Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 1994 թ. թիվ 211

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Հատուկ էներգառեժիմի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման մասին» թիվ 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված կենսաապահովման այն օբյեկտների ցանկը, որոնց անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ընդգրկված են 1993 թվականի տիտղոսացուցակում և նախատեսվում է նշված աշխատանքները 97,649 մլն դրամ ընդհանուր գումարով, որից 87,045 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ 10,604 մլն դրամը նախարարությունների և կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին, ավարտել 1994 թվականին, համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի թիվ 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված կենսաապահովման այն օբյեկտների ցանկը, որոնց անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել և ավարտել 1994 թվականին, համաձայն թիվ 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բյուջետային կազմակերպությունների կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, պատվիրատու կազմակերպությունների (պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին) և համապատասխան նախագծային ինստիտուտներին` խիստ հսկողություն սահմանել կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով կատարված և կատարվող աշխատանքների նկատմամբ` թույլ չտալով նախագծային լուծումներից շեղումներ: Թույլատրել այլ սպառողների` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների և բնակչության սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի:

/փոփ. 27.02.96 թիվ 63 որոշում/

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում լուծել սույն որոշման թիվ 1 հավելվածում ընդգրկված կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորման հարցը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հաստատած տիտղոսացուցակների, պատվիրատու կազմակերպություններին հատկացնելով 25 տոկոսի չափով կանխավճար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի թիվ 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված մնացած օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման հարցին անդրադառնալ 1995 թվականին:

6. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի, իսկ վերահսկողությունը` օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա:

(խմբ. 07.10.94 թիվ 483 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.05.1994
N 211
Որոշում