040.0277.210302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2002 թվականի N 277
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությունից, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հատկացնել 1 միլիոն դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հինգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջի կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 21-ից: