01.02.2027 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում` ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները): Սույն կետի կիրառության իմաստով` ծխախոտի արտադրանք են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող` ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները` նախատեսված առանց այրման ներշնչելու համար, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող` նիկոտին պարունակող արտադրանքը` նախատեսված մարդու օրգանիզմ նիկոտին մատակարարելու համար.»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. առաջին պարբերության «1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ» բառերը փոխարինել «10-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ» բառերով,
բ. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հ/Հ |
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի չափման միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ) |
2027 թվականի փետրվարի 1-ից |
2028 թվականի հունվարի 1-ից |
2029 թվականի հունվարի 1-ից |
| 1. |
2207 |
էթիլային սպիրտ |
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվար-կով) |
7600 |
| 2. |
2208 (բացառությամբ 2208 20 290 0 2208 20 890 0 2208 90 330 0 2208 90 380 0 2208 90 480 0 2208 20 2208 30 2208 40) |
սպիրտային խմիչքներ |
1 լիտր |
4600 |
| 3. |
2208 20 290 0 2208 20 890 0 2208 90 330 0 2208 90 380 0 2208 90 480 0 |
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի |
1 լիտր |
2500 |
| 4. |
2208 20 |
կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր |
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվար-կով) |
4000 |
| 5. |
2208 30 2208 40 |
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր |
1 լիտր |
10000 |
| 6. |
2203 00 |
գարեջուր |
1 լիտր |
200 |
| 7. |
2204 |
խաղողի գինի |
1 լիտր |
210 |
| 8. |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ |
1 լիտր |
1400 |
| 9. |
2206 00 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
1 լիտր |
210 |
| 10. |
2402 (բացառությամբ 2402 10 000 01 2402 90 000 01 2402 10 000 02 2402 90 000 02) |
ծխախոտի արտադրանք |
1000 հատ |
20500 |
21500 |
22600 |
| 11. |
2402 10 000 01 2402 90 000 01 |
սիգար |
1000 հատ |
820000 |
| 12. |
2402 10 000 02 2402 90 000 02 |
սիգարելա |
1000 հատ |
25000 |
| 13. |
2403 (բացառությամբ 2403 11 000 0 և 2403 19) |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կգ |
2100 |
| 14. |
2403 11 000 0 2403 19 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կգ |
2800 |
3600 |
4600 |
| 15. |
2404 11 000 |
ծխախոտի արտադրանք |
1000 հատ |
5200 |
6500 |
8200 |
| 16. |
2404 12 000 0 2404 19 000 |
ծխախոտի արտադրանք |
1 միլիլիտր |
150 |
200 |
250 |
| 17. |
2404 91 000 |
ծխախոտի արտադրանք |
1 կգ |
2800 |
3200 |
3700 |
| 18. |
2710 19 7 -
2710 19 9 3403 19 100 0 3403 19 900 0 3403 99 000 0 |
քսայուղ |
1 կգ |
680 |
| 19. |
2710 12 |
բենզին |
1 տոննա |
54100 |
| 20. |
2710 19 1 -
2710 19 6 |
դիզելային վառելիք |
1 տոննա |
17600 |
| 21. |
2709 00 2710 20 2710 9 |
հում նավթ, նավթամթերք |
1 տոննա |
36600 |
| 22. |
3811 |
նյութեր (հավելանյութեր) |
1 տոննա |
54100 |
| 23. |
3819 00 000 0 |
արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ` պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս` բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող |
1 կգ |
680 |
| 24. |
2711 (բացառությամբ 2711 11 000 0 2711 21 000 0) |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ |
1 տոննա |
1400 |
| 25. |
2711 21 000 0 |
սեղմված բնական գազ |
1 տոննա |
46000». |
3) 2-րդ մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| |
«2027 թվականի փետրվարի 1-ից |
2028 թվականի հունվարի 1-ից |
2029 թվականի հունվարի 1-ից |
| Ակցիզային հարկի հաշվարկման գործակից |
1.03 |
1.06 |
1.09». |
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ մասի «135000» թիվը փոխարինել «167400» թվով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-295-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2026 թվական: