Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

27.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 17-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հավելվածում`

1) 2.5-րդ աղյուսակի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«  7. Ստեփանավան Ստեփանավան քաղաք
    Ագարակ գյուղ
    Ամրակից գյուղ
    Արմանիս գյուղ
    Բովաձոր գյուղ
    Գարգառ գյուղ
    Գյուլագարակ գյուղ
    Լեջան գյուղ
    Լոռի Բերդ գյուղ
    Կաթնաղբյուր գյուղ
    Կողես գյուղ
    Կուրթան գյուղ
    Հոբարձի գյուղ
    Հովնանաձոր գյուղ
    Յաղդան գյուղ
    Ուռուտ գյուղ
    Ուրասար գյուղ
    Պուշկինո գյուղ
    Սվերդլով գյուղ
    Վարդաբլուր գյուղ».

 

2) 2.8-րդ աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«  3. Գորիս Գորիս քաղաք
    Ակներ գյուղ
    Աղբուլաղ գյուղ
    Արավուս գյուղ
    Բարձրավան գյուղ
    Խնածախ գյուղ
    Խնձորեսկ գյուղ
    Խոզնավար գյուղ
    Խոտ գյուղ
    Կոռնիձոր գյուղ
    Հալիձոր գյուղ
    Հարթաշեն գյուղ
    Հարժիս գյուղ
    Ձորակ գյուղ
    Ներքին Խնձորեսկ գյուղ
    Շինուհայր գյուղ
    Շուռնուխ գյուղ
    Որոտան գյուղ
    Սվարանց գյուղ
    Վաղատուր գյուղ
    Վանանդ գյուղ
    Վերիշեն գյուղ
    Տաթև գյուղ
    Տանձատափ գյուղ
    Տեղ գյուղ
    Քաշունի գյուղ
    Քարահունջ գյուղ
    Քարաշեն գյուղ».

 

3) 2.9-րդ աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«  1. Եղեգնաձոր Եղեգնաձոր քաղաք
    Ագարակաձոր գյուղ
    Աղավնաձոր գյուղ
    Աղնջաձոր գյուղ
    Ամաղու գյուղ
    Արատես գյուղ
    Արենի գյուղ
    Արտաբույնք գյուղ
    Արփի գյուղ
    Գետափ գյուղ
    Գետիկվանք գյուղ
    Գլաձոր գյուղ
    Գնիշիկ գյուղ
    Գողթանիկ գյուղ
    Ելփին գյուղ
    Լոռի Բերդ գյուղ
    Թառաթումբ գյուղ
    Խաչիկ գյուղ
    Կալասար գյուղ
    Հերմոն գյուղ
    Հորբատեղ գյուղ
    Հորս գյուղ
    Մալիշկա գյուղ
    Մոզրով գյուղ
    Շատին գյուղ
    Չիվա գյուղ
    Ռինդ գյուղ
    Սալլի գյուղ
    Սևաժայռ գյուղ
    Վարդահովիտ գյուղ
    Վերնաշեն գյուղ
    Քարագլուխ գյուղ»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ աղյուսակի 29-րդ և 44-րդ, 2.8-րդ աղյուսակի 97-րդ և 101-րդ, 2.9-րդ աղյուսակի 8-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հավելվածի «արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արենի, «Զ»-«Է» հատվածով` Եղեգնաձոր, «Զ»-«Ա» հատվածով` Եղեգիս համայնքներին» բառերը փոխարինել «արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Եղեգնաձոր համայնքին» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13.38-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 13.38
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղեգնաձոր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին, հյուսիս-արևելքից և արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ջերմուկ համայնքին, հարավ-արևմուտքից և հարավից «Ե»-«Զ» հատվածով` Վայք համայնքին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` պետական սահմանին:»:

 

Հոդված 5. Օրենքի 16.1-ին հավելվածի ««Ե»-«Զ» հատվածով` Գյուլագարակ, «Զ»-«Է» հատվածով` Լոռի Բերդ» բառերը փոխարինել ««Ե»-«Է» հատվածով` Ստեփանավան» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 16.5-րդ հավելվածի «հարավից «Գ»-«Դ» հատվածով` Լոռի Բերդ, «Դ»-«Ե» հատվածով` Ստեփանավան համայնքներին» բառերը փոխարինել «հարավից «Գ»-«Ե» հատվածով` Ստեփանավան համայնքին» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16.73-րդ հավելվածի «Գյուլագարակ» բառը փոխարինել «Ստեփանավան» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 16.78-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 16.78
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ստեփանավան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տաշիր համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ալավերդի համայնքին, հարավ-արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Փամբակ համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Սպիտակ համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»:

 

Հոդված 9. Օրենքի 16.80-րդ հավելվածի ««Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ստեփանավան, «Բ»-«Գ» հատվածով` Գյուլագարակ համայնքներին» բառերը փոխարինել ««Ա»-«Գ» հատվածով սահմանակից է Ստեփանավան համայնքին» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 17.1-ին հավելվածի «Տաթև» բառը փոխարինել «Գորիս» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 17.3-րդ հավելվածի «Տաթև» բառը փոխարինել «Գորիս» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 17.82-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 17.82
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գորիս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Կապան համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Քաջարան համայնքին, արևմուտքից «Դ»-Ա» հատվածով` Սիսիան համայնքին:»:

 

Հոդված 13. Օրենքի 17.85-րդ հավելվածի ««Բ»-«Գ» հատվածով` Գորիս, «Գ»-«Դ» հատվածով` Տաթև համայնքներին» բառերը փոխարինել «Բ»-«Դ» հատվածով` Գորիս համայնքին» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 13.14-րդ, 13.28-րդ, 13.37-րդ, 16.34-րդ, 17.71-րդ, 17.84-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-250-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 17.06.2026
N ՀՕ-250-Ն օրենք