03.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպություն` Լիազոր մարմնի կողմից հավաստագրված կազմակերպություն, որն իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ռեաբիլիտացիոն ծրագիր.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
i
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած` ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Որոշման պատճենն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:».
i
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ոստիկանության իրավասու ծառայողը նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ և մուտքագրման օրը համակարգով ծանուցում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Ծանուցումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով:»:
i
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով.
«12.1. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած` ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն այն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները` բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով:
12.2. Ոստիկանության իրավասու ծառայողն անհետաձգելի միջամտության որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ և մուտքագրման օրը համակարգով ծանուցում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Ծանուցումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները` բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով:»:
i
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում` Կառավարության որոշմամբ սահմանված կարգով` ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած` աջակցության կենտրոնների և ապաստարանների, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունների տրամադրած տվյալները, դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաև այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) սոցիալական դեպքի վարման շրջանակում օգտագործում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում ներգրավված անձանց` բռնության ենթարկված անձի, բռնություն գործադրած անձի և բռնության ականատեսի վերաբերյալ ընտանեկան և կենցաղային բռնության հաշվառման համակարգում առկա տվյալները, որոնք ներառում են նրանց բնակության վայրի, աշխատանքի և կրթության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև առողջական վիճակի վերաբերյալ տվյալները, այդ թվում` հաշմանդամության կամ հոգեկան առողջության խնդիրների առկայությունը, ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից, թունանյութերից կամ դեղանյութերից կախվածությունը, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու հանգամանքը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը և գործադրման վայրը, բռնությունը հայտնաբերող կամ ահազանգող անձի և բռնության ենթարկված անձի կամ բռնություն գործադրած անձի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները` Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 7-րդ հոդվածի 12.2-րդ մասի և 4-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից:
2. 2027 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 7-րդ հոդվածի 12.1-ին մասը:
3. Սույն օրենքի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կատարվում են մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-298-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2026 թվական: