Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

03.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2026 թվականի N 950-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված N 12 հավելվածում հարցաշարի`

ա. 1-ին կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդված, 1-ին կետ» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր» բառերով,

բ. 2-րդ կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդվածի 2-րդ կետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր» բառերով.

i

3) որոշման 1-ին կետով հաստատված N 13 հավելվածը «ԱՏԳ ԱԱ 7214 99 - ից,» բառերից հետո լրացնել «7214 20 000 0,» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2026 թ. հուլիսի 2
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հուլիսի 2-ի
N 950-Ն որոշման

 

«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի հունիսի 6-ի
N 730-Ն որոշման
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M71, G46, G47, 86, E36 ծածկագրեր)

 

____ __________ 20  թ.

 

_____________________________ _____________________ ____________________
(տեսչական մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)

 

       

_________________

____________________________________

                 Անձնական կոդ

պաշտոն

անուն, ազգանուն, հայրանուն

 

       

_________________

____________________________________

                 Անձնական կոդ

պաշտոն

անուն, ազգանուն, հայրանուն

 

       

_________________

____________________________________

                 Անձնական կոդ

պաշտոն

անուն, ազգանուն, հայրանուն

 

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. ավարտը _________________20 թ.
__________________________________________  
               
տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) (ՀՎՀՀ)
 _______________________________
________________________________
_______________________________
(պետռեգիստրի համարը) ___________________________________
  (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
_________________________________________________________ __________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) (հեռախոսահամարը)
____________________________________________________________ ________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) (հեռախոսահամարը)

 

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. համարը __________

 

Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք

հանդիսացող իրավական նորմը

Ստուգման

անցկացման մեթոդը

Կշիռը

Մեկնաբա- նություններ

Պատասխան

այո

ոչ

չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է:

«Չափումների միասնականության ապահովման մասին»

օրենքի (այսուհետ` Օրենք) 9.1-ին հոդվածի 1-ին մաս, 9.2-րդ հոդվածի

1-ին մաս

փաստաթղթային, տեսազննում

13.0

       

2.

Արդյո՞ք ստուգաչափման դրոշմը վնասված չէ:

Օրենքի 9.2-րդ հոդվածի 6-րդ մաս

տեսազննում

10.0

       

3.

Արդյո՞ք չեն շուկայահանվել կամ չեն շահագործվում չափման միջոցներ, որոնք թեև տեսակը հաստատված և ստուգաչափված են, սակայն չեն համապատասխանում չափագիտական կանոններին և նորմերին:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

աշխատանքային չափանմուշի կիրառում

18.0

       

4.

Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը)

վնասված կամ հանված չէ:

Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս

տեսազննում

7.0

       

5.

Արդյո՞ք արտադրանքը շուկայահանվել է միայն չափման միջոցի տեսակի հաստատման և առաջնային ստուգաչափման վերաբերյալ փաստաթղթերը

ստանալուց հետո:

ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի

N 60-Ն որոշման

N 2 հավելվածի 6-րդ կետ

փաստաթղթային

2.0

       

 

1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է v    
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում   v  
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում     v

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 60-Ն որոշում:

 

Ստուգաթերթը լրացրին`

 

տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2026
N 950-Ն
Որոշում