Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

24.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 503.1-ին հոդվածով. 

 

«Հոդված 503.1. Փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը կամ խուսափելը

 

1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի կամ ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով նմուշներ ներկայացնելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե դրանք չեն կարող ստացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, կամ փորձաքննության ենթարկվելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե այն չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, և եթե այլ եղանակով դրանց արդյունքով ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալը ենթակա
չէ քրեական պատասխանատվության դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կատարելուց հրաժարվելու համար:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր ներկայացրել է նմուշ կամ ենթարկվել է փորձաքննության, և դրա արդյունքով ստացված ապացույցները չեն կորցրել իրենց ապացուցողական նշանակությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-296-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2026 թվականի:

 

pin
ՀՀ 03.07.2026
N ՀՕ-296-Ն օրենք