Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

03.07.2027 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են սնանկության գործերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Սնանկության գործերի շրջանակում առանձին քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է սնանկության կառավարիչը, եթե օրենքով նախատեսված չէ, որ տվյալ դեպքում սնանկ ճանաչված անձը կարող է հանդես գալ ինքնուրույն:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաև գնումների» բառերը փոխարինել «Գնումների» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 2
Երևան
ՀՕ-253-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-253-Ն օրենք