Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

06.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով, եթե դատապարտյալը չունի բռնագանձման ենթակա գույք: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում` դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն: Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում խուսափում է տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը կատարելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը:».

3) 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասից հանել «իրական» բառը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-246-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-246-Ն օրենք