Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ապահովում են կոորդինատային կապակցում (կոորդինատային համակարգում տեղորոշում) ունեցող գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի` Կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցների հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաև նշված տարածական տվյալների մետատվյալների` ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը և թարմացումն այդ ակտերն ընդունվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված և գործող սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ակտերի վրա:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված և գործող ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտը, ինչպես նաև մետատվյալները դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ստեղծվում և ինտեգրվում են ազգային գեոպորտալին Կադաստրի կոմիտեի մասնագիտական խորհրդատվական աջակցությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-240-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-240-Ն օրենք