի սարքավորումների տեխնիկական վիճակի շարունակական մշտադիտարկումը, չափիչ սարքերի, սենսորների և այլ վերահսկող սարքավորումների ճիշտ և հուսալի աշխատանքը, ինչպես նաև համակարգերի ժամանակին կարգաբերումն ու օպտիմալացումը` դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:
65. Օդափոխության և օդորակման համակարգերը պետք է ապահովեն օդափոխության, օդի որակի և խոնավության` նախագծային լուծումներով, արտադրողի տեխնիկական փաստաթղթերով և գործող նորմատիվատեխնիկական պահանջներով սահմանված պայմանները` պահպանվելով աշխատունակ և մաքուր վիճակում, իսկ դրանց սպասարկումը պետք է իրականացվի պարբերաբար` ներառյալ ֆիլտրների մաքրում կամ փոխարինում (յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ), օդատարների մաքրում (առնվազն տարեկան մեկ անգամ) և սարքավորումների տեխնիկական վիճակի ստուգում:
66. Էլեկտրամատակարարման համակարգը պետք է ապահովի անվտանգ և անխափան աշխատանք` պահպանելով տեխնիկական և անվտանգության նորմերը, իսկ համակարգի սպասարկումը պետք է իրականացվի պարբերաբար` ներառյալ էլեկտրական վահանակների ստուգումը (առնվազն ամսական), մալուխների և միացումների վերահսկումը:
67. Լուսավորության համակարգը պետք է ապահովի անհրաժեշտ լուսավորություն (նախագծային լուծումներին համապատասխան), իսկ լամպերի և սարքերի փոխարինումը իրականացվի ըստ անհրաժեշտության:

Նկար 13. Ինժեներական համակարգերի ոչ պատշաճ շահագործման օրինակ
68. Չի թույլատրվում վնասված լարերի շահագործումը, չարտոնված միացումների իրականացումը կամ էլեկտրական ցանցերի գերբեռնվածությունը, որոնք կարող են հանգեցնել վթարային իրավիճակների, հրդեհների և սարքավորումների վնասման:
69. Գազամատակարարման համակարգերը պետք է ապահովեն անվտանգ և հուսալի շահագործում` պահպանելով տեխնիկական և անվտանգության պահանջները, ապահովելով գազի արտահոսքերի բացակայությունը, սարքավորումների պատշաճ վիճակը և համապատասխան օդափոխությունը:
70. Գազային սարքերի ինքնակամ վերանորոգումը կամ միջամտությունը չի թույլատրվում, քանի որ դա կարող է հանգեցնել վթարների, պայթյունների և առողջության համար վտանգավոր հետևանքների:
71. Հակահրդեհային համակարգերը պետք է ապահովեն հրդեհի վաղ հայտնաբերում, ազդանշանային համակարգերի անխափան և հուսալի աշխատանք, ինչպես նաև հրդեհաշիջման միջոցների բավարար և մշտական առկայություն` շենքի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:
72. Համակարգերի սպասարկումն պետք է իրականացնել պարբերական հիմունքներով` ապահովելով դրանց պատրաստվածությունը և արդյունավետ աշխատանքը: Ազդանշանային համակարգերի ստուգումը նպատակահարմար է իրականացնել պարբերաբար, իսկ կրակմարիչների տեխնիկական վիճակի ստուգումը` գործող նորմատիվ իրավական ակտերով և արտադրողի տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:
73. Շենքի ինժեներական համակարգերի շահագործման ընթացքում պետք է ապահովվի էներգիայի արդյունավետ օգտագործումը` նպաստելով ռեսուրսների օպտիմալ կառավարմանը և շահագործման ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև իրականացվի անվտանգության գործող կանոնների և նորմերի պահպանմամբ` ապահովելով շենքի օգտվողների կյանքի և առողջության պաշտպանությունը:
74. Պետք է իրականացվեն միջոցառումներ ջերմային կորուստների նվազեցման ուղղությամբ, ապահովվի սարքավորումների օպտիմալ և ռացիոնալ շահագործումը, ինչպես նաև կիրառվեն էներգախնայող տեխնոլոգիաներ և լուծումներ` բարձրացնելու համար համակարգերի ընդհանուր արդյունավետությունը և կայունությունը:
75. Պետք է ապահովվի էլեկտրական, գազային և հրդեհային անվտանգության պահանջների պատշաճ կատարումը` կանխելով վթարների, վնասվածքների և արտակարգ իրավիճակների առաջացումը:
2.6. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԿԱԹՍԱՅԱՏՆԵՐ
76. Ջեռուցման համակարգերը և կաթսայատները շենքի կարևոր ինժեներական համակարգեր են, որոնք ապահովում են նորմատիվ ջերմային պայմաններ: Դրանց շահագործումն ու սպասարկումը պետք է իրականացվեն անվտանգության պահանջների պահպանմամբ և միայն որակավորված մասնագետների կողմից:
77. Շենքերում կարող են կիրառվել տարբեր տեսակի ջեռուցման համակարգեր, ներառյալ ջրային ջեռուցման համակարգերը, գազային կաթսաներով աշխատող համակարգերը, էլեկտրական ջեռուցման համակարգերը, ինչպես նաև տեղային կամ անհատական ջեռուցման սարքերը` կախված շենքի գործառնական առանձնահատկություններից և տեխնիկական հնարավորություններից:
78. Ջեռուցման համակարգը պետք է ապահովի նորմատիվ ջերմաստիճանային պայմաններ, ջերմության հավասարաչափ բաշխում և անխափան աշխատանք ամբողջ ջեռուցման սեզոնի ընթացքում` ներառյալ ճնշման ու ջերմաստիճանի վերահսկումը և համակարգից օդի ժամանակին հեռացումը:
79. Չի թույլատրվում համակարգի ինքնակամ փոփոխությունը կամ անսարք սարքավորումների շահագործումը, որոնք կարող են հանգեցնել համակարգի աշխատանքի խափանումների, արդյունավետության նվազման և անվտանգության ռիսկերի առաջացման:
80. Կաթսայատները պետք է շահագործվեն գործող տեխնիկական և անվտանգության պահանջների պահպանմամբ` ապահովելով կաթսաների տեխնիկական պիտանիությունը, վառելիքի անվտանգ ու արդյունավետ օգտագործումը և համակարգի հուսալի աշխատանքը:

Նկար 14. Ջեռուցման համակարգի տարրերի անսարքության օրինակ
81. Կաթսայատներում պետք է ապահովվեն արդյունավետ օդափոխություն, հրդեհային անվտանգության պահանջների կատարում և գազի արտահոսքի վերահսկում, ինչպես նաև սարքավորումների անվտանգ սպասարկման պայմաններ, անձնակազմի անվտանգ մուտք ու ելք, վթարային անջատման համակարգերի և համապատասխան չափիչ-վերահսկող սարքերի առկայություն` ապահովելով համակարգի անվտանգ, հուսալի և արդյունավետ շահագործումը:
82. Ջեռուցման համակարգերը պետք է ենթարկվեն սեզոնային նախապատրաստման և պարբերական տեխնիկական սպասարկման` ներառյալ կաթսաների մաքրում և կարգաբերում, խողովակաշարերի, ռադիատորների և փականների տեխնիկական վիճակի ստուգում` ապահովելով դրանց անխափան և անվտանգ շահագործումը:

Նկար 15. Ջեռուցման համակարգի վերահսկման սարքերի օրինակ
83. Վթարների կամ անսարքությունների դեպքում պետք է ապահովվի դրանց անհապաղ վերացումը, ինչպես նաև ջեռուցման համակարգերի շահագործման ընթացքում իրականացնել ճնշման և ջերմաստիճանի վերահսկում, գերտաքացման կանխում և վթարային անջատման հնարավորությունների ապահովում:
84. Չի թույլատրվում կաթսայատներում դյուրավառ նյութերի պահումը, չարտոնված անձանց մուտքը կամ սարքավորումների շահագործումը առանց համապատասխան վերահսկման, քանի որ նշված հանգամանքները կարող են հանգեցնել արտակարգ իրավիճակների, հրդեհների կամ այլ վտանգավոր հետևանքների:
85. Ջեռուցման համակարգերը պետք է շահագործվեն էներգախնայող և ռացիոնալ ռեժիմով` ապահովելով ջերմամեկուսացման պատշաճ մակարդակ, սարքավորումների օպտիմալ կարգավորում և ջերմային կորուստների նվազեցում` համակարգի արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման նպատակով:
2.7. ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ (ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ)
86. Արևային (ֆոտովոլտային) համակարգերը պետք է շահագործվեն և սպասարկվեն անվտանգ և արդյունավետ` համապատասխան նորմերին, և ներառեն վահանակներ, ինվերտորներ, մոնտաժային և էլեկտրական տարրեր, որոնք պետք է պահպանվեն տեխնիկապես պիտանի վիճակում:
87. Ստուգման ընթացքում պետք է իրականացվի համակարգի տեխնիկական վիճակի համալիր գնահատում` ներառյալ վահանակների մակերևույթի մաքրության վիճակը, մեխանիկական վնասվածքների` ճաքերի կամ կոտրվածքների առկայությունը, ամրացման համակարգի կայունությունը, էլեկտրական միացումների հուսալիությունը, ինչպես նաև ինվերտորի աշխատանքային ցուցանիշների համապատասխանությունը նախագծային պարամետրերին:
88. Ստուգման արդյունքները ենթակա են պարտադիր արձանագրման տեխնիկական մատյանում կամ համապատասխան հաշվառման համակարգում` ապահովելով դրանց հետագա վերլուծության և վերահսկման հնարավորությունը:

Նկար 16. Ֆոտովոլտային վահանակների ոչ պատշաճ վիճակի օրինակ
89. Ֆոտովոլտային համակարգերի շահագործման ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները ներառում են վահանակների մակերևույթի աղտոտումը` փոշու, տերևների կամ ձյան կուտակման հետևանքով, արտադրողականության նվազումը, մալուխների մեխանիկական վնասումները, մոնտաժային կոնստրուկցիաների թուլացումը, ինչպես նաև ինվերտորի անսարքությունները:
90. Ֆոտովոլտային համակարգերի սպասարկումը պետք է ներառի վահանակների պարբերական մաքրում` առանց քերծող նյութերի կիրառման, ձյան և կուտակված աղբի հեռացում, մոնտաժային համակարգի ամրության ստուգում և անհրաժեշտության դեպքում ամրացում, էլեկտրական միացումների տեխնիկական վիճակի վերահսկում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում, ինչպես նաև ինվերտորի ծրագրային և տեխնիկական վերահսկում` ապահովելով համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքը:

Նկար 17. Ֆոտովոլտային համակարգերի սպասարկման աշխատանքների օրինակ
91. Ֆոտովոլտային համակարգերի սպասարկման ընթացքում պետք է պահպանվեն անվտանգության բոլոր պահանջները` աշխատանքները հնարավորության դեպքում իրականացնելով հոսանքազերծված վիճակում, կիրառելով համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ և ապահովելով բարձրության վրա աշխատանքի անվտանգությունը, ինչպես նաև կազմակերպելով դրանք համապատասխան եղանակային պայմաններում:
92. Ֆոտովոլտային համակարգերի վրա աշխատանքների իրականացումը նպատակահարմար է կազմակերպել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձանց միջոցով` գործող իրավական ակտերի, տեխնիկական անվտանգության պահանջների և արտադրողի տեխնիկական փաստաթղթերի համաձայն` համակարգի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու նպատակով:
93. Ֆոտովոլտային համակարգի արդյունավետությունը պետք է պարբերաբար վերահսկվի` ներառյալ արտադրողականության հաշվառումը և ցուցանիշների մշտադիտարկումը, իսկ շեղումների կամ կտրուկ նվազման դեպքում պետք է ապահովվի համակարգի անհապաղ ախտորոշումն ու վերականգնումը:
94. Ֆոտովոլտային համակարգերի սպասարկումը պետք է իրականացվի կանխարգելիչ սկզբունքով` ներառելով պարբերական մաքրում, տեխնիկական վիճակի ստուգում և թերությունների ժամանակին վերացում` ապահովելով արդյունավետ աշխատանք, անսարքությունների նվազեցում և սարքավորումների ծառայության ժամկետի երկարացում:
3. ԱՐՏԱՔԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
95. Արտաքին տարածքները հանդիսանում են հանրակրթական նշանակության օբյեկտների անբաժանելի մասը և ապահովում են սաների, աշխատակիցների և այցելուների անվտանգ, հարմարավետ և կազմակերպված տեղաշարժը, հանգիստը և գործունեությունը:
96. Արտաքին տարածքների պատշաճ շահագործումը և սպասարկումը նպաստում են տարածքի գեղագիտական տեսքի պահպանմանը, վնասվածքների և վթարների ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև տարածքի ֆունկցիոնալ արդյունավետ օգտագործմանը` ապահովելով բարեկարգ և անվտանգ միջավայր:
97. Արտաքին տարածքների սպասարկումը պետք է իրականացվի պարբերական, պլանավորված և սեզոնային մոտեցմամբ` ներառելով մաքրման, վերանորոգման, կանաչապատման և անվտանգության ապահովման միջոցառումներ` ապահովելով տարածքների պատշաճ տեխնիկական և սանիտարական վիճակը:
3.1. ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ
98. Բակային տարածքները պետք է պահպանվեն մաքուր, անվտանգ և օգտագործման համար հարմար վիճակում:
99. Բակային տարածքների տեխնիկական վիճակի վերահսկումը պետք է իրականացվի պարբերական ստուգումների միջոցով` ներառյալ մակերևույթների հարթության գնահատումը, աղբի և օտար առարկաների առկայության հայտնաբերումը, վնասված հատվածների բացահայտումը, ինչպես նաև ջրի կուտակումների առկայության վերահսկումը:

Նկար 18. Բակային տարածքների և հետիոտնային անցուղիների վնասվածքների օրինակ
100. Բակային տարածքներում առավել հաճախ հանդիպող խնդիրներն են մակերևույթների անհարթությունները, աղբի կուտակումը, փոսերի և ճաքերի առաջացումը, ինչպես նաև ջրի լճացումը, որոնք կարող են բացասաբար ազդել տարածքի անվտանգ և արդյունավետ շահագործման վրա:
101. Բակային տարածքների պատշաճ շահագործումն ապահովելու նպատակով պետք է իրականացվի դրանց պարբերական մաքրում, վնասված հատվածների հարթեցում և վերանորոգում, ջրահեռացման համակարգերի ապահովում, ինչպես նաև սեզոնային սպասարկում (ներառյալ ձյան և սառույցի հեռացում)` ապահովելով անվտանգ տեղաշարժը:
102. Պետք է բացառվեն սայթաքուն կամ վտանգավոր հատվածների առկայությունը, ապահովվի անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժը, իսկ վտանգավոր հատվածների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դրանք ժամանակավորապես սահմանափակել կամ մեկուսացնել` մինչև թերությունների վերացումը:
3.2. ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
103. Խաղահրապարակները նախատեսված են երեխաների ֆիզիկական ակտիվության, զարգացման և ժամանցի կազմակերպման համար, ուստի դրանց անվտանգությունը հանդիսանում է առաջնահերթ պահանջ` ապահովելով երեխաների առողջ և անվտանգ միջավայր:
104. Խաղահրապարակների տեխնիկական վիճակի վերահսկումը պետք է իրականացվի պարբերական ստուգումների միջոցով` ներառյալ խաղասարքերի ամրության գնահատումը, շարժական մասերի աշխատանքի ստուգումը, ծածկույթի վիճակի վերահսկումը` անկախ նրանից այն ռետինե, ավազային կամ այլ տեսակի է, ինչպես նաև սուր եզրերի կամ վնասվածքների առկայության բացահայտումը:

Նկար 19. Խաղահրապարակների սարքավորումների վնասվածքների օրինակ
105. Խաղահրապարակներում առավել հաճախ հանդիպող խնդիրներն են սարքերի թուլացումը, ծածկույթի մաշվածությունը կամ վնասվածությունը, սարքերի առանձին տարրերի կոտրվածքները և սուր եզրերի առաջացումը, որոնք կարող են վտանգել երեխաների անվտանգությունը:
106. Խաղահրապարակների պատշաճ շահագործումն ապահովելու նպատակով պետք է իրականացվեն սարքերի ամրացման և վերանորոգման աշխատանքներ, վնասված տարրերի ժամանակին փոխարինում, ծածկույթի վերականգնում, ինչպես նաև տարածքի պարբերական մաքրում` ապահովելով անվտանգ և հարմարավետ միջավայր:
107. Չի թույլատրվում վնասված խաղասարքերի շահագործումը, և պարտադիր է դրանց պարբերական տեխնիկական ստուգումը` ապահովելով անվտանգության նորմերի լիարժեք պահպանումը և երեխաների պաշտպանության բարձր մակարդակը:
3.3. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ԱՆՑՈՒՂԻՆԵՐ
108. Ճանապարհները և անցուղիները պետք է ապահովեն մարդկանց անվտանգ, հարմարավետ և անխափան տեղաշարժը` համապատասխան շահագործման և անվտանգության գործող պահանջներին:
109. Ճանապարհների և անցուղիների տեխնիկական վիճակի վերահսկումը պետք է իրականացվի պարբերական ստուգումների միջոցով` ներառյալ ծածկույթի ամբողջականության գնահատումը, ճաքերի և փոսերի հայտնաբերումը, նշագծերի տեսանելիության ստուգումը, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի վիճակի վերահսկումը:

Նկար 20. Ճանապարհների և անցուղիների ոչ պատշաճ պահպանման օրինակ
110. Ճանապարհների և անցուղիների շահագործման ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրներն են փոսերի և անհարթությունների առաջացումը, սայթաքուն մակերևույթների ձևավորումը, ինչպես նաև ջրի կուտակումը, որոնք կարող են վտանգել անվտանգ տեղաշարժը:
111. Ճանապարհների և անցուղիների պատշաճ շահագործումն ապահովելու նպատակով պետք է իրականացվի ծածկույթի ժամանակին վերանորոգում, ձմեռային պայմաններում` ձյան և սառույցի հեռացում, հակասայթաքուն նյութերի կիրառում, ինչպես նաև նշագծերի պարբերական թարմացում` ապահովելով դրանց տեսանելիությունը և գործառնական արդյունավետությունը:
112. Պետք է ապահովվի ճանապարհների և անցուղիների տեսանելիությունը` նախագծային լուծումներով, տարածքի շահագործման պայմաններով և գործող անվտանգության պահանջներով սահմանված չափանիշներին համապատասխան, ինչպես նաև սահմանվեն և պահպանվեն անվտանգ երթևեկության ուղիներ` նվազեցնելով վթարների և վնասվածքների առաջացման ռիսկը:
3.4. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
113. Ջրահեռացման համակարգերը նախատեսված են անձրևաջրերի և հալոցքային ջրերի արդյունավետ հեռացման համար` ապահովելով արտաքին տարածքների անվտանգ և անխափան շահագործումը և կանխելով ջրի կուտակումը:
114. Ջրահեռացման համակարգերի տեխնիկական վիճակի վերահսկումը պետք է իրականացվի պարբերական ստուգումների միջոցով` ներառյալ ջրահեռացման ուղիների մաքրության գնահատումը, խցանումների առկայության բացահայտումը, ինչպես նաև ջրի հոսքի արդյունավետության ստուգումը:
115. Ջրահեռացման համակարգերում առավել հաճախ հանդիպող խնդիրներն են խցանումների առաջացումը, ջրի լճացումը և համակարգի տարրերի վնասումները, որոնք կարող են խաթարել դրանց բնականոն աշխատանքը և ստեղծել վտանգավոր իրավիճակներ:
116. Ջրահեռացման համակարգերի պատշաճ շահագործումն ապահովելու նպատակով պետք է իրականացվի խողովակների և ջրանցքների պարբերական մաքրում, վնասված հատվածների ժամանակին վերանորոգում, ինչպես նաև ապահովվի ջրի անխափան հոսքը` կանխելով խցանումների և կուտակումների առաջացումը:
117. Պետք է ապահովվի ջրի կուտակումների կանխումը և բացառվեն սայթաքման վտանգավոր պայմանները` ապահովելով մարդկանց անվտանգ տեղաշարժը արտաքին տարածքներում:
3.5. ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐ
118. Կանաչապատ տարածքները նպաստում են առողջ և բարեկարգ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև ապահովում են տարածքի գեղագիտական տեսքը` բարելավելով օգտվողների հարմարավետությունը և ընդհանուր միջավայրի որակը:
119. Կանաչապատ տարածքների վիճակի վերահսկումը պետք է իրականացվի պարբերական ստուգումների միջոցով` ներառյալ բույսերի ընդհանուր վիճակի գնահատումը, չորացած կամ վտանգավոր ծառերի հայտնաբերումը, ինչպես նաև ոռոգման համակարգի աշխատանքի վերահսկումը:
120. Կանաչապատ տարածքներում առավել հաճախ հանդիպող խնդիրներն են բույսերի չորացումը, անկանոն աճը և ոռոգման համակարգերի խափանումները, որոնք կարող են բացասաբար ազդել տարածքի տեսքի և կենսունակության վրա:
121. Կանաչապատ տարածքների պատշաճ պահպանման նպատակով պետք է իրականացվի կանոնավոր ոռոգում, խոտհնձում, ծառերի և թփերի էտում, ինչպես նաև չորացած կամ վնասված բույսերի ժամանակին հեռացում` ապահովելով տարածքի առողջ և բարեկարգ վիճակը:
122. Պետք է ապահովվի վտանգավոր ճյուղերի և վնասված ծառերի ժամանակին հեռացումը, ինչպես նաև տեսանելիության պահպանումը` ապահովելով անվտանգ տեղաշարժը և տարածքի անվտանգ շահագործումը:
3.6. ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
123. Արտաքին լուսավորությունը նախատեսված է տարածքների անվտանգ և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար մութ ժամերին` նպաստելով մարդկանց անվտանգ տեղաշարժին և տարածքի հսկողությանը:
124. Արտաքին լուսավորության համակարգերի տեխնիկական վիճակի վերահսկումը խորհուրդ է տրվում իրականացնել պարբերական ստուգումների միջոցով` դիտարկել լուսարձակների աշխատունակությունը, մալուխների և էլեկտրական տարրերի տեսանելի վնասվածքների բացակայությունը, ինչպես նաև լուսավորության կազմակերպման համապատասխանությունը նախագծային լուծումներին, արտադրողի տեխնիկական փաստաթղթերին և կիրառելի նորմատիվ պահանջներին:

Նկար 21. Արտաքին լուսավորության համակարգի անսարքության օրինակ
125. Խափանված լամպերի, մալուխների վնասումների, լուսարձակների անսարքությունների կամ արտաքին լուսավորության համակարգի` նախագծային լուծումներին, գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին և էլեկտրական անվտանգության պահանջներին անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պետք է իրականացվեն համապատասխան վերականգնողական միջոցառումներ` ներառյալ լամպերի փոխարինում, էլեկտրական համակարգերի վերանորոգում, լուսարձակների կարգաբերում կամ փոխարինում` ապահովելով լուսավորության համակարգի համապատասխանությունը սահմանված պահանջներին:
126. Արտաքին լուսավորության համակարգերի վրա աշխատանքները անհրաժեշտ է իրականացվեն համապատասխան մասնագիտացված անձանց կողմից` ապահովելով էլեկտրական անվտանգության կանոնների խիստ պահպանումը և բացառելով վտանգավոր իրավիճակների առաջացումը:
3.7. ՊԱՐԻՍՊՆԵՐ ԵՎ ՑԱՆԿԱՊԱՏԵՐ
127. Պարիսպները և ցանկապատերը պետք է պահպանվեն տեխնիկապես սարքին, կայուն և անվտանգ վիճակում` ապահովելով տարածքի հստակ սահմանազատումը, պաշտպանությունը և պատշաճ գեղագիտական տեսքը:
128. Պարբերական զննության ընթացքում պետք է իրականացվի դրանց տեխնիկական վիճակի համալիր գնահատում` ներառյալ ճաքերի, շերտազատումների կամ քանդված հատվածների հայտնաբերումը, մետաղական տարրերի կոռոզիայի առկայության գնահատումը, ներկաշերտի վիճակի վերահսկումը, ինչպես նաև ամրացումների և հենասյուների ամբողջականության ստուգումը:
129. Կոռոզիայի ենթարկված, թուլացած, վնասված կամ գեղագիտական տեսքը կորցրած հատվածների հայտնաբերման դեպքում պետք է իրականացվեն համապատասխան վերականգնողական միջոցառումներ` ներառյալ մակերևույթների մաքրում, հակակոռոզիոն մշակում, վերաներկում, կոնստրուկցիայի տարրերի ամրացում, մասնակի վերանորոգում կամ անհրաժեշտության դեպքում դրանց փոխարինում` ապահովելով պարիսպների և ցանկապատերի անվտանգ և երկարաժամկետ շահագործումը:

Նկար 22. Պարիսպների և ցանկապատերի վնասվածքների օրինակ
4. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
130. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում առաջացող թերություններն ի հայտ են բերվում պարբերական զննման արդյունքում:
131. Թերությունների վերացման գործընթացը պետք է իրականացվի համակարգված և նպատակային մոտեցմամբ` ապահովելով դրանց գրանցումը, առաջնահերթությունների սահմանումը, ինչպես նաև վերացման աշխատանքների պլանավորումը և վերահսկումը:
132. Յուրաքանչյուր թերություն ենթակա է պարտադիր արձանագրման համապատասխան մատյանում կամ էլեկտրոնային համակարգում` ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը:
133. Թերությունների վերացման ժամկետները սահմանվում են` հաշվի առնելով դրանց վտանգավորությունը, սեզոնային պայմանները, շահագործման ինտենսիվությունը և հաստատության կազմակերպական հնարավորությունները:
134. Թերությունների վերացման աշխատանքների ավարտից հետո պետք է իրականացվի կատարված աշխատանքների ստուգում, արդյունքների գնահատում և համապատասխան գրանցում հաշվառման մատյանում կամ էլեկտրոնային համակարգում:
135. Վերահսկումն իրականացվում է ուսումնական հաստատությունում վարչատնտեսական մասի պատասխանատու գործադիր մարմնի կողմից` ապահովելով իրականացված աշխատանքների համապատասխանությունը սահմանված պահանջներին և թերությունների լիարժեք վերացումը:
136. Թերությունների քանակի նվազեցման և շենքերի տեխնիկական վիճակի կայուն պահպանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ներառում են պարբերական տեխնիկական ստուգումների իրականացումը, հաստատված սպասարկման պլանների պահպանումը, փոքր թերությունների ժամանակին հայտնաբերումն ու վերացումը, ինչպես նաև աշխատակիցների իրազեկվածության և պատասխանատվության բարձրացումը:
137. Թերությունների վերացման աղյուսակ
|
Տարր / հատված |
Թերություն |
Դրսևորում / ինչ ստուգել |
Հնարավոր պատճառ |
Վերացման գործողություններ |
Ժամկետ |
Անհրաժեշտ միջոցներ |
|
Տանիք |
Սալիկների/ թիթեղների տեղաշարժ, կոտրվածք |
Խոնավ բծեր առաստաղին, ջրի կաթոց, արտաքին պատի վերին հատվածի խոնավացում |
Ջրահեռացման անբավարարություն, հերմետիկացման խախտում կամ խողովակաշարի վնասում |
Փոխարինել կամ ամրացնել վնասված տարրերը, ստուգել ամբողջ տանիքը, պահեստում ունենալ փոխարինող միավորներ: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
Սանդուղք, անվտանգության միջոցներ, տանիքի նորոգման նյութեր |
|
Փայլաթիթեղների վնասում |
Ջրի ներթափանցում տանիք-պատի հանգույցներում |
Վերաամրացնել կամ փոխարինել փայլաթիթեղները |
Մինչև 30 օր |
|
Ծածկի ընդհանուր մաշվածություն |
Հին կարկատաններ, փտած փայտ, կրկնվող արտահոսքեր |
Կազմակերպել մասնագիտական զննում և ըստ վիճակի փոխարինել ծածկը կամ ենթաշերտերը: |
Մինչև 10 աշխատանքային օր |
|
Տանիքի անցումների, փայլաթիթեղների, հերմետիկ նյութերի վատ վիճակ |
Ծխնելույզի, օդանցքների, խողովակների կամ այլ անցումների շուրջ ճաքած, բարձրացած կամ քայքայված հերմետիկացում, տեղային արտահոսքեր |
Ծերացում, արևի և եղանակային ազդեցություն, ոչ որակյալ նախնական հերմետիկացում, մեխանիկական տեղաշարժեր |
Ստուգել բոլոր անցումները և հանգույցները, հեռացնել քայքայված հերմետիկ նյութը, վերականգնել կամ փոխարինել հերմետիկ նյութները և փայլաթիթեղները |
Արտահոսքի դեպքում` անմիջապես, կանխարգելիչ ստուգում` տարեկան առնվազն 2 անգամ |
Հերմետիկ նյութեր, փայլաթիթեղների տարրեր, ձեռքի գործիքներ, սանդուղք, անվտանգության միջոցներ |
|
Ջրահեռացման համակարգի` ջրհորդաններ և հեղեղատարերի խցանում կամ վնասում |
Ջրահեռացման խողովակից ջրի թափվել, պատերի խոնավացում, կոռոզիա, ճաքեր |
Աղբի, տերևների կամ նստվածքի կուտակում, պարբերական մաքրման բացակայություն |
Մաքրել, ամրացնել և փոխարինել վնասված տարրերը: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ստուգում` առնվազն 3 ամիսը 1 անգամ |
Սանդուղք, անվտանգության միջոցներ տանիքային նորոգման նյութեր |
|
Ջուրը չի ուղղվում ջրհորդան կամ խողովակ, հոսում է ճակատով, կամ խողովակը չի միանում դրենաժին |
Ջրի հոսք ճակատով, ջրահեռացման խողովակից դուրս թափում, ջրի կուտակում շենքի հիմքի մոտ, խողովակի անջատված կամ սխալ ավարտվող հատվածներ |
Ջրահեռացման խողովակների դեֆորմացիա, սխալ թեքություն, միացումների խափանում, խողովակների սխալ տեղադրում կամ վնասում, խցանված հեղեղատար |
Վերականգնել ջրահեռացման խողովակների թեքությունը, ամրացնել կամ փոխարինել միացումները, խողովակները կրկին միացնել իրար և դրենաժային ընդունիչներին, անհրաժեշտության դեպքում փոխարինել դեֆորմացված հատվածները |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
Սանդուղք, մաքրման գործիքներ, ամրակներ, խողովակների և ջրհորդանների պահեստամասեր, սիլիկոն /համապատասխան հերմետիկ |
| |
Տանիքին հասնող կամ դրա վրա ընկած ծառերի ճյուղեր |
Տանիքի վրա կախված կամ հպվող ճյուղեր, ծածկի քերծվածք, սալիկների/ թիթեղների տեղաշարժ, ջրահեռացման (ջրհորդան) խողովակի խցանում, տերևների կուտակում |
Շենքի շուրջ կանաչապատման չկարգավորված վիճակ, պարբերական էտման բացակայություն, ուժեղ քամիներ կամ ձյան ծանրաբեռնվա-ծություն |
Կազմակերպել վտանգավոր կամ տանիքին հպվող ճյուղերի էտում, հեռացնել տանիքի վրա կուտակված ճյուղերն ու տերևները, ստուգել ծածկի և ջրահեռացման խողովակի վնասվածքները, անհրաժեշտության դեպքում կատարել տեղային նորոգում, սահմանել սեզոնային էտման պլան |
Անմիջապես` հայտնաբերման դեպքում, և պարբերաբար` գարնանը ու աշնանը |
Էտման գործիքներ, վերամբարձ միջոց կամ սանդուղք, անհատական պաշտպանական միջոցներ, մասնագիտացված աշխատուժ |
|
Հարթ տանիք |
Ջրի կուտակում |
Տանիքի վրա ջրի կանգ, խոնավության ներթափանցում |
Ջրահեռացման անբավարարություն, հերմետիկացման խախտում կամ խողովակաշարի վնասում |
Մաքրել ջրահեռացման ելքերը, ապահովել թեքություն կամ լրացուցիչ ջրահեռացման կետեր: |
Մինչև 30 օր |
Սանդուղք/ անվտանգ մուտք, տանիքի նորոգման նյութեր |
|
Ծածկի ուռչում (դեֆորմացիա) |
Ուռած (դեֆորմացված), փափուկ հատվածներ |
Պարբերական սպասարկման անբավարարություն, տարրի մաշվածություն կամ արտաքին ազդեցություններ |
Կատարել տեղային նորոգում կամ վնասված հատվածների փոխարինում, վերահսկել արևային գերտաքացումը: |
Մինչև 30 օր |
|
Հատակ |
Մաշված մակերևույթ (լամինատե/ վինիլային) |
Պոկվածք, ճեղք, բարձրացած եզրեր |
Ծածկույթի մաշվածություն, մեխանիկական ծանրաբեռնվա-ծություն, խոնավության ազդեցություն կամ հիմքի տեղային նստվածք |
Փոխարինել տեղային հատվածները կամ ամբողջ շերտը, ամրացնել եզրերը: |
Մինչև 10 աշխատանքային օր |
Վերականգնման նյութեր, ներկ/լցանյութ |
|
Սայթաքուն մակերևույթ |
Փայլեցված կամ մշտապես խոնավ հատակ |
Կիրառել հակասայթաքուն ծածկույթ կամ մաքրում, արագ չորացնել, դնել նախազգուշացնող նշաններ: |
Մինչև 30 օր |
|
Անհարթություն / բացված կարեր |
Քայլելիս սայթաքման կամ կպչելու վտանգ |
Վերահարթեցնել հիմքը, փոխարինել կամ վերաամրացնել վնասված ծածկը: |
Մինչև 30 օր |
|
Շոշափելի սալիկների, ուղղորդող մակնշումների կամ ձայնային ազդարարման համակարգերի վնասվածք, մաշվածություն, բացակայություն կամ անսարքություն |
Շոշափելի սալիկների ամբողջականությունը և ամրացվածությունը, ուղղորդող մակնշումների տեսանելիությունը, ձայնային ազդարարման համակարգերի աշխատունակությունը |
Մեխանիկական վնասվածքներ, բնական մաշվածություն, ոչ պատշաճ շահագործում, տեխնիկական սպասարկման բացակայություն |
Վերանորոգել, վերականգնել կամ փոխարինել վնասված կամ անսարք տարրերը |
Մինչև 30 օր |
Շոշափելի սալիկներ, մակնշման նյութեր, ձայնային ազդարարման սարքավորումներ, համապատասխան գործիքներ և մասնագետներ |
|
Առաստաղ |
Ճաքեր, խոնավացում, բորբոս, սվաղի կամ հարդարման շերտերի շերտազատում, կախովի առաստաղների տարրերի թուլացում |
Ստուգել ճաքերի, խոնավության հետքերի, կախված կամ թուլացած տարրերի առկայությունը |
Տանիքի հերմետիկության խախտում, ինժեներական համակարգերից արտահոսքեր, բնական մաշվածություն |
Վերացնել խոնավության աղբյուրը, իրականացնել վերանորոգում, ամրացում կամ փոխարինում |
Մինչև 30 օր |
Վերանորոգման նյութեր, ամրացնող տարրեր, մասնագիտացված աշխատուժ |
|
Ներքին պատեր |
Խոնավ բծեր, Բորբոս |
Դեղնավուն կամ մոխրագույն բծեր, շերտազատում: Կանաչ կամ սև հետքեր, խոնավ անկյուններ |
Ջրահեռացման անբավարարություն, հերմետիկացման խախտում կամ խողովակաշարի վնասում |
Նախ վերացնել խոնավության աղբյուրը, չորացնելուց հետո կատարել հարդարման վերականգնում: |
Մինչև 20 օր |
Վերականգնման նյութեր, ներկ / լցանյութ |
|
Կեղտոտվածություն, հարդարման վնասում, հատկապես մարզադահլիճներում |
Պատերին բծեր, քերծվածքներ, հարվածներից առաջացած հետքեր, տեղային ճաքեր, ներկի մաշվածություն կամ շերտազատում, գնդակի հարվածներից հաճախակի աղտոտվող և վնասվող մակերևույթներ |
Ինտենսիվ շահագործում, հարվածային ազդեցություն, անբավարար մաքրում կամ հարդարման շերտի բնական մաշվածություն |
Կատարել կանոնավոր մաքրում, տեղային նորոգում և վերաներկում, մարզադահլիճներում կիրառել լվացվող և հարվածակայուն ներկեր կամ պատային պաշտպանիչ վահանակներ, վնասված սվաղը վերականգնել, սահմանել ներքին հարդարման պարբերական ստուգման և թարմացման գրաֆիկ |
Ըստ անհրաժեշտության` ուսումնական տարվա ընթացքում, իսկ մարզադահլիճների համար` ոչ պակաս, քան 2 ամիսը 1 անգամ |
Ներկանյութեր, սվաղային նյութեր, մաքրող միջոցներ, պաշտպանիչ պատային վահանակներ, ձեռքի գործիքներ |
|
Շենքի արտաքին պատեր / ճակատ |
Արտաքին պատերի կեղտոտվածություն |
Փոշու, ցեխի, արտահոսքերի հետքերի, կենսաբանական աղտոտման, տեղային մգացումների կամ գեղագիտական տեսքի վատթարացման առկայություն |
Մթնոլորտային ազդեցություն, խոնավության ներթափանցում, պաշտպանիչ շերտի մաշվածություն կամ անբավարար սպասարկում |
Կատարել արտաքին մակերևույթների փուլային մաքրում` նյութին համապատասխան մեթոդով, նախապես վերացնել ջրի սխալ հոսքի կամ արտահոսքի պատճառները, անհրաժեշտության դեպքում իրականացնել տեղային վերաներկում կամ պաշտպանիչ շերտի վերականգնում, խուսափել մակերևույթը վնասող ագրեսիվ մաքրող միջոցներից |
Ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ |
Մաքրող միջոցներ, ջրով լվացման սարքավորումներ, խոզանակներ, անվտանգ աշխատանքի միջոցներ |
|
Բորբոս, աղակալում բուսականության աճ կամ պատի մեջ ներթափանցող բույսեր |
Սև կամ կանաչ կենսաբանական հետքեր, մշտապես խոնավ հատվածներ, պատի հիմքի մոտ բարձրացող բուսականություն, երեսպատման ճեղքերով ներս անցնող ծիլեր |
Կտրել կամ հեռացնել պատին հպվող բուսականությունը, մաքրել բորբոսը համապատասխան միջոցներով, վերացնել խոնավության աղբյուրը, անհրաժեշտության դեպքում վերանախագծել տնկարկների գոտին և փոխարինել չներթափանցող տեսակներով |
Անմիջապես` հայտնաբերման դեպքում, հետագա վերահսկմամբ առնվազն եռամսյակային |
Մաքրող և հակաբորբոսային միջոցներ, էտման գործիքներ, պաշտպանական միջոցներ |
|
Դրենաժային բացվածքների (դրենաժային բացվածքներ) խցանում կամ ծածկված լինել |
Պատի ստորին հատվածում ջրի երկարատև մնացորդներ, խոնավության բծեր, բացվածքների հողով, սալահատակով կամ բուսականությամբ փակված վիճակ |
Մաքրել և բացել դրենաժային բացվածքները, հեռացնել հողը, տերևները և օրգանական շերտերը, վերաձևել շրջակա գետնամակարդակը, անհրաժեշտության դեպքում ներգրավել մասնագետ` լրացուցիչ բացվածքներ կամ պատի դրենաժային լուծում ապահովելու համար |
Ստուգում` տարեկան առնվազն 2 անգամ և հորդառատ տեղումներից հետո |
Ձեռքի մաքրման գործիքներ, փոքր մեխանիկական գործիքներ, անհատական պաշտպանական միջոցներ |
|
Մետաղական երեսպատման դեֆորմացիա, հարվածային վնասում, ծռված կամ ամրացումների թուլացում |
Փոսեր, ծալված կամ ուռած թիթեղներ, քերծվածքներ, ծակված կամ պատռված հատվածներ, ջերմային շարժումից առաջացած աղմուկ կամ տեսանելի շեղում |
Փոխարինել կամ ուղղել վնասված թիթեղները, ստուգել և վերականգնել ամրացումները, անհրաժեշտության դեպքում մեծացնել ամրացման անցքերը ջերմային շարժումը թույլատրելու համար, կիրառել նոր լվացարաններ/ կնիքող օղակներ և հակակոռոզիոն պաշտպանություն |
Վտանգի կամ ներթափանցման դեպքում` անհապաղ, այլ դեպքերում` պլանային կարգով մինչև 1 ամիս |
Մետաղամշակման գործիքներ, նոր ամրակներ, հակակոռոզիոն նյութեր, փոխարինող երեսպատման տարրեր |
|
Հիմքեր / նկուղային և ենթահատակային հատվածներ |
Հիմքերի կամ նկուղային պատերի խոնավություն, անհավասար հատակային մակարդակներ, հիմքի վնասում |
Ստորգետնյա պատերի խոնավ բծեր, ճաքեր, հատակի նստվածք կամ թեքություն, ցեմենտային շերտի վնասում, տհաճ հոտ |
Ստորգետնյա ջրերի ազդեցություն, վատ դրենաժ, հողի լվացում, կոնստրուկցիայի նստվածք, խոնավության երկարատև ազդեցություն |
Գրանցել և մշտադիտարկման տակ պահել ճաքերն ու խոնավության գոտիները, վերականգնել արտաքին/ներքին դրենաժը, չորացնել տարածքը, ներգրավել մասնագետ` նստվածքի կամ հիմքի վնասման դեպքում, անհրաժեշտության դեպքում կատարել ուժեղացման աշխատանքներ |
Խոնավության կամ նստվածքի նշանների դեպքում` անհապաղ մասնագիտական գնահատում: Ստուգում առնվազն տարին 2 անգամ |
Խոնավաչափ, մոնիտորինգի նշաններ, դրենաժային նյութեր, շինարարական վերականգնման միջոցներ |
|
Դռներ/ պատուհաններ |
Վատ բացում/փակում |
Շփում շրջանակին, դժվար ընթացք |
Մաշվածություն, շրջանակի շեղում կամ կարգաբերման խախտում |
Կարգավորել մեխանիզմները, ծխնիները, յուղել շարժվող մասերը, ամրացնել շրջանակը, փոխել փականները կամ բռնակները: |
Մինչև 10 աշխատանքային օր |
Դուռ,պատուհան կամ ապակի, ձեռքի գործիքներ, վերականգնման միջոցներ |
|
Օդի կամ ջրի ներթափանցում |
Քաշողություն, խոնավություն շրջանակի մոտ |
Հերմետիկացման խախտում, միջադիրների մաշվածություն կամ հանգույցների վնասում |
Փոխարինել ռեզինե խցանները, վերականգնել հերմետիկացումը, անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ փոխարինել |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
|
Կոտրված ապակի |
Անվտանգության վտանգ, ջերմային կորուստ |
Արտաքին ազդեցություն կամ ապակու մեխանիկական վնասում |
Մեկուսացնել հատվածը և փոխարինել ապակին կամ ամբողջ փեղկը: |
|
Ջրամատա-կարարման համակարգ |
Սանհանգույցում արտահոսող ծորակ |
Ջրի անընդհատ կաթոց |
Ջրահեռացման անբավարարություն, հերմետիկացման խախտում կամ խողովակաշարի վնասում |
Փոխել միջադիրները կամ ծորակը: |
Մինչև 5 օր |
սանտեխնիկական պարագաներ, սիլիկոն / համապատասխան հերմետիկ/ վերականգնման միջոցներ |
|
Հոտ / անբավարար հիգիենա |
Տհաճ հոտ, աղտոտված մակերևույթներ |
Պարբերական սպասարկման անբավարարություն, տարրի մաշվածություն կամ արտաքին ազդեցություններ |
Սահմանել մաքրման ռեժիմ, ստուգել սիֆոնները և ապահովել օդափոխություն: |
Մինչև 10 օր |
|
Լվացման մեխանիզմի խափանում |
Ջուրը չի լցվում կամ չի կանգնում |
Կարգավորել, վերանորոգել կամ փոխել մեխանիզմը: |
Մինչև 5 օր |
|
Լվացմանի խցանում |
Դանդաղ արտահոսք, ջրի բարձրացում |
Աղբի, տերևների կամ նստվածքի կուտակում, պարբերական մաքրման բացակայություն |
Մաքրել սիֆոնը կամ խողովակը, կիրառել մեխանիկական մաքրում: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
|
Խողովակների միացումների արտահոսք |
Խոնավ պատ կամ հատակ |
Ջրահեռացման անբավարարություն, հերմետիկացման խախտում կամ խողովակաշարի վնասում |
Անջատել ջուրը, փոխել միացումները/ միջադիրները, չորացնել հատվածը: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
սանտեխնիկական պարագաներ, սիլիկոն / համապատասխան հերմետիկ |
|
Կուտակիչ բաքի մաքրման և ախտահանման ժամկետների խախտում կամ չիրականացում |
Ստուգել մաքրման և ախտահանման վերաբերյալ գրանցումները, ակտերը կամ համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև բաքի սանիտարահիգիենիկ վիճակը |
Սպասարկման պլանի բացակայություն, պատասխանատու անձի կողմից վերահսկողության բացակայություն, ֆինանսական կամ կազմակերպչական խնդիրներ |
Իրականացնել կուտակիչ բաքի մաքրում և ախտահանում, կազմել համապատասխան փաստաթղթեր և սահմանել պարբերական սպասարկման ժամանակացույց |
Անմիջապես, բայց ոչ ուշ, քան 10 օր |
Ախտահանիչ նյութեր, մաքրման սարքավորումներ, մասնագիտացված սպասարկող անձնակազմ |
|
Ջեռուցման համակարգ |
Անբավարար աշխատանք |
Սենյակներում տարբեր ջերմաստիճաններ |
Համակարգի անհավասարա-կշռություն, օդի կուտակում կամ սարքավորումների անսարքություն |
Կատարել տարեկան սպասարկում, ստուգել կաթսան, պոմպերը, փականները: |
Մինչև 10 աշխատանքային օր |
սանտեխնիկական պարագաներ |
|
Խողովակների/ ռադիատորների արտահոսք |
Ջրի հետքեր, ճնշման անկում |
Ջրահեռացման անբավարարություն, հերմետիկացման խախտում կամ խողովակաշարի վնասում |
Վերանորոգել միացումները, փոխել կոռոզիայի ենթարկված մասերը: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
սանտեխնիկական պարագաներ, սիլիկոն / համապատասխան հերմետիկ, |
|
Համակարգում օդի առկայություն |
Ռադիատորների մասնակի չտաքացում, անհավասար ջերմաստիճան |
Համակարգում օդի կուտակում |
Հեռացնել օդը, ստուգել ճնշումը, վերականգնել բնականոն շրջանառությունը |
Անմիջապես կամ մինչև 1 աշխատանքային օր |
Օդահեռացման գործիքներ, չափիչ սարքեր |
|
Ճնշման անկում |
Ջեռուցման անարդյունավետ աշխատանք, վթարային կանգ |
Արտահոսք, ընդարձակիչ բաքի խնդիր կամ փականի անսարքություն |
Ստուգել արտահոսքերը, կարգաբերել կամ փոխարինել վնասված հանգույցները |
Անմիջապես |
Փոխարինող միջադիրներ, փականներ, գործիքներ |
|
Սեզոնային նախապատրաստման բացակայություն |
Հաճախակի խափանումներ ջեռուցման սեզոնի սկզբում |
Նախնական ստուգման և կարգաբերման բացակայություն |
Կազմել և իրականացնել սեզոնային տեխնիկական սպասարկման պլան |
Ջեռուցման սեզոնից առաջ |
Ստուգաթերթ, տեխնիկական միջոցներ |
|
Կեղտաջրերի մաքրման կայան |
Մաքրման կայանի կամ դրա սարքավորումների անսարքություն |
Արտահոսք, տհաճ հոտ, կեղտաջրերի կուտակում, մաքրման արդյունավետության նվազում, պոմպերի կամ այլ սարքավորումների անաշխատունա-կություն |
Սարքավորումների մաշվածություն, խցանում, պարբերական սպասարկման բացակայություն, էլեկտրական կամ մեխանիկական խափանում |
Ստուգել կայանի սարքավորումները, վերացնել խցանումը կամ արտահոսքը, նորոգել կամ փոխարինել անսարք հանգույցները |
Անմիջապես կամ մինչև 3 աշխատանքային օր: Կանխարգելիչ սպասարկում` առնվազն տարեկան 1 անգամ |
Սանտեխնիկական պարագաներ, մաքրման գործիքներ, պահեստային հանգույցներ, մասնագիտացված սպասարկող անձնակազմ |
|
Ռադիատորներ/ խողովակաշար |
Ջերմության անհավասար բաշխում |
Որոշ տարածքներ չեն տաքանում բավարար չափով |
Համակարգի անհավասարա-կշռություն, օդի առկայություն կամ խողովակների աղտոտում |
Կատարել կարգաբերում, լվացում, օդահեռացում և հավասարակշռում |
Մինչև 3 աշխատանքային օր |
Կարգաբերման և լվացման գործիքներ |
|
Էլեկտրական համակարգ |
Չաշխատող լույսեր / վնասված անջատիչներ |
Թույլ լուսավորություն, կայծկլտում |
Բնական մաշվածություն, ինտենսիվ շահագործում կամ ոչ պատշաճ օգտագործում |
Փոխարինել լամպերը և անջատիչները, ստուգել գծերը որակավորված էլեկտրիկի կողմից: |
Անմիջապես կամ մինչև 1-3 աշխատանքային օր |
էլեկտրական պարագաներ, չափիչ սարքեր |
|
Շղթաների գերբեռնվածություն / վահանակի խնդիր |
Պարբերական անջատումներ, ֆյուզերի այրում |
Էլեկտրական տարրերի մաշվածություն կամ սպասարկման բացթողում |
Գնահատել բեռնվածությունը, արդիականացնել գծերը կամ վահանակը: |
Մինչև 30 օր |
էլեկտրական պարագաներ, չափիչ սարքեր |
|
Ջրհորդանների հակասառցակալման համակարգի խափանում |
Պարբերական անջատումներ, պարույրի վնասում |
Էլեկտրական տարրերի մաշվածություն կամ ոչ պատշաճ օգտագործում |
Գնահատել էլեկտրա-բեռնվածությունը, իրականացնել պարույրի գծերի կամ էլեկտրական վահանակի արդիականացում կամ փոխարինում: |
Մինչև 10 աշխատանքային օր |
էլեկտրական պարագաներ և բաղադրիչներ |
|
Հրդեհային անվտանգություն |
Արտակարգ ելքերի խոչընդոտում |
Պայուսակներ, կահույք կամ այլ արգելքներ |
Պարբերական սպասարկման անբավարարություն, տարրի մաշվածություն կամ արտաքին ազդեցություններ |
Անմիջապես ազատել ելքերը, սահմանել մշտական վերահսկում և գրանցում: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
Աշխատանքային գործիքներ, համապատասխան նյութեր |
|
Անսարքություն կամ չստուգված համակարգ |
Չաշխատող ցուցիչներ կամ թեստերի բացակայություն |
Կատարել պարբերական փորձարկումներ և սպասարկում լիցենզավորված մասնագետի միջոցով: |
Մինչև 30 օր |
|
Կաթսայատուն |
Օդափոխության անբավարարություն |
Ծխահոտ, գազի կուտակման ռիսկ, սարքի ոչ նորմալ աշխատանք |
Օդանցքների խցանում կամ օդափոխիչի անսարքություն |
Մաքրել և վերականգնել օդափոխությունը, ստուգել օդափոխիչները |
Անմիջապես |
Մաքրող պարագաներ, օդափոխության սարքավորումներ |
|
Անվտանգության փականի կամ չափիչ սարքի անսարքություն |
Սխալ ցուցմունքներ, ճնշման կամ ջերմաստիճանի վերահսկման խաթարում |
Սարքի մաշվածություն կամ տեխնիկական խափանում |
Ստուգել, կարգաբերել կամ փոխարինել սարքը |
Անմիջապես |
Չափիչ սարքեր, պահեստային հանգույցներ |
|
Բակ / անցուղիներ |
Փոսեր, ճաքեր, անհարթություններ |
Ընկնելու վտանգ |
Նստվածքային դեֆորմացիաներ, ջերմախոնավային ազդեցություններ կամ տարրի մաշվածություն |
Վերականգնել ծածկը, ժամանակավորապես սահմանազատել վտանգավոր հատվածը: |
Մինչև 10 աշխատանքային օր |
Վերականգնման նյութեր, ներկ/լցանյութ, բետոն/ ասֆալտային խառնուրդ |
|
Ջրահեռացման դիտահորեր/ հեղեղատարներ |
Խցանում, |
Անձրևաջրի կուտակում |
Աղբի, տերևների կամ նստվածքի կուտակում, պարբերական մաքրման բացակայություն |
Պարբերաբար մաքրել տերևներից, ցեխից և աղբից: |
Անմիջապես կամ 1–3 աշխատանքային օրվա ընթացքում |
Աշխատանքային գործիքներ և նյութեր |
|
Խաղահրապարակ / սպորտային գոտի |
Վնասված ծածկ կամ սարքավորում |
Վնասվածքի ռիսկ երեխաների համար |
Բնական մաշվածություն, ինտենսիվ շահագործում կամ ոչ պատշաճ օգտագործում |
Անմիջապես արգելափակել, վերանորոգել կամ փոխարինել վնասված տարրը: |
Մինչև 10 աշխատանքային օր |
Bետոն/ ասֆալտային խառնուրդ, սահմանազատման ժապավեն |
|
Թեքահարթակ |
Վնասված մակերևույթ կամ բազրիք |
Սայթաքում, մատչելիության խոչընդոտ |
Վերականգնել հակասայթաքուն շերտը, ամրացնել բազրիքները, ապահովել ջրահեռացում: |
Մինչև 10 աշխատանքային օր |
|
Բակային տարածքներ / պարիսպ / ցանկապատ |
Պարսպի կամ ցանկապատի անբավարար վիճակ, կոռոզիայի առկայություն, ներկի մաշվածություն |
Թուլացած կամ ծռված հատվածներ, ճաքեր, բացված միացումներ, ընկած սյուներ, մետաղական տարրերի ժանգ, շերտազատված կամ խունացած ներկ |
Կոռոզիա, մթնոլորտային ազդեցություն, ամրացումների թուլացում կամ երկարատև չսպասարկում |
Ստուգել ամբողջ պարագիծը, ամրացնել թուլացած հատվածները, փոխարինել վնասված կամ դեֆորմացված տարրերը, մաքրել ժանգը մեխանիկորեն, կիրառել հակակոռոզիոն մշակում և վերաներկում, անհրաժեշտության դեպքում վերականգնել հիմքերը և հենասյուները |
Վտանգավոր հատվածների դեպքում` անմիջապես, կանխարգելիչ սպասարկումը` տարեկան առնվազն 2 անգամ |
Մետաղամշակման և ներկման նյութեր, հակակոռոզիոն նյութեր, ամրակներ, եռակցման կամ վերանորոգման գործիքներ |
|
Արևային վահանակներ |
Վահանակների մակերևույթի աղտոտում |
Արտադրողա-կանության նվազում, մակերևույթի վրա փոշու, տերևների կամ այլ նյութերի կուտակում |
Անբավարար մաքրում կամ եղանակային ազդեցություն |
Մաքրել վահանակները ոչ ագրեսիվ միջոցներով, հեռացնել տերևներն ու կուտակված նյութերը |
Մինչև 3 աշխատանքային օր, սեզոնային` առնվազն 2 անգամ |
Փափուկ մաքրող պարագաներ, անվտանգության միջոցներ |
|
Վահանակի ճաք կամ մեխանիկական վնասում |
Վնասված մակերևույթ, արդյունավետության անկում |
Հարված, կարկուտ, ուժեղ քամի կամ այլ արտաքին ազդեցություն |
Կատարել ախտորոշում, վնասված մոդուլը փոխարինել կամ մեկուսացնել |
Անմիջապես կամ մինչև 5 աշխատանքային օր |
Փոխարինող մոդուլ, էլեկտրա-տեխնիկական գործիքներ |
|
Մոնտաժային համակարգ |
Ամրացումների թուլացում |
Տարրերի շարժ, թեքում կամ աղմուկ |
Թրթռում, կոռոզիա կամ ոչ պատշաճ ամրացում |
Ստուգել և ամրացնել կոնստրուկցիան, փոխարինել վնասված ամրակները |
Անմիջապես վտանգի դեպքում, այլ դեպքերում` մինչև 10 աշխատանքային օր |
Ամրակներ, հակակոռոզիոն նյութեր, գործիքներ |
|
Էլեկտրական միացումներ |
Մալուխների վնասում կամ մեկուսացման խախտում |
Անսարքություն, հոսանքի կորուստ կամ հրդեհային ռիսկ |
Մեխանիկական վնասում, արևային ճառագայթման ազդեցություն կամ մաշվածություն |
Հոսանքազերծել համակարգը, փոխարինել վնասված մալուխները և վերականգնել մեկուսացումը |
Անմիջապես |
Մալուխներ, մեկուսիչ նյութեր, էլեկտրական գործիքներ |
|
Ինվերտոր |
Ինվերտորի անսարքություն |
Արտադրության դադար, սխալի ցուցիչների ակտիվացում |
Էլեկտրական խափանում, գերբեռնվածություն կամ սարքի մաշվածություն |
Կատարել ախտորոշում, վերագործարկել, անհրաժեշտության դեպքում նորոգել կամ փոխարինել |
Անմիջապես կամ մինչև 3 աշխատանքային օր |
Չափիչ սարքեր, պահեստային հանգույցներ |
|
Համակարգի աշխատանք |
Արտադրողա-կանության կտրուկ նվազում |
Նախագծայինից ցածր արտադրանք |
Աղտոտում, ստվերում, ինվերտորի խնդիր կամ միացումների խափանում |
Ստուգել ամբողջ համակարգը, բացահայտել պատճառը, վերացնել խափանումը |
Մինչև 5 աշխատանքային օր |
Չափիչ սարքեր, տեխնիկական հաշվառման տվյալներ |
138. Զննման և սպասարկման հաշվառման ձևաթուղթ/ստուգաթերթ:Այն նախատեսված է պարբերական զննման, սպասարկման աշխատանքների պլանավորման, հայտնաբերված խնդիրների և կատարված աշխատանքների արձանագրման համար:
|
Հաստատություն |
|
Շենք / մասնաշենք |
|
|
Ստուգման ամսաթիվ |
|
Պատասխանատու անձ |
|
1. Ընդհանուր կազմակերպում և փաստաթղթավորում
|
հ/հ |
Ստուգվող տարր |
Ինչ ստուգել |
Պարբերա-կանություն |
Պատասխա-նատու |
Թերության դեպքում / նշում |
|
1 |
Շահագործման և սպասարկման պլան |
Արդյոք առկա է հաստատված պլան, պատասխանատու անձինք, մատյաններ և հաշվետվություններ |
Յուրաքանչյուր տարվա հունվարին հաստատում, իսկ հուլիսին և ըստ անհրաժեշտության` թարմացում |
Վարչա-տնտեսական մասի պատասխանատու գործադիր մարմին |
Թարմացնել պլանը, նշանակել պատասխանա-տուների, լրացնել բացերը |
|
2 |
Պարբերական զննումների իրականացում |
Արդյոք կատարվում են պարբերական զննումներ և արդյունքները գրանցվում են |
Ըստ պլանի` ամեն ամիս, իսկ ամփոփ վերահսկում` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսին |
Տնտեսվար / տեխնիկական անձնակազմ |
Կազմակերպել զննում, լրացնել մատյանը, սահմանել ժամկետներ |
|
3 |
Թերությունների արձանագրում |
Արդյոք հայտնաբերված թերությունները գնահատվում և վերացվում են սահմանված ժամկետներում |
Յուրաքանչյուր հայտնաբերման դեպքում, ամփոփ վերանայում` յուրաքանչյուր ամսվա վերջում |
Տնտեսվար / տեխնիկական պատասխանատու |
Գրանցել, դասակարգել ըստ հրատապության, փոխանցել կատարման |
|
4 |
Տանիք |
Ամբողջականություն, կոտրված կամ բացակայող տարրեր, կարերի և թաղանթների վիճակ |
Տարեկան առնվազն 2 անգամ` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր, նաև արտակարգ` ուժեղ քամուց, ինտենսիվ տեղումներից կամ ձյան առատությունից հետո |
Տեխնիկական անձնակազմ / մասնագետ |
Նորոգել կամ փոխարինել վնասված հատվածները, վերականգնել հերմետիկությունը |
|
5 |
Հարթ տանիք |
Ջրի լճացում, բավարար թեքություն, ջրամեկուսիչ շերտի վիճակ |
Տարեկան 2 անգամ` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր, նաև արտակարգ` ջրի լճացման դեպքում |
Տեխնիկական անձնակազմ / մասնագետ |
Անհապաղ վերացնել ջրահեռացման խոչընդոտը, իրականացնել վերանորոգում |
|
6 |
Ջրհորդաններ և հեղեղատարներ |
Անցանելիություն, խցանումներ, կոռոզիա, վնասված տարրեր |
Տարեկան առնվազն 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր, անհրաժեշտության դեպքում նաև նոյեմբերին` տերևաթափից հետո |
Տեխնիկական անձնակազմ |
Մաքրել, նորոգել կամ փոխարինել վնասված տարրերը |
|
7 |
Փայլաթիթեղներ և միացումներ |
Հերմետիկություն, միացումների ամբողջականություն, անցումների վիճակ |
Տարեկան 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր |
Մասնագետ / տեխնիկական անձնակազմ |
Վերականգնել ջրամեկուսացումը, փոխարինել մաշված հատվածները |
|
8 |
Մետաղական տանիք |
Կոռոզիա, գունաթափում, ամրացումների թուլացում |
Տարեկան 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր |
Տեխնիկական անձնակազմ |
Հակակոռոզիոն մշակում, ամրացում, տեղային նորոգում |
|
9 |
Տանիքին հարակից ծառեր |
Ճյուղերի հպում տանիքին, ջրհորդաններին, սարքավորումներին, արևային վահանակներին |
Տարեկան առնվազն 2 անգամ` ապրիլ-մայիս և սեպտեմբեր, ինչպես նաև ամռանը` ակտիվ աճի շրջանում |
Տնտեսվար / սպասարկող անձ |
Էտել, նոսրացնել կամ հեռացնել վտանգավոր ճյուղերը |
|
10 |
Արտաքին և ներքին պատեր |
Ճաքեր, շերտազատումներ, խոնավության հետքեր, բորբոս, հարդարման շերտերի վնասում |
Տարեկան առնվազն 1 անգամ` ապրիլ-մայիս, արտակարգ` երկրաշարժից, նստվածքից, ջրհեղեղից կամ վթարից հետո |
Տեխնիկական անձնակազմ / մասնագետ |
Դասակարգել ճաքերը, վերացնել խոնավության աղբյուրը, իրականացնել նորոգում |
|
11 |
Արտաքին պատեր |
Կեղտոտվածություն, աղակալում, կենսաբանական աղտոտում, պաշտպանիչ շերտի վնասում |
Տարեկան` ապրիլից հունիս կամ սեպտեմբերից հոկտեմբեր |
Տնտեսվար / սպասարկող անձ |
Մաքրել, լվանալ, վերաներկել, վերականգնել պաշտպանիչ շերտը |
|
12 |
Ներքին պատեր |
Կեղտոտվածություն, քերծվածքներ, ներկի մաշվածություն, հարվածային վնասումներ |
Ամեն ամիս, իսկ ուսումնական տարվա ընթացքում բարձր ծանրաբեռնված շրջաններում` սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-մայիս |
Տնտեսվար / մաքրող անձնակազմ |
Մաքրել, տեղային նորոգել, ըստ անհրաժեշտության վերաներկել, կիրառել պաշտպանիչ հարդարում |
|
13 |
Հատակներ |
Փոսեր, ճաքեր, անհարթություն, խոնավ կամ սայթաքուն մակերևույթ, ծածկույթի պոկված մասեր |
Ամեն ամիս, իսկ ձմռանը` դեկտեմբեր-փետրվար, լրացուցիչ հսկողությամբ |
Տեխնիկական անձնակազմ |
Անհապաղ մեկուսացնել վտանգավոր հատվածը, վերանորոգել կամ փոխարինել ծածկույթը |
|
Ջրակայուն և հակասայթաքուն վիճակ, ջրի կուտակումների բացակայություն |
Ամեն օր, հատկապես նոյեմբերից մարտ ընկած խոնավ և սայթաքուն շրջանում |
Տնտեսվար / մաքրող անձնակազմ |
Չորացնել, մեկուսացնել վտանգավոր տեղը, վերանորոգել ծածկույթը |
| |
Կառուցվածքային բնույթի ճաքեր |
Ճաքերի լայնացում, դինամիկա, կրողունակության վրա ազդեցություն |
Հայտնաբերման պահին և հետագա մշտադիտարկմամբ` առնվազն ամսական 1 անգամ մինչև խնդրի լուծումը |
Մասնագիտացված ինժեներ / ղեկավարություն |
Ներգրավել մասնագետ, կազմակերպել ամրացման կամ վերականգնման միջոցառումներ |
|
14 |
Դռներ |
Բացման/փակման սահունություն, փականների, ծխնիների, դռան թերթի և շրջանակի վիճակ |
Տարեկան առնվազն 2 անգամ` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր, նաև արտակարգ` վնասման դեպքում |
Տեխնիկական անձնակազմ |
Կարգաբերել, յուղել, փոխարինել վնասված տարրերը |
|
Ազատ հասանելիություն, անխոչընդոտ բացում, արգելափակումների բացակայություն |
Ամեն ամիս, առավել նպատակահարմար` յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթում |
Տնտեսվար / պատասխանատու անձ |
Անմիջապես ազատել անցուղին, վերականգնել աշխատունակությունը |
|
Բացման սահմանափակիչների առկայություն և գործունակություն |
Ամեն ամիս, հատկապես սեպտեմբեր-մայիս |
Տնտեսվար / պատասխանատու անձ |
Տեղադրել կամ նորոգել սահմանափակիչները |
|
15 |
Պատուհաններ |
Ապակիների ամբողջականություն, բացվող մասերի անվտանգ աշխատանք, հերմետիկություն |
Տարեկան առնվազն 2 անգամ` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր |
Տեխնիկական անձնակազմ |
Փոխարինել կոտրված ապակին, կարգաբերել մեխանիզմները, վերականգնել հերմետիկությունը |
|
16 |
Դռներ/ պատուհաններ |
Ռեզինե միջադիրների ամբողջականություն, ջերմային կորուստների նշաններ |
Տարեկան 2 անգամ` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր |
Տեխնիկական անձնակազմ |
Փոխարինել միջադիրները, կարգավորել բացվածքները |
|
17 |
Սանհանգույց |
Սանիտարական սարքեր տուալետների, լվացարանների, ծորակների, ցնցուղների տեխնիկական վիճակ |
Ամեն օր դիտարկում, իսկ տեխնիկական մանրամասն զննում` յուրաքանչյուր ամսվա առաջին կեսում |
Տնտեսվար / սանտեխնիկ |
Անհապաղ նորոգել կամ փոխարինել վնասված սարքերը |
|
18 |
Ջրամատա-կարարում/ ջրահեռացում |
Խողովակների, հանգույցների արտահոսք, խցանումներ, տհաճ հոտերի |
Ամեն օր դիտարկում, տեխնիկական զննում` յուրաքանչյուր ամսվա առաջին կեսում, իսկ արտահոսքի կամ խցանման նշանների դեպքում` անհապաղ |
Սանտեխնիկ / տեխնիկական անձնակազմ |
Արտահոսքը վերացնել անհապաղ, խցանումները մաքրել ըստ անհրաժեշտության |
|
19 |
Կեղտաջրերի մաքրման կայան |
Արտահոսքերի, խցանումների, տհաճ հոտի, պոմպերի, խողովակների, ֆիլտրերի և սարքավորումների տեխնիկական վիճակ |
Առնվազն տարեկան 1 անգամ, իսկ անսարքության, արտահոսքի կամ տհաճ հոտի դեպքում` անհապաղ |
Տնտեսվար / սանտեխնիկ |
Արձանագրել թերությունը, դադարեցնել վտանգավոր շահագործումը, կազմակերպել մաքրում, նորոգում կամ անսարք հանգույցների փոխարինում |
|
20 |
Մաքրություն և ախտահանում |
Հատակների, պատերի, սարքերի մաքրություն, աղբի հեռացում, հիգիենիկ պարագաների առկայություն |
Ամեն օր, անհրաժեշտության դեպքում` օրվա ընթացքում բազմակի |
Մաքրող անձնակազմ / տնտեսվար |
Կազմակերպել լրացուցիչ մաքրում և համալրում |
|
21 |
Ընդհանուր ինժեներական համակարգեր |
Սարքավորումների ընդհանուր տեխնիկական վիճակ, չափիչ սարքերի, սենսորների և վերահսկող սարքերի աշխատանք |
Օրական օպերատիվ դիտարկում, ամսական ստուգում, սեզոնային նախապատրաստում` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր, արտակարգ` վթարային դեպքերում |
Մասնագիտացված անձնակազմ |
Կարգաբերել, նորոգել, գրանցել անսարքությունները |
|
22 |
Ջեռուցման համակարգ |
Կաթսաների, ռադիատորների, խողովակաշարերի, ճնշման և ջերմաստիճանի վիճակ |
Սեզոնային նախապատրաստում` սեպտեմբեր-հոկտեմբեր, ընթացիկ հսկողություն` նոյեմբեր-մարտ ամիսներին ամեն ամիս, ավարտական ստուգում` ապրիլին |
Ջեռուցման մասնագետ / կաթսայատան պատասխանատու |
Կատարել մաքրում, կարգաբերում, օդի հեռացում, նորոգում |
|
23 |
Կաթսայատուն |
Օդափոխություն, հրդեհային անվտանգություն, վթարային անջատման հնարավորություններ, դյուրավառ նյութերի բացակայություն |
Ամեն ամիս ջեռուցման սեզոնին (նոյեմբեր-մարտ), իսկ սեզոնից առաջ` սեպտեմբեր-հոկտեմբեր |
Մասնագետ / պատասխանատու անձ |
Վերացնել խախտումները, դադարեցնել վտանգավոր շահագործումը |
|
24 |
Օդափոխություն և օդորակում |
Ֆիլտրներ, օդատարներ, սարքավորումների մաքրություն և կարգավորում |
Ֆիլտրներ` մարտ և սեպտեմբեր, անհրաժեշտության դեպքում նաև հունիսին, օդատարներ` տարեկան 1 անգամ` օգոստոս կամ սեպտեմբեր, սարքավորումներ` ըստ սեզոնի մեկնարկից առաջ |
Մասնագետ |
Մաքրել, փոխարինել ֆիլտրները, կարգաբերել սարքավորումները |
|
25 |
Էլեկտրա-մատակարարում և լուսավորություն |
Վահանակներ, մալուխներ, միացումներ, լամպեր, գերբեռնվածության նշաններ |
Վահանակներ` ամեն ամիս, մալուխներ և միացումներ` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսում, լուսատուներ` ըստ անհրաժեշտության և պարտադիր` օգոստոսին ու հունվարին |
Էլեկտրիկ |
Անհապաղ անջատել վտանգավոր հատվածը, նորոգել կամ փոխարինել |
|
26 |
Հակահրդեհային համակարգեր |
Ազդանշանային համակարգեր, կրակմարիչներ, ջրային հրդեհաշիջման միջոցներ |
Ազդանշանային համակարգ` առնվազն եռամսյակային (մարտ, հունիս, սեպտեմբեր, դեկտեմբեր), կրակմարիչներ` տարեկան 1 անգամ` հունվար-փետրվար |
Պատասխանատու անձ / մասնագետ |
Ստուգել, լիցքավորել, վերանորոգել կամ փոխարինել |
|
27 |
Ֆոտովոլտային վահանակներ |
Մակերևույթի մաքրություն, ճաքեր, կոտրվածքներ, ամրացման կայունություն |
Տարեկան առնվազն 2 անգամ` ապրիլ-մայիս և սեպտեմբեր, նաև արտակարգ` փոշոտ, ձյունառատ կամ ուժեղ քամուց հետո |
Տնտեսվար / մասնագետ |
Մաքրել, ամրացնել, փոխարինել վնասված տարրերը |
|
28 |
Էլեկտրական միացումներ և ինվերտոր |
Մալուխների վիճակ, միացումների հուսալիություն, ինվերտորի ցուցանիշներ |
Տարեկան 2 անգամ` ապրիլ-մայիս և սեպտեմբեր, նաև անսարքության կասկածի դեպքում |
Մասնագետ |
Կատարել ախտորոշում, վերանորոգում կամ փոխարինում |
|
29 |
Արտադրողա-կանության վերահսկում |
Փաստացի և նախագծային արտադրողա-կանության տարբերություններ |
Ամսական տվյալների դիտարկում, եռամսյակային ամփոփ գնահատում` մարտ, հունիս, սեպտեմբեր, դեկտեմբեր |
Պատասխանատու մասնագետ |
Արտադրողա-կանության կտրուկ նվազման դեպքում անցկացնել տեխնիկական ախտորոշում |
|
30 |
Բակային տարածքներ |
Մաքրություն, անհարթություններ, փոսեր, ճաքեր, ջրի կուտակումներ |
Ամեն ամիս, իսկ գարնանը և աշնանը` մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր, առավել մանրամասն զննումով |
Տնտեսվար |
Մաքրել, հարթեցնել, վերանորոգել, մեկուսացնել վտանգավոր հատվածը |
|
31 |
Ճանապարհներ և անցուղիներ |
Ծածկույթի ամբողջականություն, փոսեր, սայթաքման վտանգ, նշագծեր |
Ամեն ամիս, իսկ ձմռանը` դեկտեմբեր-փետրվար, ավելի հաճախ` եղանակային պայմաններից կախված |
Տնտեսվար |
Վերանորոգել, հեռացնել ձյունն ու սառույցը, կիրառել հակասայթաքուն նյութեր |
|
32 |
Ջրահեռացման արտաքին համակարգեր |
Խցանումներ, ջրի հոսքի արդյունավետություն, լճացումներ |
Սեզոնային` մարտ-ապրիլ և հոկտեմբեր-նոյեմբեր, ինչպես նաև հորդառատ անձրևներից հետո |
Տեխնիկական անձնակազմ |
Մաքրել խողովակները և ջրանցքները, վերականգնել հոսքը |
|
33 |
Կանաչապատ տարածքներ |
Չորացած կամ վտանգավոր ծառեր, ճյուղեր, ոռոգման համակարգի վիճակ |
Սեզոնային` մարտ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր, իսկ ամռանը` ըստ աճի ինտենսիվության |
Տնտեսվար / կանաչապատման պատասխանատու |
Էտել, հեռացնել վտանգավոր ծառերը, վերականգնել ոռոգումը |
|
34 |
Պարիսպ և դարպասներ |
Կայունություն, ժանգ, ներկաշերտ, ծխնիներ, կողպեքներ |
Տարեկան առնվազն 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր, լրացուցիչ` վնասման կամ կոռոզիայի նշանների դեպքում |
Տնտեսվար / տեխնիկական անձնակազմ |
Մաքրել, ներկել, հակակոռոզիոն մշակում, յուղել կամ ամրացնել |
2. Թերությունների ամփոփ գրանցում
|
հ/հ |
Ստուգվող տարր |
Ինչ ստուգել |
Հաճախականություն |
Պատասխանատու |
Թերության դեպքում / նշում |
|
1 |
Թերություն / դիտարկում |
Նկարագրել հայտնաբերված խնդիրը, տեղադրությունը և ռիսկի աստիճանը |
Յուրաքանչյուր հայտնաբերման դեպքում, ամսական ամփոփում` յուրաքանչյուր ամսվա վերջում |
Ստուգող անձ / պատասխանատու |
Նշել կատարման ժամկետը, պատասխանատուին և կատարված միջոցառումը |
Ստուգող` ____________________ Ամսաթիվ` ____________________ Ստորագրություն` _______
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2026 թվական: