06.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ մասից, 7-րդ գլխի վերնագրից հանել «շահագրգիռ» բառը, իսկ 28-րդ հոդվածի վերնագրի «Շահագրգիռ հանրության» բառերը փոխարինել «Հանրության» բառով և նույն հոդվածի 1-ին մասի «Շահագրգիռ հանրությունն» բառերը` «Հանրությունն» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով.
«17.1) հանրություն` մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան` դրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը.».
2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) շահագրգիռ հանրություն` հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրություն.»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փորձաքննության գործընթացում հանրության ծանուցման և շահագրգիռ հանրության մասնակցության հնարավորության ապահովումը.»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի`
ա. 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ` հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար.»,
բ. 6-րդ կետի «գ» ենթակետի «փոխանցման» բառը փոխարինել «հեռացման» բառով,
գ. 7-րդ կետի «գ» ենթակետի «մեծությունը» բառը փոխարինել «սահմանային չափը կամ արժեքը» բառերով, իսկ «դ» ենթակետը «ավելի» բառից հետո լրացնել «հալեցման արտադրության հզորությամբ» բառերով,
դ. 7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. ասբեստի արդյունահանման, ասբեստի և ասբեստ պարունակող արտադրանքների մշակման և փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ` տարեկան ավելի քան 20 000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար` տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, և ասբեստի այլ օգտագործումների համար` տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով.»,
ե. 9-րդ կետի «բ» ենթակետի «20» թիվը փոխարինել «10» թվով,
զ. 11-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով,
է. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ. առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր.»,
ը. 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. թղթի կամ ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան.».
2) 4-րդ մասի`
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով,
բ. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «` 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1 Փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին և պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցումը կամ գոյություն ունեցող դպրոցի (կրթահամալիրի) կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը, ինչպես նաև պետական կամ համայնքային հողերում մարզադաշտերի կամ մարզադպրոցների կամ մարզահամալիրների վերակառուցումը կամ հիմնանորոգումը: Այդպիսի դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:
Սույն մասում նշված գործունեության տեսակների` միևնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված այլ հողամասերում իրականացումը, ինչպես նաև մարզադաշտերի կամ մարզադպրոցների կամ մարզահամալիրների կառուցումը ենթակա չեն փորձաքննության, եթե դա նախատեսված է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «եզրակացությունն» բառը փոխարինել «եզրակացությունը լիազոր մարմնի կողմից» բառերով:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 21. |
ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները |
1. Գյուղատնտեսության, անտառտնտեսության, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերական ճյուղերի, ընդերքօգտագործման, տրանսպորտի, տարածքային զարգացման, թափոնների գործածության, ջրային տնտեսության, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը` առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով` Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը` նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով` Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
4. Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի և առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաև, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը և հիմնադրույթային փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության` Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
5. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա չեն ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է:»:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. ՌԷԳ-ի իրականացման փուլերն են`
1) նախնական գնահատումը.
2) ՌԷԳ շրջանակի որոշումը.
3) ՌԷԳ հաշվետվության կազմումը.
4) ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրույթային փաստաթղթում:»:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումն սկսվելուց առաջ, ապա`
1) ծագման պետություն հանդիսանալու դեպքում լիազոր մարմինն այդ մասին անհապաղորեն սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկացնում է ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին.
2) ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմին` խորհրդակցություններ կազմակերպելու և այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-248-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական: