01.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի ամբողջ տեքստում`
1) «արտաքին գործերի նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) «արտաքին գործերի նախարար» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-443-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 օգոստոսի 2026 թվական: