Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

03.07.2027 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի` պարտապանի հարկային պարտավորությունների հետ կապված հարկային հարաբերությունների մասով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասում և 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերում «երկու միլիոն դրամը» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամը» բառերով:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը չի կիրառվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սնանկության վարույթում գտնվող հարկ վճարողների նկատմամբ: Վերջիններիս նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի կարգավորումները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 2
Երևան
ՀՕ-257-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-257-Ն օրենք