06.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի իրականացման համար պետական տուրքի վճարումից ազատվում է նախաձեռնողը` Բ կատեգորիայի մեջ ներառվող անտառապատման գործունեության փաստաթղթերի փորձաքննության համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-249-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական: