Սեղմել Esc փակելու համար:
ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐ ...

 

 

040.0263.190302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2002 թվականի N 263

 

i

ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի զորամասերի ջրամատակարարումը և ջրահեռացումը բարելավելու մասին» N 1168 որոշման առաջին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մեկ զինծառայողի կողմից խմելու ջրի օգտագործման օրական սահմանաքանակը` 165 լիտր, ներառյալ կոմունալ-կենցաղային կարիքների համար անհրաժեշտ ջրի բոլոր ծախսերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2002
N 263
Որոշում