041.0165.270302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2002 թվականի N 165
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
2002 թվականի մայիսի 27-28-ը Երևանում կայանալիք Հայաստան-սփյուռք համահայկական երկրորդ խորհրդաժողովի անցկացման հետ կապված ծախսերը` 20000,0 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության: