Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ...

 

 

041.0175.280302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2002 թվականի N 175

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ IV ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի IV նիստը 2002 թվականի մայիսի 24-25-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

(նախաբանը փոփ. 22.05.02 թիվ 314 որոշում)

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ծրագիրն ու ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պաշտոնական պատվիրակության ու աշխատանքային խմբի անդամներին (19 մարդ) տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ.

գ) նախապատրաստել և անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, տեխնիկական միջոցների, օժանդակ նյութերի ու հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 7039760 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.03.2002
N 175
Որոշում