Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

24.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական, հանգստի նշանակություն ունեցող և հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը, ինչպես նաև բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողերը:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «անտառապարկերով,» բառը:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության և մշակույթի հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, ինչպես նաև էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային տարածքների, կանաչապատ տարածքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի պահպանությանը և օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ` բնության հատուկ պահպանվող տարածքները, Կարմիր գրքում գրանցված բույսերի աճելավայրերը և կենդանիների ապրելավայրերը, էկոլոգիական միջանցքները, կենսոլորտային տարածքները, վայրի կենդանիների միգրացիոն ուղիները, հողաշերտը, պատմության և մշակույթի հուշարձանները, կանաչապատ տարածքները (բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն), բուսաբանական այգիները, անտառպարկերը (տեղանքին բնորոշ, ներմուծված, արժեքավոր բուսատեսակների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման համար առանձնացված տարածք), դենդրոպարկերը և հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով.».

2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողեր են, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված հողեր.»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծրագրերի հիման վրա:»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը կառավարության սահմանած կարգով տրամադրում է անտառները և անտառային հողերը` օգտագործման, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողերը, բացառությամբ համայնքային սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-301-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  14 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-301-Ն օրենք