03.07.2027 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ` Օրենքի) ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» և ««Սնանկության մասին» օրենք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «վճիռների» բառից հետո լրացնել «և եզրափակիչ այլ դատական ակտերի» բառերով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
| «գ. |
կանխարգելիչ վերակառուցման դիմումների համար` |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
|
i
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.
«24.1) պարտատերերը` Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-258-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական: