03.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել «սոցիալական սատարողների համար նախատեսված» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած լինելու պահանջը գործում է սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը հաստատող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: Պետական լիազոր մարմնի կողմից սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելուց հետո գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական սատարողները պարտավոր են համապատասխան հատուկ ուսուցման դասընթացն անցնել և ստանալ վկայական 18 ամսվա ընթացքում:
Հոդված 3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-355-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2026 թվական: