20.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ, 5.1-ին, 6-րդ, 6.1-ին կետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող` «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը: Մինչև այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը:»:
| Հոդված 2. |
Անցումային դրույթներ |
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը, մասնագիտական կրթության առաջին մակարդակի` արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար գործող իրավակարգավորումների շրջանակներում ենթակա են վերաձևակերպման: Սույն մասում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-290-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2026 թվական: