Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

06.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 77-րդ հոդվածի 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո Ընդհանուր ժողովի կողմից սույն օրենսգրքի 77.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առիթներով գործի քննության և լուծման համար օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի խախտման վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-245-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
18.06.2026
N ՀՕ-245-Ն
Սահմանադրական օրենք