Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

20.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքում (այսուհետ` Օրենք)`

i

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-11-րդ կետերը, 25-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «լրիվ» բառից հետո լրացնել «(ամբողջական)» բառով.

i

2) 3-րդ հոդվածի 34-րդ կետը «որոշման գործընթաց» բառերից հետո լրացնել «, որը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետը և 11-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «(արհեստանոցների)» բառից հետո լրացնել «և բազաների» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակներում որոշակի որակավորման ծրագիրը սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում շնորհվում է նաև միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակավորում և տրվում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ավարտական փաստաթուղթ` առանձին կամ միասնական փաստաթղթով:».

2) 3-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «չորս» բառով.

3) 9-րդ մասը «ողջամիտ ծավալը» բառերից հետո լրացնել «, որը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված որոշակի որակավորման ծրագրի փորձարկման ներկայացվող ծրագրի ուսումնամեթոդական փաթեթում» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում 1-ին մասի 8-րդ կետը «ծառայությունների» բառից առաջ լրացնել «մանկավարժահոգեբանական և այլ» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումն իրականացնում է Կառավարության ստեղծած բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի (այսուհետ` Մասնագիտացված կառույց) լիցենզավորող հանձնաժողովը` համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի, սույն հոդվածի և սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` Կառավարության որոշումով սահմանված կարգի, պայմանների և այլ նորմատիվ իրավական ակտերի: Մասնագիտացված կառույցի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) ՄՈՒՀ-ին տրամադրում է համապատասխան իրավունք և լիցենզիա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության և մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Մասնագիտացված կառույցը կարող է լիազոր մարմնին առաջարկել ձևավորել մասնագիտական հանձնաժողովներ` համաձայն լիցենզավորման կարգով սահմանված ընթացակարգի:».

3) 3-րդ մասի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որով սահմանվում են կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդրման նպատակը և գործողությունները.»,

բ. 5-րդ կետի «ուսանողներին» բառը փոխարինել «ուսանողների առնվազն հինգ տոկոսին» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզիան ստանալուց հետո ՄՈՒՀ-ը համարվում է նախահավատարմագրված մինչև սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգով, չափանիշներով և հավատարմագրման գործողության ժամկետով ՄՈՒՀ-ի հավատարմագրումը: Նախահավատարմագրումը հավատարմագրված լինելուն համարժեք ժամանակավոր կարգավիճակ է, որի ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է իրականացնել սույն օրենքով սահմանված իր գործառույթները:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 17-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 21-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել որոշակի որակավորման աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման ձևը` համաձայն սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգի:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14.2-րդ մասերով.

«14.1. Մասնագիտական կրթության դիպլոմ է համարվում միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով ուսումնառության դրական արդյունքով սահմանված կարգով շնորհված դիպլոմը կամ սահմանված կարգով այլ պետությունների կողմից ճանաչված ՄՈՒՀ-երի դիպլոմը:

14.2. Մասնագիտական կրթության դիպլոմում նշվում է ՄՈՒՀ-ի, ինչպես նաև կրթական ծրագրի հավատարմագրված լինելու փաստը:»:

 

i

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 7-րդ կետից հանել «կամ տարակարգ ստացած» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) հաստատում է ՄՈՒՀ-ի տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը.».

3) 8-րդ կետը «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «(ինստիտուցիոնալ ֆինանսավորման)» բառերով, իսկ նույն կետից հանել «, այդ թվում` ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը.

9.2) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) և դրանց որակավորումների տարեկան ցանկը.»:

 

i

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի և ցանկերի, համապատասխան մակարդակի որակավորումների շրջանակային նկարագրի, որակավորումն ապահովող կրթական ծրագրի և դրա ուսումնամեթոդական փաթեթի (ուսումնական մոդուլների, ուսումնական պլանների) մշակման կարգն ու մեթոդաբանությունը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) հաստատում է ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրերով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու և ուսումնառությունը շարունակելու համար ընդունելության կարգը.».

3) 13-16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) սահմանում է ՄՈՒՀ-ի վարչական, կառավարման գործառույթ իրականացնող, ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին կետով.

«31.1) սահմանում է մասնագիտական կրթության մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը.»:

 

i

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և գործնական կարողունակությունների (վերջնարդյունքների) գնահատման ու ճանաչման համակարգումն իրականացնում են լիազոր մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ հիմնադրված կազմակերպությունը (այսուհետ` ՄԿՈՒ համակարգող կառույց)` մի կողմից, և ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ոլորտային կառույց)` մյուս կողմից:».

2) 4-րդ մասի «4. Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմինը`» բառերը փոխարինել «4. ՄԿՈՒ համակարգող կառույցը`» բառերով.

3) 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) իրականացնում է կանոնադրությամբ և օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.».

4) 5-րդ մասի առաջին պարբերությունը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ոլորտային կառույցը`

1) վերլուծում և ՄԿՈՒ համակարգող կառույց է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.»:

 

i

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում «անընդմեջ չի ընդունել» բառերը փոխարինել «ճանաչել է ոչ բավարար» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 7-րդ կետերով.

 «2.1) նրա ազատությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ, և նրա մասնակցությունը կրթական ծրագրին անհնարին է.».

«7) դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնառությունը դադարեցրած հիմնական կրթության հիմքով ընդունված և միջնակարգ կրթության երրորդ մակարդակի բաղադրիչը չյուրացրած ուսանողը կարող է կրթությունը շարունակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում` ուսանողի ընտրությամբ:».

3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում ուսանողի կարգավիճակը վերականգնվում է համապատասխան հիմքերը վերանալու պահից մեկ ամսվա ընթացքում:»:

 

i

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, ինչպես նաև ուսանողի կեցության, տրանսպորտային ծախսերի, սննդի և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում» բառերը:

 

i

Հոդված 16. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված պաշտոնների աստիճանակարգությունը փոխկապակցված է ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքով արձանագրված մանկավարժական աշխատողի զբաղեցրած պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտական զարգացման ցուցանիշներին, որի շնորհման պայմաններն ու կարգը սահմանվում են ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ:».

2) 12-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնակցելու մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերին` ատեստավորվելու կամ տարակարգ ստանալու նպատակով.».

3) 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) մասնակցել հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը, խելամիտ հարմարեցումների սահմանմանը և դրանց կիրառմանը, անհրաժեշտության դեպքում` անհատական ուսուցման և աշխատանքի պլանի մշակմանը.»:

 

i

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև սահմանված ժամկետի լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում:».

3) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով լիազոր մարմնի հրամանով հաստատվում է` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Ատեստավորմանը չներկայանալու կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում մանկավարժական աշխատողը մասնակցում է կազմակերպվող հաջորդ ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չհամապատասխանելու դեպքում տվյալ աշխատողը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող: Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին հրամանի հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:».

4) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ լիազոր մարմին:».

5) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին անձը կարող է մասնակցել միայն պարտադիր ատեստավորման դրական արդյունք ստանալու դեպքում:».

6) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում:».

7) 25-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

 

i

Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «2026 թվականի» բառերը փոխարինել «2027 թվականի» բառերով.

2) 5-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող` «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը: Մինչև այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.

«5.1. Մինչև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: Մինչև 2030 թվականի հունվարի 1-ը չհավատարմագրվելու կամ հավատարմագրման չդիմելու դեպքում ՄՈՒՀ-երի մասնագիտական կրթական ծրագրերով տրված լիցենզիաները ենթակա են կասեցման:

5.2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա և հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը շարունակում են համարվել հավատարմագրված հավատարմագրման համար սահմանված ժամկետում:

5.3. Մինչև սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Մասնագիտացված կառույցի` Կառավարության կողմից ստեղծումը մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը իրականացնում է լիազոր մարմինը:».

4) 6-րդ մասի «2025 թվականի հուլիսի» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի» բառերով:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 9
Երևան
ՀՕ-288-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-288-Ն օրենք