02.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 258-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել վճարահաշվարկային փաստաթղթերին ներկայացվող նոր պահանջներ` կապված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ընդլայնման հետ և պահանջներ` վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասի «ե» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին հոդվածի 1.2-րդ մասը և 381-րդ հոդվածի 3-րդ մասի 20-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն, 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն, 2000 թվականի փետրվարի 1-ի թիվ 18 և 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Փոխանցում` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության ամբողջական կատարմանն ուղղված գործընթաց է, որի արդյունքում ապահովվում է վճարողից կանխիկով կամ դրա բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից (այսուհետ նաև` Հաշիվ) դրամական միջոցների և համապատասխան կարգադրության ընդունումը և շահառուին կանխիկով կամ դրա Հաշվին այդ միջոցների տրամադրումը` վճարահաշվարկային ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից: Սույն կետից բացառություն է կազմում վճարողի կողմից շահառուի Հաշվին միջոցների մուտքագրումը կամ Հաշվից դուրս բերումը (կանխիկացումը), այն դեպքում, երբ շահառուի հաշվին միջոցների մուտքագրում կամ դուրս բերում (կանխիկացում) իրականացնելու պահին հնարավոր է նույնականացնել, որ վճարողը կամ միջոցների ստացողն ու շահառուն միևնույն անձն է:»:
i
2) Կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետում ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով»» բառերը փոխարինել ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով»» բառերով:
i
3) Կարգը 3-րդ կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ և 15-րդ ենթակետերով.
«14) Էլեկտրոնային առողջապահության համակարգ` ըստ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:
15) էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված` համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիր (այսուհետ` ծածկագիր)` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված նշանակության:»:
i
4) Կարգը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1. Էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված` համապատասխան բժշկական ծառայության անհատական նույնականացման ծածկագիրը պարտադիր ներառվում և լրացվում է սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում` այն դեպքերում, երբ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կանխիկ միջոցներով վճարումը կամ փոխանցումն իրականացվում է` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքի կիրառմամբ կամ Ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանումում:»:
i
5) Կարգը 14-րդ կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» պարբերությամբ.
«ե1. էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված ծածկագիր, կամ»:
i
6) Կարգի 17-րդ կետի 1-ի ենթակետով ներկայացված աղյուսակի 21-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«21 |
վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ |
պարտադիր |
պարտադիր` սույն Կարգի
12.1-ին կետով սահմանված դեպքերում |
պարտադիր` սույն Կարգի
12.1-ին կետով սահմանված դեպքերում»: |
i
7) Կարգի 17-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) «Վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերի առկայությունը և լրացումը պարտադիր է միայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում: Ընդ որում` «վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» դաշտի առկայությունը և լրացումը պարտադիր է, երբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց կանխիկ միջոցներով վճարումը կամ փոխանցումը իրականացվում է` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքի կիրառմամբ կամ Ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանումում: Այլ դեպքերում նշված դաշտերում լրացման ենթակա տեղեկատվությունը կարող է արտացոլվել «Գործարքի նպատակ» դաշտում,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 2-ից:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-10-01 |
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2026 թվական: