041.0162.260302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2002 թվականի N 162
Ա. ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԵՎ Է. ԹԱՐՓՈՇՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ Արարատ Մալխասյանին և նույն վարչության պետի առաջին տեղակալ Էլբակ Թարփոշյանին 2002 թվականի մայիսի 27-31-ը գործուղել Մինսկ` ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 21-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Արարատ Մալխասյանի և Էլբակ Թարփոշյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Արարատ Մալխասյանի և Էլբակ Թարփոշյանի Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը: