Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

24.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետի «15» թիվը փոխարինել «14» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 107-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:».

2) 8-րդ մասի «քսան» բառը փոխարինել «14» թվով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-297-Ն

 

 Պաշտոնական հրապարակման օրը`  14 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 03.07.2026
N ՀՕ-297-Ն օրենք