Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

15.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «գործընթաց» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

i

 Հոդված 2. Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.

«35) իրականացնում է Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը և գրանցման դադարեցումը:»:

 

i

 Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

 

«Հոդված 14.1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը, գրանցման դադարեցումը և առողջության սերտիֆիկատը

 

1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները (այսուհետ սույն հոդվածում` տնտեսավարող սուբյեկտ) պետք է գրանցված լինեն Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (այսուհետ սույն հոդվածում` համակարգ):  

2. Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը Կառավարության որոշմամբ հաստատված կարգով դիմում է ներկայացնում լիազոր մարմին:

3. Դիմումը ստանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացվում է ստուգում համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով: Սույն մասով սահմանված հրամանում նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը և հասցեն, ստուգման նպատակը և ժամանակահատվածը:  

4. Ստուգման ավարտից հետո անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում տեսուչի կողմից ստուգման արդյունքներով կազմված համապատասխանության վերաբերյալ եզրակացության հիման վրա լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:

5. Եվրոպական հանձնաժողովի հաստատումը ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը համարվում է համակարգում գրանցված, և լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է գրանցման համար:

6. Համակարգում գրանցումն անժամկետ է:

7. Համակարգում գրանցման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում լիազոր մարմնի սահմանած ժամկետում թերությունները չշտկվելու կամ ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից գրանցումը չհաստատվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի` համակարգում գրանցման նպատակով ներկայացրած դիմումը մերժվում է:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով գրանցման նպատակով դիմումը մերժելն արգելք չէ հետագայում նորից դիմելու համար: 

9. Համակարգում գրանցված լինելու դեպքում Եվրոպական միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար տնտեսավարող սուբյեկտը հայտ է ներկայացնում լիազոր մարմին առողջության սերտիֆիկատ ստանալու նպատակով:

10. Գրանցման պահից սկսած` տարին առնվազն մեկ անգամ, լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացնում է ստուգում համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում տրվում է հանձնարարական (կարգադրագիր)` սահմանելով դրանք վերացնելու համար ժամկետ, որը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա լիազոր մարմինը դադարեցնում է տնտեսավարող սուբյեկտի գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն հոդվածով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքը:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-306-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  14 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 03.07.2026
N ՀՕ-306-Ն օրենք