27.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1540-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվող ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին թույլտվություն տալու մասին» N 1308-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ`
«Պետական մարմինները սկսած 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնության արժանացած միջոցառումներ` կոմիտեի հայտի հիման վրա ընկերությանը տրամադրված 3,000.0 միլիոն ՀՀ դրամ կանխավճարի շրջանակներում:»
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) և «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1308-Ն որոշման շրջանակում կնքված ծառայությունների մատուցման պետական գնման N COP 17-ԾՁԲ-26/01 պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին համաձայնագրին` համաձայն հավելվածի:
3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետով սահմանված համաձայնագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2026 թ. հոկտեմբերի 23 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 22-ի
N 1540-Ն որոշման
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N 3
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ» N COP 17-ԾՁԲ-26/01 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք. Երևան « ___» « _________» 2026 թ.
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն ի դեմս` կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանի, որը գործում է Կոմիտեի կանոնադրության հիման վրա (այսուհետ` Պատվիրատու), մի կողմից, և «Մերիդիան հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը ի դեմս` տնօրեն Սամվել Մանուկյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` Կատարող), մյուս կողմից (միասին հիշատակելիս այսուհետ` Կողմեր), ղեկավարվելով 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N COP 17-ԾՁԲ-26/01 «Ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի» (այսուհետ` Պայմանագիր) 12.1–ին կետով, Կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր N 3) հետևյալի մասին.
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պայմանագրի 1.3.1. կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Պետական մարմինները սկսած 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնության արժանացած միջոցառումներ` Կոմիտեի հայտի հիման վրա Ընկերությանը տրամադրված 3,000.0 միլիոն ՀՀ դրամ կանխավճարի շրջանակներում:»
1.2. Պայմանագրի 4.15. կետում` «Կողմերի» բառը փոխարինել «,5 աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի և Ծառայությունն ընդունող պետական մարմնի» բառերով:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Համաձայնագիր N 3-ով չփոփոխված մասով Պայմանագրի բոլոր դրույթները մնում են ուժի մեջ և կիրառելի են անփոփոխ` ներառյալ, մասնավորապես, Պայմանագրի միակողմանի լուծման և կանխավճարի վերադարձի կանոնները, որոնք համապատասխանաբար կիրառվում են նաև Համաձայնագիր N 3-ով ավելացված գումարի և oրերի նկատմամբ:
Համաձայնագիր N 3-ը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:
Համաձայնագիր N 3-ն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից:
Համաձայնագիր N 3-ի նոտարական վավերացման և դրանից բխող` սահմանափակումների պետական գրանցման փոփոխության հետ կապված ծախսերն իրականացվում են Կատարողի միջոցների հաշվին` Պայմանագրի 14.2 կետին համապատասխան:
Համաձայնագիր N 3-ը կազմված էջից և կնքված է հայերեն լեզվով` րինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պատվիրատու
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
ՀՎՀՀ` 02528489
բանկը` ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
հաշվեհամարը` 900011059814
հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 4
անուն, ազգանուն` Դավիդ Թավադյան
ստորագրություն` _____________
Կատարող
Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ
հասցեն` ք. Երևան, 0015, Կենտրոն, Ոսկերիչների փողոց հ. 1
ՀՎՀՀ` 02621409
բանկը` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
հաշվեհամարը` 1930097169890100
անուն, ազգանուն` Սամվել Մանուկյան
ստորագրություն`__________________
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հոկտեմբերի 2026 թվական: