ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 1992 թ. թիվ 219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլում պետական գաղտնիքների պահպանման գլխավոր վարչությունը վերակազմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություն ներկայացնել արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդում համապատասխան փոփոխություն կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլում պետական գաղտնիքների պահպանման գլխավոր վարչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշվեկշռին, իսկ զբաղեցրած տարածքը` նախարարության տնօրինությանը: