Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

04.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2026 թվականի N 972-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում N 1.22 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը լրացնել նոր` N 1.27 ստուգաթերթով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


2026 թ. հուլիսի 3
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հուլիսի 2-ի
N 972-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 1.22
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ Բ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
(ՏԳՏԴ ծածկագրեր` Q 86.10, Q 86.22)

 

 

______________________________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ փոխարինող անձի ազգանունը, անունը, հայրանունը (հեռախոսահամարը)

 

Ստուգման հանձնարարագրի համարը` տրված` 20 թ.

Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

NN
ը/կ
Հարց Պատասխան
1. Տնտեսավարող սուբյեկտի գործունեությունն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
2. Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող ստորաբաժանումները  
3. Տնտեսավարող սուբյեկտի լիցենզիայի տեսակը  
4. Տնտեսավարող սուբյեկտի աշխատակիցների թիվը  

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

NN ը/կ Հարցեր Հղում նորմատիվ իրավական ակտին Այո Ոչ Չ/պ Կշիռ Ստուգման մեթոդ Մեկնաբա- նություն
1. Բժշկական կազմակերպությունում հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով հետազոտվում են` Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 2, կետ 4          
1) արյան դոնորները ենթակետ 1       3.0 Փաստաթղթային  
2) սերմնահեղուկի դոնորները ենթակետ 2       3.0 Փաստաթղթային  
3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները ենթակետ 3       3.0 Փաստաթղթային  
2. Հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստով կամ ԻՖԱ* մեթոդով, մոլեկուլյար-կենսաբանական մեթոդով` ՊՇՌ* Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 2, կետ 5       3.0 Փաստաթղթային  
3. Յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն իրականացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 2, կետ 6       2.0 Փաստաթղթային  
4. Հեպատիտ Բ, հեպատիտ Ց հիվանդությունների ստանդարտ բնորոշումներին համապատասխանող դեպքերը, ինչպես նաև պացիենտների (այդ թվում` լյարդի ցիռոզով և լյարդի առաջնային քաղցկեղով) մոտ հայտնաբերված ՀԲմ* հակածնի, հակա-ՀՑՎ-ի դեպքերը (այսուհետ` դեպքեր) բժշկական կազմակերպությունում հաղորդվում և հաշվառվում են (գրանցվում են) Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 5, կետ 19       2.0 Փաստաթղթային  
5. Բժշկական կազմակերպությունում հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հաշվառվում է «Հիվան- դությունների հաշվառման մատյանում» Ձև 4 Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 5, կետ 21 Առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 81-Ն հրաման, հավելված, գլուխ 2, կետ 11       2.0 Փաստաթղթային  
6. Հեպատիտ Ց-ով և ՀԲմ հակածին ունեցող մայրերից ծնված երեխաների մասին տվյալները ծննդատնից հաղորդվում են երեխայի հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ` ԱԱՊ) բժշկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները կազմակերպելու նպատակով Ձև 1, Ձև 2 Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 5, կետ 24       2.0 Փաստաթղթային  
7. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս հեպատիտ Բ-ի կամ հեպատիտ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս իրականացվում է վարակաբանի խորհրդատվություն` ախտորոշման և բուժման նպատակով Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 26       1.0 Փաստաթղթային  
8. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ ԱԱՊ բժշկի կամ վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով` այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 28       2.0 Փաստաթղթային  
9. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն` ՀԲմ հակածնի որոշման համար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքները գրանցվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում: Դրական արդյունքի դեպքում կոնտակտավորն ուղղորդվում է վարակաբանի խորհրդատվության Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 28       2.0 Փաստաթղթային  
10. Սուր և քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ հսկողությունն իրականացվում է այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են Ձև 2, Ձև 3 Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրամանի հավելված, գլուխ 6, կետ 29       2.0 Փաստաթղթային  
11. Հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են` Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 30            
1) պացիենտների շրջանում լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Բ-ի նկատմամբ` սահմանված ժամկետներում Ձև 1 ենթակետ 1       3.0 Փաստաթղթային  
2) պացիենտների շրջանում լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ Ձև 2, Ձև 3 ենթակետ 2       3.0 Փաստաթղթային  
12. Այն պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվել են դեպքեր, բուժաշխատողի կողմից տրամադրվում է խորհրդատվություն հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարվում են գրառումներ մեծահասակի հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 32       2.0 Փաստաթղթային  
13. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտություն կատարվում է (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 35       3.0 Փաստաթղթային  
14. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն ՀՑՎ ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս դրոշմի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 36       3.0 Փաստաթղթային  
15. Հեպատիտ Բ-ով վարակված մորից ծնված նորածնին ծննդաբերությունից հետո 12 ժամվա ընթացքում ծննդատանը կատարվում է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում և իմունագլոբուլինով (HBIG) պասիվ կանխարգելում և նորածնի բժշկական քարտում գրանցվում է ամսաթիվը /ժամը/: Մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի: Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 6, կետ 37       3.0 Փաստաթղթային  
16. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր անձանց նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 7, կետ 39       3.0 Փաստաթղթային  
17. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 7, կետ 40       3.0 Փաստաթղթային  
18. Շարունակական հսկողության ընթացքում ԱԼՏ*-ի և ԱՍՏ*-ի նշանակալի բարձր արդյունքներով դուրս գրված պացիենտի առաջին զննությունն անցկացվում է դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 7, կետ 40       3.0 Փաստաթղթային  
19. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ` Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 7, կետ 42            
1) իրականացվում է շարունակական հսկողություն 6-12 ամիս ժամկետով         3.0 Փաստաթղթային  
2) բժշկական զննությունը, կենսաքիմիական, շճաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին         3.0 Փաստաթղթային  
3) հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում պացիենտի շարունակական հսկողությունը երկարաձգվում է         3.0 Փաստաթղթային  
20. Քրոնիկ ՀԲՎ վարակով անձինք գտնվում են շարունակական հսկողության ներքո մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքների ստացումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է` կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 7, կետ 43       3.0 Փաստաթղթային  
21. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով մորից ծնված երեխան ենթարկվում է մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության, ԱԼՏ ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության Ձև 1 Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 7, կետ 44       3.0 Փաստաթղթային  
22. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտները և այն անձինք, որոնց մոտ հայտնաբերվել է հակա-ՀՑՎ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթարկվում են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 45       2.0 Փաստաթղթային  
23. Սուր հեպատիտ Ց-ով պացիենտները հիվանդության ախտորոշումից 6 ամիս անց ենթարկվում են բժշկական զննության և լաբորատոր հետազոտության` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ: Այս անձանց մոտ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտներ և ենթարկվում են շարունակական հսկողության Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 47       3.0 Փաստաթղթային  
24. ՀՑՎ ՌՆԹ-ի կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածնի (ՀՑՎ-կ հակածնի) նկատմամբ լաբորատոր հետազոտության բացասական արդյունքով անձինք ենթարկվում են կրկնակի լաբորատոր հետազոտության ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ` 12 և 24 շաբաթ անց Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 47       3.0 Փաստաթղթային  
25. Քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտների և այն անձանց, որոնց մոտ հայտնաբերվել են հակա-ՀՑՎ (ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), շարունակական հսկողությունն իրականացվում է հայտնաբերումից առնվազն 6 ամիս անց մեկ անգամ` համալիր լաբորատոր հետազոտություններով` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 48       3.0 Փաստաթղթային  
26. Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, որոնց մոտ բացակայում է ՀՑՎ ՌՆԹ-ի շարժընթացն առնվազն 24 շաբաթ, համարվում են հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և դուրս են գալիս շարունակական հսկողությունից Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 48       3.0 Փաստաթղթային  
27. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան բժշկական կազմակերպությունում ենթարկվում է շարունակական հսկողության` արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 49       3.0 Փաստաթղթային  
28. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան կյանքի առաջին տարում հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ, կյանքի 18-րդ ամսում կամ դրանից հետո` հակա-ՀՑՎ-ի նկատմամբ Ձև 2 Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 49       3.0 Փաստաթղթային  
29. Հակա-ՀՑՎ ունեցող երեխան հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ 3 տարեկանից հետո` քրոնիկ հեպատիտ Ց ախտորոշումը հաստատելու նպատակով Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման, հավելված, գլուխ 8, կետ 49       3.0 Փաստաթղթային  

 

4. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V    
2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ   V  
3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում     V

 

ԻՖԱ- իմունաֆերմենտային անալիզ.

ՊՇՌ- պոլիմերազային շղթայական ռեակցիա.

ՀԲմ- հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (HbsAg) նկատմամբ հետազոտություն.

ԱԼՏ- ալանին ամինատրանսֆերազներ.

ԱՍՏ- ասպարտատ ամինատրանսֆերազներ:

 

Ձև 1

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBSAg) ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

N Քանակակազմեր Հետազոտության ժամանակաշրջան
1. Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների և հյուսվածքների, սերմի դոնորներ Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ, յուրաքանչյուր անգամ անձից դոնորական նյութ վերցնելիս
2. Հղիներ Հղիության I, III եռամսյակում
3. Արյան և դրա բաղադրիչների ռեցիպիենտներ Հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ և վերջին փոխներարկումից հետո 6 ամսվա ընթացքում
4. Սուր (հղիության III եռամսյակում) և քրոնիկ հեպատիտ Բ-ով մայրերից, ինչպես նաև ՀԲմ հակածին ունեցող մայրերից ծնված երեխաներ Ծնվելուց հետո մինչև 12 ժամվա ընթացքում, անկախ քաշից, ստանում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում և հեպատիտ Բ-ի իմունոգլոբուլին` տարբեր վերջույթներին: 9-12 ամսականում իրականացվում է հետազոտություն ՀԲմ հակածնի և հակամարմինների նկատմամբ: Եթե հեպատիտ Բ-ի պատվաստումները կատարվել են ուշացումով, ապա հետազոտությունն իրականացվում է վերջին դեղաչափից 1-2 ամիս հետո
5. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ, լրացուցիչ` համաճարակաբանական ցուցումով
6. Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, վերակենդանացման, վիրաբուժական և հեմատոլոգիայի բաժանմունքների պացիենտները Բաժանմունք ընդունվելիս և հետագայում` համաճարակաբանական ցուցումով
7. Ցանկացած քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտ (շաքարային դիաբետ, ՄԻԱՎ-վարակ, տուբերկուլոզ, չարորակ նորագոյացություն, հոգեկան առողջության խնդիրներ) Առաջնային լաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում` ըստ ցուցումների
8. Լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ հիվանդություններ) Առաջնային լաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում` ըստ ցուցումների
9. Թմրաբանական, մաշկա-վեներական բժշկական կազմակերպությունների, կաբինետների պացիենտները (բացառությամբ մաշկային, սնկային և քոս հիվանդությամբ պացիենտների) Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ` ոչ պակաս տարին 1 անգամ, լրացուցիչ` ըստ ցուցումների
10. Վիրաբուժական միջամտությունների համար բժշկական կազմակերպություն ընդունված պացիենտները բացառությամբ 0-18 տարեկան ազգաբնակչությունը Բժշկական կազմակերպություն ընդունվելուց առաջ
11. Քիմիաթերապիա և իմունասուպրեսիվ բուժում ստացողները Բուժում ստանալուց առաջ
12. Շուրջօրյա խնամքի կենտրոնների շահառուները և անձնակազմը Ընդունվելիս և հաջորդիվ` ըստ ցուցումների
13. Հեպատիտ Բ-ի (քրոնիկ ձևեր) օջախների կոնտակտավորները, այդ թվում` սեռական զուգընկերները Օջախը հայտնաբերելիս և հաջորդիվ` ոչ պակաս տարին 1 անգամ

 

Ձև 2

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ–Ի) ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

N Քանակակազմ Հետազոտության ժամանակաշրջան
1. Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների և հյուսվածքների, սերմի դոնորներ Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ, յուրաքանչյուր անգամ նրանցից դոնորական նյութ վերցնելիս
2. Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված մինչև 12 ամսական երեխաները 2, 6 և 12 ամսականում (2 ամսականում ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում)
3. Իմունաանբավարարությամբ անձինք (ՄԻԱՎ վարակով, ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները) Բաժանմունք ընդունվելիս և հետագայում` համաճարակաբանական ցուցումով
4. Լյարդի անհայտ ծագման հիվանդություն ունեցող անձինք Առաջնային լաբորատոր հետազոտության ընթացքում
5. Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և փոխպատվաստումների բաժանմունքների պացիենտները, որոնք բժշկական կազմակերպությունում անընդմեջ անցկացնում են 30 օրից ավելի Ընդունվելուց 30 օր անց և հաջորդիվ` յուրաքանչյուր ամիս
6. Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ, այդ թվում` սեռական զուգընկերներ Օջախ արձանագրելիս և հաջորդիվ 30 օրից` միանվագ
7. Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ` սեռական զուգընկերներ Օջախ արձանագրելիս

 

Ձև 3

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ–Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ

 

NN ը/կ Քանակակազմ Հետազոտության ժամանակաշրջան
1. Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների և հյուսվածքների, սերմի դոնորներ Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ, յուրաքանչյուր անգամ նրանցից դոնորական նյութ վերցնելիս
2. Հղիներ Հղիության I և III եռամսյակում
3. Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների և հյուսվածքների ռեցիպիենտներ Հեպատիտ Ց-ի կասկածի ժամանակ և արյան ու դրա բաղա- դրամասերի փոխներարկումից, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումից հետո 6 ամսվա ընթացքում
4. Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, վերակենդանացման, վիրաբուժական, արյունաբանական բաժանմունքների պացիենտները Ընդունվելիս և անհրաժեշտության դեպքում` կլինիկական և համաճարակաբանական ցուցումներով
5. Պացիենտները` վիրաբուժական միջամտության ընդունվելիս և քիմիաթերապիա ստանալուց առաջ Ընդունվելուց կամ բուժման կուրսը սկսելուց առաջ 30 օրից ոչ շուտ` ըստ ցուցումների
6. Քրոնիկական հիվանդություններով պացիենտները, այդ թվում` լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ հիվանդություններ) Առաջնային լաբորատոր հետազոտության ընթացքում, լրացուցիչ` ըստ ցուցումների
7. Թմրաբանական և մաշկավեներական բժշկական կազմակերպությունների, կաբինետների պացիենտները (բացառությամբ մաշկային, սնկային և քոս հիվանդությամբ պացիենտների) Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ` տարեկան 1 անգամից ոչ հազվադեպ, լրացուցիչ` ըստ ցուցումների
8. Շուրջօրյա խնամքի կենտրոնների շահառուները և անձնակազմը Ընդունվելիս և հաջորդիվ` ըստ ցուցումների
9. Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախներում կոնտակտավորները, այդ թվում` սեռական զուգընկերները Տարին 1 անգամից ոչ պակաս, քրոնիկ հեպատիտ Ց-ով անձից բաժանվելուց կամ նրա առողջանալուց (մահվանից) 6 ամիս անց
10. Անձինք, որոնք հեպատիտ Ց-ով վարակման ռիսկի քանակակազմում են` ներարկային թմրանյութեր գործածողները և նրանց սեռական զուգընկերները սեռական ծառայություններ մատուցող անձինք և նրանց սեռական զուգընկերները տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ (ՏՍՏ) մեկից ավելի սեռական զուգընկեր ունեցող անձինք Ռիսկի գործոնները հայտնաբերելիս
11. Քրեակատարողական հիմնարկներում գտնվողները Քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս, հաջորդիվ` ըստ ցուցումների

 

Ձև 4

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________________
        կազմակերպության անվանումը

Բժշկական փաստաթուղթ ՄԱՏՅԱՆ

Հիվանդությունների հաշվառման

Սկիզբ « » 20 թ. Վերջ « » 20 թ.

Վարակիչ հիվանդության անվանում

 

NN ը/կ Արտա- հերթ կամ ընթացիկ հաղորդ- ման ամսա- թիվը Պացիեն- տի անունը, ազգա- նունը, հայրա- նունը Ծննդյան ամիսը, ամսա- թիվը և տարին Հասցե` մարզը, քաղաքը, գյուղը, փողոցը, տունը, բն. Աշխատանքի կամ ուսման կազմակեր- պության անվանումը, վերջին հաճախման ամսաթիվը Հիվանդա- նալու ամսաթիվը Նախ- նական կամ առաջ- նակի ախտորո- շումը և ամսաթիվը Հոսպիտա- լացման ամսաթիվ Հոս- պիտա- լացման ստորա- բաժանումը (բաժինը, բաժան- մունքը) Առաջին անգամ ԲԿ դիմելու ամսաթիվը Ձև 1 և Ձև 2-ով հաստատ- ված հիվանդու- թյունների կապակցու- թյամբ Փոփոխ- ված (ճշտված) ախտո- րոշումը և ամսա- թիվը Լաբորա- տոր հետա- զոտու- թյունները, արդյունքը Դուրս- գրման ամսա- թիվը/ելքը Հաղոր- դողի և ստացողի անուն- ազգա- նունը Ծանո- թու- թյուն- ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

 

5. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրաման,

առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 81-Ն հրաման:

 

Տեսչական մարմնի ծառայող                         Տնտեսավարող

(ստորագրությունը) (ստորագրությունը)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հուլիսի 2-ի
N 972-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 1.27 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
(ՏԳՏԴ ծածկագրեր` Q 86.10)

 

___________________________________________________________ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ)   որաբաժանման անվանումը,   _____________________________________
      հեռախոսահամարը, գտնվելու վայրը

______________________________________

ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը

______________________________ 
  ազգանունը, անունը, հայրանունը
______________________________________
ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը
______________________________
ազգանունը, անունը, հայրանունը
Ստուգման սկիզբը (ամսաթիվը)` 20 թ. ավարտը` 20 թ. _______________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
ՀՎՀՀ
 ____________________________________________
  Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը
               

______________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները (հեռախոսահամարը)

______________________________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ փոխարինող անձի ազգանունը, անունը, հայրանունը (հեռախոսահամարը)

 

Ստուգման հանձնարարագրի համարը` տրված` 20 թ.

Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

NN
ը/կ
Հարց Պատասխան
1. Տնտեսավարող սուբյեկտի գործունեությունն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
2. Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող առանձնացված ստորաբաժանումները  
3. Տնտեսավարող սուբյեկտի աշխատակիցների թիվը  
4. Տարեկան սպասարկվող պացիենտների միջին թիվը  

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ Հարց Հղում նորմատիվ իրավական ակտերին Պատասխան Կշիռ Ստուգման մեթոդ Մեկնաբա- նություն
Այո Ոչ Չ/Պ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Նոր կառուցվող և վերակառուցվող արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր- պությունում ապահովվում է առնվազն երկու (մեկը` անձ- նակազմի, մյուսը` պացիեն- տի համար) սանհանգույցի առկայություն` հագեցած ճկափողով հիգիենիկ ցնցուղով կամ հիգիենիկ այլ սարքավորումով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 19       2.0 դիտողական  
2. Նոր կառուցվող և վերակառուցվող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ապահովվում է յուրաքանչյուր 20 պացիենտին` մեկ սանհանգույց հագեցած ճկափողով հիգիենիկ ցնցուղով կամ հիգիենիկ այլ սարքավորումով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 19    ;     2.0 դիտողական  
3. Նոր կառուցվող և վերակառուցվող արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ապահովվում է երեխաների համար հարմարեցված սանհանգույցներ` փոքր նստատեղով, մանկական գիշերանոթով, ավագ տարիքի երեխաների համար` ըստ սեռերի առանձնացումով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 20       2.0 դիտողական  
4. Նոր կառուցվող և վերակառուցվող շենքերում (սենքերում) առկա է Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 21            
1) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների բաժանմունքում, բացի քիմիաթերապիայի և հեմոդիալիզի, վերակենդանաց- ման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից յուրա- քանչյուր 10 մահճակալին առնվազն 1 լվացարան` սանհանգույցից ոչ ավել, քան 5 մետր հեռավորության վրա հիվանդասենյակի սանհանգույցում` 1 լվացարան Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 21, աղյուսակ 1       2.0 դիտողական  
2) քիմիաթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներ բաժանմունքի 4 բաց կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված տարածք)` 1 լվացարան, 1 փակ կետում` 1 լվացարան Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 21, աղյուսակ 1       2.0 դիտողական  
3) անհետաձգելի բուժօգնության բաժանմունք բաժանմունքի յուրաքանչյուր փակ կետում (ընդհանուր սրահում միջնա- պատերով առանձնացված փակվող տարածք)` 1 լվացարան բաժանմունքի յուրաքանչյուր 4 բաց կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված տարածք)` 1 լվացարան Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 21, աղյուսակ 1       2.0 դիտողական  
4) վերակենդանացման բաժանմունքի յուրաքանչյուր փակ կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված փակվող տարածք)` 1 լվացարան բաժանմունքի յուրաքանչյուր 2 բաց կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված տարածք)` 1 լվացարան Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 21, աղյուսակ 1       2.0 դիտողական  
                 
5. Տարածքները, որտեղ աշխատում են իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ, կազմակերպված չեն հղիների կամ երեխաների համար նախատեսված սենյակներին կից Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 22       1.0 դիտողական  
6. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունում ապահովվում է մեկ մահճակալին մեկ պացիենտ հարաբերակցությունը և մահճակալների միջև 1 մետր հեռավորությունը, բացառությամբ` անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի, ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի, ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կամ սենյակների, որտեղ մահճակալների միջև ապահովվում է 2.5 մետր հեռավորություն Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 23       1.0 դիտողական  
7. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունում բուժանձնակազմի համար նախատեսված է հանդերձարան` յուրաքանչյուր բուժաշխատողին ապահովելով պահարանով: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 24       1.0 դիտողական  
8. Կառուցվածքային սենքերի, միավորների, սենյակների, կաբինետների, բաժինների և բաժանմունքների տեղակայման շենք-շինությունների ներքին շինարարական կոնստրուկցիաները, հատակն ու պատերը առանց կարերի են, խոնավ մաքրման ենթակա, մաքրող և ախտահանող նյութերի նկատմամբ դիմացկուն Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 28       2.0 դիտողական  
9. Լուսատուները ներկառուցված և ամրացված են` փոշու ներթափանցումը կանխելու համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 28       1.0 դիտողական  
10.   Օդատարները, խողովակները հատակով և պատերով անցնում են հերմետիկ` կրծողների ու միջատների մուտքը կանխելու համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 29       1.0 դիտողական  
11. Բացովի պատուհանները, որոնք օգտագործվում են բնական մղումով ներհոս օդափոխման համար, ցանցապատված են մանրավանդակ ցանցով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 30       1.0 դիտողական  
12. Վիրահատարանի պատերը և առաստաղը ներկված են բաց գույնի յուղաներկով կամ հակասեպտիկ ջրակայուն ներկով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 33       1.0 դիտողական  
13. Բժշկական կազմակերպությու- նում ներքին հարդարման թերությունները (առաստաղների վրա ջրի հոսքերի հետքեր, խոնավության հետքեր, ճեղքերի և խոռոչների առկայություն, պոկված սալիկներ, հատակի ծածկի ամբողջականության խախտում) վերացվում են անմիջապես` ընթացիկ կամ հիմնական վերանորոգման միջոցով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 34       1,0 դիտողական  
14. Ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանք- ների ժամանակ բաժան- մունքների գործունեությունը դադարեցվում է: Գործող շենքում թույլատրվում են իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եթե հնարավոր է գործող բաժանմունքը մեկուսացնել վերանորոգման աշխատանքներ ծավալած բաժանմունքից Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 4, կետ 35       1,0 դիտողական  
ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
15. Բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով բժշկական կազմակերպությունում նշա- նակված է վարակի կանխարգել- ման և հսկողության պատասխա- նատու և ստեղծված է վարակի հսկողության հանձնաժողով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 5, կետ 36       1.0 փաստաթղթային  
16. Վարակի հսկողության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա համար մշակում է վարակի կանխարգելման և հսկողության ծրագիր, որը հաստատված է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 5, կետ 38       1.0 փաստաթղթային  
17. Իմունականխարգելման ենթակա այն բուժաշխա- տողները, որոնք չունեն փաստագրված պատվաստում վիրուսային հեպատիտ Բ-ի, դիֆթերիայի, կարմրուկի, համաճարակային պարօտիտի (խոզուկ), ջրծաղիկի, սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվան-դության դեմ կամ տվյալ վարակիչ հիվանդությունով N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 5, կետ 41 հիվանդացման փաստ կամ հեպատիտ Բ-ի պարագայում արյան մեջ վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դեմ հակամար- մինների <10 ՄՄ/մ մակարդակի առկայություն, բացառությամբ դիֆթերիայի, սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության, պատվաստվում են համաճարակաբանական ցուցումով` Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված դեղաչափերով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի            
1) վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստվում են վիրաբույժները, մանկաբարձ- գինեկոլոգները, ստոմատոլոգները, միջամտություն կատարող և պատվաստում իրականացնող բուժաշխատողները, արյան փոխներարկման և հեմոդիալիզի, նարկոլոգիական, լաբորատորիաների բուժաշխատողները, ինչպես նաև այն բուժաշխատողները, որոնք մասնագիտական գործունեության հետ կապված շփվում են արյան, դրա բաղադրամասերի և կենսաբա- նական հեղուկների հետ ենթակետ 1       3.0 փաստաթղթային  
2) դիֆթերիայի, կարմրուկի, համաճարակային պարօտիտի (խոզուկ), ջրծաղիկի, սեզոնային գրիպի, լիազոր մարմնի ղեկավարի ընդունած իրավական ակտով սահմանված դեղաչափով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվում են բոլոր բուժաշխատողները ենթակետ 2       2.0 փաստաթղթային  
18. Բժշկական հակացուցումներ ունեցող բուժաշխատողները գործատուին ներկայացնում են պատվաստման բժշկական հակացուցումների փաստը հավաստող բժշկական փաստաթուղթ` տրված առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկի կողմից Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 5, կետ 42       1.0 փաստաթղթային  
19. Տվյալ վարակիչ հիվանդու- թյունով հիվանդացած բուժաշխատողները, բացառությամբ դիֆթերիայի, սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության, գործատուին ներկայացնում են հիվանդացման փաստը հավաստող բժշկական փաստաթուղթ` տրված առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկի կողմից Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 5, կետ 42       1.0 փաստաթղթային  
20. Պատվաստված բուժաշխատողը գործատուին ներկայացնում է պատվաստումը հավաստող «Կանխարգելիչ պատվաստումների քարտ» Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 5, կետ 43       1.0 փաստաթղթային  
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՄԱՆՆ ՈՒ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
21. Բժշկական կազմակերպության համաճարակաբանը կամ վարակի հսկողության պատասխանատուն մաքրման և ախտահանման աշխատանք իրականացնող բուժանձնա- կազմին, աշխատանքի ընդուն- վելիս և տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հրահանգավորում է, որի մասին կազմվում է արձանագրություն` հրահանգավորված բուժաշխատողի ստորագրությամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 44       1.0 փաստաթղթային  
22.   Բժշկական կազմակերպությունում օգտագործվում են մակնշված կամ գունային կոդավորում ունեցող մաքրող պարագաներ (սայլակ, տարա, մոպ)` համապատասխան տվյալ բաժանմունքի գործառնական նշանակությանը և պահվում են մաքրող պարագաների համար բաժանմունքում առանձնացված հատվածում, հատուկ նշանակության սենքերում կամ աշխատասենյակներից դուրս տեղակայված պահարանների մեջ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 46       1.0 դիտողական  
23. Օգտագործված մաքրման պարագաներն ախտահանում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթներով, որից հետո լվանում են ջրով և չորացնում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 46       1.0 դիտողական հարցում  
24. Հատակի և պատերի համար նախատեսված մաքրման պարագաները առանձնացված են ըստ օգտագործման նշանակության` գունային կոդավորմամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 46       1.0 դիտողական  
25. Բաժանմունքներում մաքրող և ախտահանիչ միջոցները պահվում են դրանց համար նախատեսված հատուկ վայրերում` դարակաշարերի վրա Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 47       2.0 դիտողական  
26. Ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթները պահվում են հերմետիկ կափարիչներով, համապատասխան մակնշմամբ (ախտահանիչ միջոցի անվանում, նշանակություն, խտություն, պատրաստման ամիս, ամսաթիվ, պիտանելիության ժամկետ), կոռոզիայի նկատմամբ կայուն, առանց վնասվածքների տարաների մեջ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 47       2.0 դիտողական  
27. Բժշկական կազմակերպությունում մաքրում և ախտահանում կատարվում է ախտահանիչ միջոցներով` կիրառելով ախտահանիչներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 48       2.0 դիտողական  
28. Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում շրջակա միջավայրի մաքրումն ու ախտահանումն իրականացվում է` Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 49, աղյուսակ 2            
1) սպասասրահի հաճախակի հպման մակերեսները, հատակը մաքրվում է օրական առնվազն մեկ անգամ (24 ժամվա ընթացքում) և ըստ անհրաժեշտության աղյուսակ 2   դիտողական   1.0 հարցում,  
2) խորհրդատվական (զննության) սենյակի հաճախակի հպման մակերեսները, հատակը մաքրվում և ախտահանվում են օրական առնվազն երկու անգամ, աղյուսակ 2       1.0 հարցում, դիտողական  
3) միջամտությունների կաբինետի, վիրակապարանի, վիրաբուժական փոքր միջամտությունների (օրինակ` վերքի կարում, թարախակույտի դրենավորում) սենքերի բոլոր մակերեսները, որոնք շփվում են պացիենտի հետ, և հատակը, հատկապես պացիենտի գոտին և միջամտությունների սեղանը մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր միջամտությունից առաջ և հետո աղյուսակ 2   դիտողական   1.0 հարցում,  
4) միջամտությունների կաբինետի, վիրակապարանի, վիրաբուժական փոքր միջամտությունների (օրինակ` վերքի կարում, թարախակույտի դրենավորում) սենքերի բոլոր մակերեսները և ողջ հատակը, ձեռքերի լվացարանները մաքրվում և ախտահանվում են աշխատանքային օրվա ավարտին աղյուսակ 2   ;դիտողական   1.0 հարցում,  
5) այլ սենքերը` չշփվող մակերեսները մաքրվում են կանոնավոր (շաբաթական, ամսական) և տեսանելի աղտոտվածության դեպքում աղյուսակ 2       1.0 հարցում, դիտողական  
29. Հիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում բժշկական օգնություն և սպա- սարկում իրականացնող կազ- մակերպություններում շրջակա միջավայրի մաքրումն ու ախտա- հանումն իրականացվում է` Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6 կետ 50, աղյուսակ 3            
1) բաժանմունքի հիվանդասենյակ, բացի ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդասենյակից և մեկուսարանից բարձր ռիսկի շփման մակերեսներ և հատակ, լվացարաններ օրական առնվազն մեկ անգամ աղյուսակ 3       3.0 հարցում դիտողական  
2) պացիենտի անձնական խնամքի իրեր, անկողնային պարագաներ, բոլոր մակերեսները (օրինակ` ներքնակ, մահճակալի շրջանակ, օդափոխիչ, անվասայլակի բռնակ, սարքավորումների կառավարման վահանակ, մոնիտորի ստեղնաշար, լույսի անջատիչ, դռան բռնակ), ինչպես նաև հատակը պացիենտի տեղափոխումից կամ դուրսգրումից հետո աղյուսակ 3   հարցում հարցում 3.0 դիտողական հարցում  
3) ընդհանուր օգտագործման սանհանգույցի բոլոր մակերեսները` հիվանդասենյակից դուրս (պացիենտների, այցելուների համար) օրական առնվազն երկու անգամ աղյուսակ 3   ;դիտողական   3.0 հարցում  
4) վիրահատարանում բոլոր հորիզոնական մակերեսները, մինչ վիրահատարան մտնելը` պացիենտի խնամքի շարժական սարքավորումները, որոնք չեն պահվում վիրահատարանում` առաջին վիրահատությունից առաջ աղյուսակ 3  ; դիտողական   3.0 հարցում  
5) վիրահատարան բոլոր մակերեսները, հատակը, վիրաբուժական հարմարանքների վերին մասերը, վիրահատական լամպերի արտացոլող մասը, անզգայացման սարքը, վիրահատական սեղանը վերևից ներքև` վերջին վիրահատությունից հետո աղյուսակ 3   դիտողական   3.0 հարցում  
6) վիրահատարանի բոլոր մակերեսները, հատակը` պլանավորված (շաբաթական, ամսական) աղյուսակ 3       3.0 հարցում դիտողական  
7) վիրահատարանի հաճախակի շփման բոլոր մակերեսները, հատակը մակերես օրական առնվազն երկու անգամ և ըստ անհրաժեշտության աղյուսակ 3       3.0 հարցում դիտողական  
8) միջամտությունների կաբինետի մակերեսները, հատակը` յուրաքանչյուր միջամտությունից առաջ և հետո աշխատանքային օրվա ավարտ աղյուսակ 3       3.0 հարցում դիտողական  
9) մեկուսարանի և ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդասենյակների բոլոր մակերեսները` օրական առնվազն երկու անգամ և ըստ անհրաժեշտության աղյուսակ 3       3.0 հարցում դիտողական  
10) մեկուսարանի և ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդասենյակներ պացիենտի անձնական խնամքի իրեր, անկողնային պարագաներ, բոլոր մակերեսները (օրինակ` ներքնակ, մահճակալի շրջանակ, օդափոխիչ, անվասայլակի բռնակ, սարքավորումների կառավարման վահանակ, մոնիտորի ստեղնաշար, լույսի անջատիչ, դռան բռնակ), ինչպես նաև հատակը պացիենտի տեղափոխումից կամ դուրսգրումից հետո աղյուսակ 3   դիտողական   3.0 հարցում  
30. Վիրահատարանի, վիրակապարանի, միջամտությունների սենյակի, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքի (ախտահանման բաժին) կամ դրա բացակայության դեպքում մանրէազերծման սենքի, սանհանգույցների ախտահանման և խոնավ մաքրման վերաբերյալ կատարվում են գրանցումներ սենքերի մաքրման և ախտահանման թերթիկում Ձև 1 Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 51       3.0 դիտողական, փաստաթղթային  
31. Վիրահատարանում, վիրակապարանում, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքներում, միջամտությունների կաբինետում, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքում (ախտահանման բաժնում) կամ դրա բացակայության դեպքում մանրէազերծման սենքում, մեկուսարանում յուրաքանչյուր ախտահանումից հետո իրականացվում է օդի վարակազերծում` այդ նպատակի համար թույլատրված սարքավորումներով` կիրառելով կամ բաց և համակցված ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ, կամ մարդկանց բացակայության պայմաններում` ցողացրիչների, օզոնի գեներատորների, օզոնի ազդեցությամբ մանրէասպան զտիչների կիրառմամբ: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 52, 1-ին, 2-րդ ենթակետեր       3.0 դիտողական  
32. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքի աշխատանքի հսկման վերաբերյալ կատարվում է գրանցում` գրանցամատյանում Ձև 2 Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 53       2.0 փաստաթղթային  
33. Մանկական բաժանմունքում նախատեսվում են խաղասենյակներ, որոնց հաճախակի հպման մակերեսները, հատակն օրական առնվազն մեկ անգամ և ըստ անհրաժեշտության մաքրվում և ախտահանվում են Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 6, կետ 54       2.0 դիտողական, լաբորատոր  
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏԻ ԼՎԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
34. Բժշկական կազմակերպությունում անկողնային պարագաների, վիրահատարանի, վիրակապարանի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, մեկուսարանի բուժաշխատողների արտահագուստի լվացման գործընթացն իրականացվում է բժշկական կազմակերպության կառուցվածքում գործող կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային հիմունքներով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետեր 55, 56       1.0 փաստաթղթային, դիտողական  
35. Բժշկական կազմակերպությունում նախատեսված են մաքուր և կեղտոտ սպիտակեղենի պահման կենտրոնացված սենքեր կամ պահարաններ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 57       1.0 դիտողական  
36. Մաքուր սպիտակեղենը բաժանմունքում պահվում է առանձին սենքում կամ պահարանում (կարելի է ներկառուցված)` օգտագործված սպիտակեղենից առանձին, ջրակայուն դարակաշարերի վրա, հատակից առնվազն 20 սմ բարձրության վրա Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 57       1.0 դիտողական  
37. Անկողնային սպիտակեղենը փոխվում է 7 օրը մեկ և ըստ անհրաժեշտության Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 58       1.0 դիտողական  
38. Սպիտակեղենի տեղափոխումը լվացքատուն և լվացքատնից բաժանմունքներ իրականացվում է փաթեթավորված վիճակում, մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային կամ բազմակի օգտագործման պարկերով, այդ նպատակի համար հատկացված սայլակներով` հատուկ փոխադրամիջոցների օգնությամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 58       1.0 դիտողական  
39. Օգտագործված սպիտակեղենի անվտանգ գործածության նպատակով կիրառվում են գունային պիտակով մակնշված տոպրակներ Ձև 3 Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 60       1.0 դիտողական  
40. Անկողնային պարագաները (ներքնակ, բարձ, վերմակ) պացիենտի դուրսգրումից կամ մահանալուց հետո, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ենթարկվում են խցիկային ախտահանման: Խցիկային ախտահանում չի պահանջվում, եթե ներքնակները պատված են ախտահանման ենթակա հիգիենիկ ծածկով: Խցիկային ախտահանման անհնարինության դեպքում բարձը և վերմակը ենթարկվում են լվացման բարձր ջերմաստիճանում: Կտորե պարկերը լվանում են սպիտակեղենի հետ միասին: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 61       1.0 հարցում դիտողական  
41. Բժշկական կազմակերպության լվացքատանը ապահովվում է լվացման գործընթացի հոսքայնությունը` բացառելով մաքուր և կեղտոտ հոսքերի խաչաձևումը: Յուրաքանչյուր բաժանմունքի համար առանձնացվում են մակնշված լվացքի մեքենաներ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 7, կետ 62       1.0 դիտողական
ԿԱԹԵՏԵՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
42. Կենտրոնական երակային և զարկերակային կաթետերների տեղադրման ժամանակ օգտագործում են մանրէազերծ պարագաներ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 8, կետ 63       3.0 դիտողական  
43. Ծայրամասային երակային կաթետերը տեղադրվում է, այնուհետև ամրացվում կպչուն սպեղանիով, որի վրա նշվում է տեղադրման ամիսը, ամսաթիվը և ժամը Կաթետերի տեղադրման տեղը զննվում է պարբերաբար, առնվազն օրական մեկ անգամ` կաթետերով պայմանավորված վարակի վաղ ախտանշանների հայտնաբերման նպատակով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 8, կետ 64       3.0 դիտողական հարցում  
44. Կաթետերը փոխվում է ըստ անհրաժեշտության` բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի մոտ առկա է անոթների մուտքի սահմանափակում Կաթետերն անհապաղ հեռացվում է, եթե տեղադրված հատվածում առկա է կարմրություն, ցավ, այտուց, արտադրություն (թարախային կամ ոչ թարախային) Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 8, կետ 65       3.0 դիտողական հարցում  
45. Թրոմբի առկայության, ինչպես նաև ներանոթային սարքերով պայմանավորված վարակների կասկածի դեպքում, ախտորոշման նպատակով` հեռացված կաթետերը ուղարկվում է մանրէաբանական հետազոտության, հեռացված կաթետերի ծայրից մանրէազերծ մկրատով կտրվում է մեկից մեկուկես սանտիմետր և տեղադրվում է մանրէազերծ փորձանոթի մեջ, նմուշն անմիջապես տեղափոխվում է մանրէաբանական լաբորատորիա` հետագա լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 8, կետ 66       3.0 դիտողական հարցում  
46. Կաթետերը հեռացնելուց հետո նոր կաթետերը տեղադրվում է այլ հատվածում: Մեծահասակի և երեխայի նշանակման թերթիկի մեջ նշվում է ծայրամասային և կենտրոնական կաթետերի տեղադրման տեղը, ամիսը, ամսաթիվը և վերջինիս հանման ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև տեղադրող և հանող բուժաշխատողի անուն, ազգանունը Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 8, կետ 67       3.0 դիտողական հարցում փաստաթղթային  
47. Միզահեռացում ապահովելու նպատակով միզային կաթետերի միզընդունիչը (հավաքող միզատոպրակը) տեղադրվում է միզապարկից ցածր` անջրաթափանց, առանց արտահոսքի տարայի կամ տոպրակի մեջ, ամրացվում է մահճակալին: Պացիենտի տեղաշարժման ժամանակ արտահոսքի խողովակը ժամանակավոր սեղմում են` կանխելով մեզի հետհոսքը: Միզընդունիչը դատարկվում է կանոնավոր` փականի միջոցով (երբ ¾-ը լցված է), եթե տոպրակը փական չունի, ապա այն փոխարինվում է նորով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 8, կետ 68       3.0 դիտողական հարցում  
ԹՈՔԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
48. Շնչուղիների սանացիայի (արտազատուկների արտածծման) համար օգտագործվում են մեկանգամյա օգտագործման մանրէազերծ արտածծման փակ համակարգեր Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 9, կետ 70       3.0 հարցում դիտողական  
49. Շնչառական կոնտուրները փոխվում են ըստ անհրաժեշտության, որոշակի ցուցումների դեպքում` տեսանելի աղտոտվածություն, ֆունկցիոնալ խանգարումներ, միևնույն պացիենտի համար օգտագործման ժամկետի ավարտ: Կոնտուրների վրա եղած ցանկացած կոնդենսանտ ենթակա է հեռացման և մաքրման Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 9, կետ 71       3.0 հարցում դիտողական  
ՊԱՑԻԵՆՏԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
50. Անձնական հիգիենայի նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպության բաժանմունքում պացիենտին ապահովում են անհրաժեշտ անկողնային պարագաներով` ներքնակ, բարձ, ծածկոց, անկողնային սպիտակեղեն: Թույլատրվում է օգտագործել անձնական հիգիենայի պարագաներ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 1, գլուխ 10, կետ 72       2.0 դիտողական  
ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՀԱՏՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
51. Վիրահատական կառուցահատվածի տարածքը բաժանված է գործառնական գոտիների` մանրէազերծ (վիրահատարան), խստացված ռեժիմի գոտի (նախավիրահատարան, պացիենտի նախապատրաստման սենք), սահմանափակ ռեժիմի գոտի` վիրահատությունների համար պահանջվող սարքերի, սարքավորումների, անզգայացման սարքերի, դեղերի և արյան պահպանման սենք, ոչ մանրէազերծ գոտի (բուժաշխատողների և հետազոտությունների համար նախատեսված, ինչպես նաև թափոնների, օգտագործված սպիտակեղենի և մաքրման պարագաների սենքեր) Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 13, կետ 94       3.0 դիտողական  
52. Վիրահատական կառուցահատվածի մուտքն առանձնացված է անցախցով (միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորության վրա գտնվող երկու հաջորդաբար հերմետիկ փակվող դռներով մեկուսացված տարածք) Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 13, կետ 95       3.0 դիտողական  
53. Նախավիրահատարանում իրականացվում է վիրահատությանը մասնակցող բուժանձնակազմի ձեռքերի վիրաբուժական մշակում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 13, կետ 96       3.0 դիտողական  
54. Վիրահատական կառուցահատված պացիենտի մուտքն անցախցով կամ միջանցքով է, իսկ վիրահատությանը մասնակցող բուժանձնակազմինը` սանթողարաններով: Սանթողարանը հագեցած է ցնցուղով, զուգարանակոնքով, բուժաշխատողների հանդերձարանով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 13, կետ 97       3.0 դիտողական  
55. Պլանավորված (շաբաթական, ամսական) մաքրման աշխատանքներ իրականացնելիս վիրահատական կառուցահատվածում պլանային վիրահատությունները դադարեցվում են Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 13, կետ 99       1.0 դիտողական, փաստաթղթային  
ՎԻՐԱԿԱՊԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
56. Տեսանելիորեն կամ մանրէաբանական հաստատումով ինֆեկցված վերք ունեցող պացիենտի վիրակապությունն իրականացվում է թարախային արտադրություն չունեցող պացիենտներին վիրակապելուց հետո Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 14, կետ 101       3.0 դիտողական հարցում  
57. Պացիենտի խնամքի բազմակի օգտագործման պարագաները (տակդիր մոմլաթ, գոգնոց, պոլիմերային թաղանթից և մոմլաթից ներքնակի երես), ինչպես նաև անոթները, միզամանները, չժանգոտող մետաղից տարաները ախտահանող միջոցով մշակվում են` համաձայն ախտահանիչ միջոցի հրահանգի: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 14, կետ 102       3.0 դիտողական փաստաթղթային  
58. ; Թթվածնաբուժման համար կիրառվող խոնավացուցիչներում լցվում է թորած ջուր Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 14, կետ 103       1.0 դիտողական հարցում  
ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
59. Վերակենդանացման բաժանմունքում նախատեսվում է մեկուսացած հիվանդասենյակ` օդակաթիլային վարակներով պացիենտների մեկուսացման համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 15, կետ 104       3.0 դիտողական  
60. Վերակենդանացման բաժանմունքում առանձնացվում են հատուկ սենքեր` (հետվիրահատական ինտենսիվ թերապիայի սենյակներ) կցված բուժանձնակազմով, ինտենսիվ թերապիայի երկարատև կարիք ունեցող պացիենտների համար, և առանձնացված հիվանդասենյակներ` հետվիրահատական շրջանում գտնվող պացիենտների համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 15, կետ 104       3.0 դիտողական  
ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
61. Հեմոդիալիզի բաժանմունքում դիալիզի խտանյութերով լուծույթների պատրաստման համար, անհրաժեշտ բաղադրիչների պահպանման համար հատկացված են առանձին սենքեր` իրենց ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով: Նշված սենքերում չկան կողմնակի իրեր, նյութեր, գույք կամ սարքավորումներ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 16, կետ 105       3.0    
62. Օգտագործված դիալիզի լուծույթի հեռացման խողովակները միացված են կեղտաջրերի հեռացման ցանցին Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 16, կետ 106       2.0; դիտողական  
63. Հեմոդիալիզի համար օգտագործվող սարքավորումների տեղափոխումը, տեղադրումը, շահագործումը, պահպանումը, աշխատանքի և սարքին լինելու վերաբերյալ հսկողությունը կատարվում է սարքերի տեխնիկական հրահանգին համապատասխան Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 16, կետ 107       2.0 դիտողական փաստաթղթային  
64. Սարքավորումների տեղադրումը հեմոդիալիզի բաժանմունքներում չի խոչընդոտում բուժանձնակազմի աշխատանքին, սայլակների, շարժական մահճակալների ազատ տեղաշարժին: Սարքի դիմային պանելը բուժքրոջ տեսադաշտում է: Նախքան հեմոդիալիզի սարքավորման օգտագործումը ստուգվում են մեկանգամյա օգտագործման միջոցների (հեմոդիալիզատորի, արյան գծերի) պիտանելիության ժամկետը և ամբողջականությունը: Արտադրական փաթեթավորման խախտման դեպքում դրանք չեն օգտագործվում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 16, կետ 108       2.0 դիտողական  
65. Մեկանգամյա օգտագործման պարագաների պաշարները պահվում են արտադրական փաթեթավորմամբ, չոր սենքում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ջեռուցման սարքերից մեկ մետր հեռու, խտանյութերի պատրաստման բաղադրիչները, հիմքերը և թթուները պահվում են արտադրական փաթեթավորմամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 16, կետ 109       2.0 դիտողական  
66. Հեպատիտ Բ-ի մակերեսային անտիգենով դրական (HbsAg դրական) պացիենտների դիալիզի սարքավորումները առանձնացվում և մակնշվում են կապույտ, իսկ հեպատիտ Ց-ով պացիենտներինը` դեղին գույնով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 16, կետ 110       3.0 դիտողական  
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԱԲԻՆԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
67. Ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետի տեղակայումը որոշելիս հաշվի են առնվում ֆիզիոթերապևտիկ սարքավորումների, ուժային մալուխների, էլեկտրամատակարարման սարքերի, բարձր հաճախականության գծերի ազդեցությունն ախտորոշիչ սարքերի ցուցումների վրա, որից ելնելով նախատեսվում է ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետների էկրանավորումը Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 19, կետ 115       2.0 փաստաթղթային  
68. Ճառագայթային ախտորոշման (ռենտգենաբանական) կաբինետի ներհոս և արտաձիգ օդափոխության համակարգը ինքնուրույն է` չհամակցելով բժշկական կազմակերպության ընդհանուր օդափոխության համակարգին Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 19, կետ 116       2.0 դիտողական  
69. Ճառագայթային ախտորոշման (ռենտգենաբանական) կաբինետի միջամտությունների սենյակում ռենտգենաբանական հետազոտություններին չվերաբերվող այլ սարքավորումներ և կահավորանք չկա Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 19, կետ 117       2.0 դիտողական  
70. Յուրաքանչյուր լաբորատոր գործիքային հետազոտությունից հետո պացիենտի մարմնին շփվող սարքի հատվածներն ախտահանվում են Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 19, կետ 118       2.0 դիտողական հարցում  
ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ (ԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ) ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
71. Ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական (կինեզոթերապիայի) կառուցահատվածները մատչելի են հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների, այդ թվում` նաև ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումներ ունեցող անձանց տեղաշարժման համար: Մեծահասակների և երեխաների համար նախատեսված սպասասրահները` կից սանհանգույցներով առանձնացվում են և ապահովվում համապատասխան կահավորմամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 119       2.0 դիտողական  
72.   Ֆիզիոթերապևտիկ սարքավորումները տեղադրվում են մեկուսացված խցերում, որոնց կարկասները կառուցված են պլաստմասե կամ փայտյա կանգնակներից կամ մետաղական (նիկելապատված) խողովակներից: Բոլոր մետաղական սարքերը և առարկաները հողակցվում են, խցիկներում մետաղական կոնստրուկցիաները մեկուսացվում են պատերից և հատակից Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 120       2.0 դիտողական  
73. Խցում տեղադրվում է ոչ ավել, քան մեկ սարք: Անձնակազմը տվյալ սարքերի հետ աշխատում է միայն նախնական բժշկական զննություն անցնելուց հետո` էլեկտրամագնիսական ճառա- գայթման հետ աշխատելու հա- կացուցման բացակայության դեպքում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 121       3.0 դիտողական, փաստաթղթային  
74. Լազերի հետ աշխատում է լազերային սարքերի հետ աշխատելու համար ուսուցում անցած, դրանց հետ աշխատելու համար հակացուցումներ չունեցող աշխատակիցը` լազերի հետ աշխատանքի տեխնիկայի անվտանգության հրահանգ- ներին ծանոթանալուց հետո Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 122       2.0 հարցում  
75. Ռեֆլեքսոթերապիայի կաբինետը նախատեսված է 4-6 պացիենտի համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 123       1.0 դիտողական  
76. Ջերմաբուժման կառուցահատվածը նախատեսվում է պարաֆինի և օզոկերիտի բուժման համար: Ապահովվում է օժանդակ սենք, որի հատակը պատվում է ջնարակապատ սալիկներով, պատերը 2,5 մ բարձրությամբ` հախճասալիկներով, սենքում տեղադրվում է քարշիչ պահարան` պարաֆինի և օզոկերիտի տաքացման համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 124            
77. Ցեխաբուժության համար նախատեսված է առանձին խցիկներ` հարակից ցնցուղներով և հանդերձարաններով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 20, կետ 125       2.0 դիտողական  
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
78. Բնակելի գոտում տեղակայված նոր կառուցվող և վերակառուցվող հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր- պությունների և հարակից բնակելի ու հասարակական շենքերի միջև ապահովվում է առնվազն 30 մետր հեռավորություն, իսկ կազմակերպության տարածքում գործառնական կապ չունեցող այլ կազմակերպություններ չեն տեղակայվում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 126       2.0 դիտողական  
79. Բժշկական կազմակերպությունների կազմում գործող հակատուբերկուլոզային բաժանմունքը տեղակայվում է ավտոփոխադրամիջոցների մոտեցման ուղով ապահովված մեկուսացված գոտում, որը շրջա- պատից առանձնանում է 15 մետր շառավղով կանաչապատ մասով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 127     1.0 դիտողական  
80. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունների կազմում կամ առանձին գործող տուբերկուլոզային բաժանմունքն ապահովվում է իր առանձին ընդու- նարանով և դուրս գրման սենքով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 128       2.0 դիտողական  
81. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր- պությունների մանրէազատ տուբերկուլոզով (դեղազգայուն կամ դեղակայուն) պացիենտներն առանձնացվում են, ընդ որում ընդունարանից դեպի մանրէազատ տուբերկուլոզով բաժանմունքներ պացիենտները տեղափոխվում են առանձնացված մուտքով` աստիճանավանդակով կամ վերելակով, իսկ մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների բաժանմունքները տեղակայվում են մյուս բաժանմունքներից բարձր հարկերում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 128       2.0 դիտողական  
82. Միևնույն հարկում տեղակայվելու դեպքում նոր կառուցվող և վերակա- ռուցվող բժշկական կազմակեր- պությունում նախատեսված է երկակի դռների տեղադրում` բուֆերային գոտիով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 128       2.0 դիտողական  
83. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնու- թյուն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություննե- րում չճշտված ախտորոշմամբ պացիենտները տեղաբաշխվում են ոչ մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների բաժանմունքում` առանձին հիվանդասենյակում, մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների մոտ մանրէազա- տումը դադարելուց հետո պացիեն- տը տեղափոխվում է ոչ մանրէազատ բաժանմունք Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 129       2.0 դիտողական  
84. Մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների համար մաքուր օդում զբոսանքի կամ ֆիզիկական վարժություններ կատարելու համար առանձնացվում են հատուկ տարածքներ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 130       1.0 դիտողական  
85. Մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների տեսակցությունը հարազատների հետ կատարվում է դրսում` բացօթյա տարածքում, իսկ անբարենպաստ եղանակային պայմաններում` այդ նպատակի համար առանձնացված տեսակցության սենյակում, ԱՊՄ-ի կիրառմամբ, հատուկ շուրջօրյա մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքի շահագործմամբ Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 131       1.0 դիտողական  
86. Երեխաների և պացիենտների հանդիպումները վարակիչ փուլում խստիվ արգելվում է Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 131       1.0 դիտողական  
87. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնու- թյուն և սպասարկում իրականաց- նող բժշկական կազմակերպությունն ապահովվում է խորխի հավաքման համար նախատեսված սենքով (խցով), որն ունի ներկառուցված ապակե պատուհան` բուժքրոջ կողմից խորխի հավաքմանը հետևելու համար Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 132       3.0 դիտողական  
88. Խորխի հավաքման խցում ապահովվում է առնվազն 20-ապատիկ օդափոխանակություն կամ առաստաղին տեղադրվում է շուր- ջօրյա շահագործվող մանրէասպան ՈՒՄ ճառագայթման լամպ: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 132       3.0 դիտողական  
89. Բաժանմունքում խորխի հավաքման խցի կազմակերպման անհնարինության դեպքում այն կազմակերպվում է շենքից դուրս տեղակայված խորխի հավաքման բացօթյա խցիկում: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 133       2.0 դիտողական  
90. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում սենքերն ապահովվում են բնական օդափոխությամբ` պատուհաններով, օդանցքներով, օդի արտաձգման խորշերով` մղանցքներով: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 134       2.0 դիտողական  
91. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հիվանդասենյակներում պահանջվող օդափոխանակության ապահովման համար տեղադրում և շահագործում են ներհոս և արտաձիգ մեխանիկական օդափոխանակության համակարգեր Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 135       2.0 դիտողական  
92. Ամենապարզ համակարգն ունենում է ներհոսքն ապահովող օդափոխիչներ միջանցքում և արտահոսքն ապահովող համակարգ` լոգարանում Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 135       2.0 դիտողական  
93. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերը (միջամտությունների կաբինետ, խորխի հավաքման տարածք, վիրահատարան, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բրոնխոսկոպիայի սենք, սպիրոմետրիայի սենք, պացիենտների հարազատների հետ տեսակցության սենքեր) ապահովվում են օդի մանրէասպան ՈՒՄ ճաագայթիչ սարքերով Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 136       2.0 դիտողական  
94. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերը (միջամտությունների կաբինետ, խորխի հավաքման տարածք, վիրահատարան, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բրոնխոսկոպիայի սենք, սպիրոմետրիայի սենք, պացիենտների հարազատների հետ տեսակցության սենքերում օդափոխման ընդհանուր համակարգի և օդի վարակազերծման սարքերի բացակայության դեպքում սենքերի արհեստական օդափոխանակության խնդիրը լուծվում է` դրանք ապահովելով օդի զտման բարձր արդյունավետության զտիչներով (մշակվող օդում գտնվող միկրոօրգանիզմների ապաակտիվացման 95 տոկոսից ոչ պակաս արդյունավետություն ունեցող), շարժական օդափոխիչ սարքավորումներով: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 21, կետ 137       2.0 դիտողական  
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
95. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տուբերկուլոզային կաբինետը չի տեղակայվում նկուղային կամ կիսանկուղային հարկերի սենքերում, այն տեղակայվում է պոլիկլինիկայի մեկուսացված գոտում (ոչ տարանցիկ միջանցքով) և ունի առանձնացված սպասասրահ: Մեկուսացված գոտու ապահովման անհնարինության դեպքում, տուբերկուլոզային աբինետին կից սպասասրահում, ինչպես նաև պոլիկլինիկայի տարածքում գործող ախտորոշիչ կաբինետներին հարակից սպասասրահում գործում է շուրջօրյա օգտագործման ենթակա փակ տիպի (էկրանավորված) մանրէասպան լամպ: Տուբերկուլոզային կաբինետը և սպասասրահն ունենում են բնական լուսավորություն և օդափոխություն: Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 22, կետ 138       1.0 դիտողական  
96. Տուբերկուլոզային կաբինետը և սպասասրահն ունեն բնական լուսավորություն և օդափոխություն Առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման, հավելված, բաժին 2, գլուխ 22, կետ 138       1.0 դիտողական  

 

4. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V    
2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ   V  
3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում     V

 

Ձև 1

 

ՍԵՆՔԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ամիս 20_ թ.

 

խոնավ մաքրում ախտահանում
ամիս, ամսաթիվ ժամ կատարող (ստորագրություն) ժամ կատարող (ստորագրություն) ամիս, ամսաթիվ ժամ կատարող (ստորագրություն)
               
               
               
               

 

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹԻՉ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՍԿՄԱՆ

 

Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքի շահագործման ամիս, ամսաթիվ

Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքի շահագործման ժամկետ ժամ

 

Ամիսը, ամսաթիվը   Սենքը   Ախտահանման պայմանները (մարդկանց ներկայությամբ կամ բացակայությամբ)   Ախտահանման ռեժիմը (անընդմեջ կամ կրկնվող կարճաժամկետ)   Ախտահանման ժամանակը Կատարող (ստորագրություն)
Միացնելու ժամը Անջատելու ժամը Տևողությունը  
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8.
               

 

Ձև 3

 

Պիտակի գույնը Սպիտակեղենի տեսակը
Կապույտ մեծահասակի մաքուր սպիտակեղեն
Սպիտակ մանկական մաքուր սպիտակեղեն
Կարմիր Օգտագործված, ինչպես նաև արյունով կամ կենսաբանական հեղուկներով աղտոտված սպիտակեղեն
սև կիրառման համար ոչ պիտանի սպիտակեղեն` մաքուր սպիտակեղենի վրա առկա պատռվածքներ, բծեր կամ այլ վնասումներ

 

5. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1, Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

1) առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրաման:

 

Տեսչական մարմնի ծառայող                             Տնտեսավարող

(ստորագրությունը) (ստորագրությունը)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2026
N 972-Ն
Որոշում