Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

20.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին, 5-րդ և 6-րդ մասերից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին» բառերը, իսկ 2-րդ մասից` «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` կրթական ծառայությունների և կրթությանը ուսանողի մասնակցությանը օժանդակող ծառայությունների ծախսերի լրիվ (ամբողջական) փոխհատուցում նախատեսող կրթաթոշակի ձևով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 9
Երևան
ՀՕ-292-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-292-Ն  օրենք