Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

20.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 15-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «օգտվում են» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պետական, հանրային և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:».

2) 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի «նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին» բառերը փոխարինել «և հանրային» բառերով.

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական և հանրային մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ ուսուցանող` ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ուսումնառության արդյունքներն առանց վերահանձնելու ձեռք բերելու դեպքում ստանում են մասնակի կրթաթոշակ` ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում` անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 9
Երևան
ՀՕ-291-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-291-Ն օրենք