Սեղմել Esc փակելու համար:
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0269.190302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2002 թվականի N 269

 

«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (75628 բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով) վաճառել «ESI EXECUTIVE SOLUTIONS. INC» ընկերությանը:

2. «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանել 4 միլիոն ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք դրամ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում «ESI EXECUTIVE SOLUTIONS. INC» ընկերության հետ կնքել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2002
N 269
Որոշում