Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

19.09.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 102-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.6-րդ մասով.

«3.6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ավագանու ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ: Ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2027 թվականի համար սահմանված ընտրական օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները: Մինչև առաջին նիստի գումարման պահը, որով սկսվում են նորընտիր համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետները, նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները շարունակվում են պահպանվել:».

i

2) 4-րդ մասը «3.5-րդ» բառերից հետո լրացնել «, 3.6-րդ» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. սեպտեմբերի 17
Երևան
ՀՕ-455-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2026 թվական: 

 

pin
ՀՀ 15.09.2026
N ՀՕ-455-Ն օրենք