Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.09.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անժամկետ և անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`

1) վերնագրի «անձանց և քաղաքացիներին» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևյալ աշխատանքները.

1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող` սեփական տնտեսական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով` մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև հինգ մետր խորությամբ. 

2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով. 

3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման դեպքում` օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «սեփական կարիքների համար» բառերը:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: 

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 16
Երևան
ՀՕ-317-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 03.07.2026
N ՀՕ-317-Ն օրենք