11.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 17-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 41. |
Կրթական գործունեության լիցենզավորումը |
1. Սույն օրենքով նախատեսված հանրակրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել լիցենզիայի առկայության դեպքում: Մասնագիտական և բարձրագույն կրթությունը կարող են իրականացվել մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով:
2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ:
4. Լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման և այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման և կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով:
5. Կրթական ծրագրերի, ինչպես նաև համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-289-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2026 թվական: