041.0139.150302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2002 թվականի N 139
Ա. ԲԱԼՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Արա Բալյանին 2002 թվականի մարտի 12-18-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատարի Պետություն` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Արա Բալյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Արա Բալյանի Արաբական Միացյալ Էմիրություններ ու Կատարի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը: